ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2012 թվականի N 619-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին, հարկային (տարածքային) տեսչությունների պետերին, մաքսատների պետերին և մաքսային կետերի պետերին»,
բ. 4-րդ կետի «ժա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 5.6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` 207 ծառայողական ավտոմեքենա:»,
դ. 5.6-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
ե. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.
«12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ, սույն կետում՝ ՊԵԿ) սպասարկող ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության բաժիններին, ՊԵԿ-ի նախագահի կողմից հաստատված ցանկում ընդգրկված բաժիններին (հատուկ և իրենց գործառույթների շրջանակներում ստուգումներ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող) և ըստ անհրաժեշտության` հատուկ բաժնին:».
2) որոշման N 2 հավելվածի՝
ա. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 21 Երևան |