Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, մի կողմից, Սպիտակի երկրաշարժի աղետալի հետևանքները, Հայկական լեռնաշխարհի բարձր սեյսմիկ ակտիվության պահպանումը, Հանրապետության բնակչության արդյունավետ սեյսմիկ պաշտպանության բացակայությունը և, մյուս կողմից, Հայաստանի նկատմամբ երկրաբանական ծառայության բարի կամքը Սպիտակի աղետի օրերին և նրանից հետո Հայաստանի` որպես սեյսմոլոգիական բնական լաբորատորիայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրությունը, նրա տարածքում IRIS գլոբալ սեյսմոգրաֆիկ ցանցի տեղադրման նպատակահարմարությունը, երկու Կողմերը կազմեցին հետևյալ Պայմանագիրը.
1. Հայաստանի կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը`
1.1. Աջակցում է IRIS գլոբալ սեյսմոգրաֆիկ ցանցի դիտակետի կազմակերպմանը Հայաստանի տարածքում և իր վրա է վերցնում նրա շահագործման պատասխանատվությունը, ինչպես նաև Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը ապահովում է տվյալների անընդհատ հաղորդում:
1.2. Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը ապահովում է Հայաստանի տարածքի սեփական դիտակայաններից ստացված տվյալներով:
1.3. Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը ապահովում է Հայաստանի սահմանակից երկրներից սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից ստացված սեյսմոլոգիական և այլ երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով:
1.4. Ապահովում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը երկրաշարժերի և ակտիվ խզումների նոր կատալոգներով` Հայաստանի տարածքի և Մերձավոր արևելքի հարակից երկրների համապատասխան քարտեզներով:
1.5. Տրամադրում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի լաբորատոր բազաները և սարքավորումները համատեղ հետազոտություններ կատարելու համար:
1.6. Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գեոդինամիկական գործընթացները ավելի խորը ուսումնասիրելու նպատակով հնարավորություն է ընձեռում Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը` GPS կայանների ցանցը ընդլայնել դեպի Հայաստանի տարածքը:
2. Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը
2.1. Ապահովում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը սարքավորումներով` Հայաստանի տարածքում IRIS գլոբալ սեյսմոգրաֆիկ ցանցի դիտակետի գործունեության համար:
2.2. Աջակցում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` սեյսմաչափական տվյալների մշակման և վերլուծության նոր մեթոդների կիրառման համար:
2.3. Ապահովում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը սեյսմոլոգիական և այլ տվյալներից օգտվելու հնարավորություններով` հանրապետության բնակչության սեյսմիկ պաշտպանության նպատակով:
2.4. Կազմակերպում է խորհրդակցություններ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետների հետ Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ:
2.5. Ըստ փոխադարձ համաձայնության` ապահովում է սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասնագետների ուսուցումը` համատեղ սեյսմոլոգիական հետազոտություններ կատարելու համար:
2.6. Աջակցում է ՍՊԱԾ-ին` սեյսմոլոգիայի բնագավառում միջազգային նախագծերին մասնակցելու գործում:
3. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը եՎ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը համատեղ գործունեություն են վարում
3.1. Տարբեր երկրաֆիզիկական, երկրաքիմիական, կենսաբանական դաշտերում և երկրադինամիկական պայմաններում նոր երկրաշարժերի նախանշանների հայտնաբերման բնագավառում:
3.2. Ակտիվ խզվածքների սեյսմիկության և ուժեղ երկրաշարժերի օջախների երկրաբանական միջավայրի ուսումնասիրության բնագավառում:
3.3. Հայաստանի և ԱՄՆ-ի բնակչության սեյսմիկ պաշտպանության հետ կապված խնդիրների լուծման բնագավառում:
3.4. Ըստ ՍՊԱԾ-ի նպատակների` Գառնիի և Երևանի սեյսմիկ կայաններում ինն ամսից ոչ ավել ժամկետում GEOS կայանների խիտ տեղաբաշխման փորձարկման և ստացված տվյալների գնահատման գործում:
3.5. Համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակման գործում:
3.6. Փոխադարձ համաձայնությամբ, համատեղ աշխատանքների ծրագրերի շրջանակներում` փորձագետների փոխանակում: Հրավիրող կողմն իր վրա է վերցնում տվյալ երկրում փորձագետների ապրելու ծախսերը:
4. Համաձայնագրի ուժի մեջ լինելու ժամկետները
Համագործակցության մասին Համաձայնագիրն ուժի մեջ է 5 տարի ժամանակով` երկու Կողմերի ստորագրման պահից: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել կամ փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ:
Այս Համաձայնագիրը կազմվել, գրվել և ստորագրվել է 1992 թվականի օգոստոսի 11-ին` Երևան քաղաքում (Հայաստանի Հանրապետություն):
Երկու Կողմերը հուսով են, որ այս Համաձայնագրի ստորագրումը հիմք կապահովի Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը` երկրաշարժերի վտանգի նվազեցման բնագավառում:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի օգոստոսի 11-ից:
