ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 474-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 653 –AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1023P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1104P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730–AM, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 1226P ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ-ի հիմնադրամի միջև ստորագրված «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի փոխառության համաձայնագրերի շրջանակներում կառուցված և վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների և ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից` որպես պետական սեփականություն, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) 189 980 585 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.
2) 804 031 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Վայոց ձորի մարզի Վայք, Շիրակի մարզի Ախուրյան, Լոռու մարզի Շահումյան համայնքներին և Թալին քաղաքի «Համայնքների զարգացում» հասարակական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի.
3) 464 926 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությանը` համաձայն N 3 հավելվածի.
4) 749 860 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով համակարգչի լրակազմն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
5) 1 466 702 դրամ արժեքով և 0 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիվա-21213» մակնիշի ավտոմեքենան` 1998 թվականի արտադրության (թափքը` N 1386729, շարժիչը` N 5324184), ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդ» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
2. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 1 725 162 187 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով համապատասխան համայնքներին պատկանող կառույցների հաշվեկշռային արժեքները` համաձայն N 4 հավելվածի:
3. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի և ճանապարհների վերականգնման նպատակով կատարված, հաշվեկշռում առկա ծախսերի չափով` 125 459 433 դրամ, նվազեցնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռից` այդ չափով ավելացնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում արտացոլված Քաղցրաշեն-Նարեկ միջհամայնքային ավտոճանապարհի հաշվեկշռային արժեքը:
4. Թույլատրել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման միջոցներից 50 695 034 դրամն օգտագործել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» և «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի միջոցներով իրականացված շինարարական և նախագծային աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով` համաձայն N 5 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների և կազմակերպությունների ղեկավարների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նվիրառուների միջոցների հաշվին:
7. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ձևակերպումը և հաշվառումը` իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնակարգի 18-րդ կետին համապատասխան:
(7-րդ կետը փոփ., լրաց. 25.08.11 N 1214-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 474-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Արարատի մարզի Բերդիկ համայնքում հորատված խորքային հորը` 31700784 դրամ արժեքով` համայնքին
Արարատի մարզի Արտաշատ համայնքում հորատված խորքային հորը` 31462754 դրամ արժեքով` համայնքին
Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում հորատված արտեզյան հորը` 22576628 դրամ արժեքով` համայնքին
Արմավիրի մարզի Արմավիր համայնքում հորատված 2 խորքային հորը` 60090487 դրամ արժեքով` համայնքին
Արմավիրի մարզի Արտամետ համայնքում հորատված խորքային հորը` 44149929 դրամ արժեքով` համայնքին
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 474-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Վայոց Ձորի մարզի Վայք համայնքին, Շիրակի մարզի Ախուրյան համայնքին, Լոռու մարզի Շահումյան համայնքին ԵՎ Թալին քաղաքի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությանը նվիրաբերվող գույքի
(Վերնագիրը փոփ. 26.01.12 N 60-Ա)
NN |
Գույքի անվանումը |
Վայոց ձորի մարզի Վայք համայնք |
Շիրակի մարզի Ախուրյան համայնք |
Լոռու մարզի Շահումյան համայնք |
Արագածոտնի մարզի «ՍԵՄԱՆՏ» սոցիալ-կրթական ՀԿ | ||||||||
քանակը |
արժեքը |
հաշվեկշռա-յին արժեքը |
քանակը |
արժեքը |
հաշվեկշռա-յին արժեքը |
քանակը |
արժեքը |
հաշվեկշռա-յին արժեքը |
քանակը |
արժեքը |
հաշվեկշռային արժեքը | ||
1. |
Գրասեղան |
2 |
28 698 |
||||||||||
2. |
Բազկաթոռ |
1 |
5 538 |
||||||||||
3. |
Աթոռ |
8 |
113 864 |
||||||||||
4. |
Գրապահարան |
2 |
14 350 |
4 |
28 700 |
||||||||
5. |
Բազկաթոռ |
1 |
7 794 |
1 |
7 794 |
||||||||
6. |
Պահարան` ֆայլի |
1 |
6 522 |
1 |
6 522 |
||||||||
7. |
Կախիչ |
1 |
2 283 |
1 |
2 283 |
||||||||
8. |
Դիմադիր` սեղանի |
1 |
6 522 |
1 |
6 522 |
||||||||
9. |
Գրատախտակ |
1 |
1 631 |
||||||||||
10. |
Գրասեղան |
1 |
25 303 |
0 |
1 |
25 303 |
|||||||
11. |
Աթոռ |
1 |
14 233 |
0 |
13 |
185 029 |
12 |
170 796 |
|||||
12. |
Պահարան |
1 |
34 791 |
0 |
|||||||||
13. |
Գրասեղան |
1 |
17 035 |
||||||||||
14. |
Գրասեղան |
3 |
27 393 |
||||||||||
15. |
Գրասեղան |
4 |
49 568 |
||||||||||
16. |
Գրասեղան |
2 |
15 558 |
||||||||||
Ընդամենը |
74 327 |
0 |
252 578 |
0 |
275 575 |
0 |
201 551 |
0 |
(Հավելվածը փոփ. 26.01.12 N 60-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 474-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ԵՎ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությանն ամրացվող գույքի
NN |
Գույքի անվանումը |
«ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ |
«ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ |
Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալություն | ||||||
քանակը |
արժեքը |
հաշվե-կշռային արժեքը |
քանակը |
արժեքը |
հաշվե-կշռային արժեքը |
քանակը |
արժեքը |
հաշվե-կշռային արժեքը | ||
1. |
Գրասեղան |
3 |
75 909 |
0 |
||||||
2. |
Աթոռ |
10 |
142 330 |
0 |
6 |
85 398 |
0 |
4 |
56 932 |
0 |
3. |
Բազկաթոռ |
2 |
16 306 |
0 |
2 |
16 306 |
0 |
|||
4. |
Գրապահարան |
1 |
7 174 |
0 |
1 |
7 174 |
0 |
1 |
7 174 |
0 |
5. |
Գրասեղան |
2 |
24 784 |
0 | ||||||
6. |
Գրասեղան |
3 |
25 439 |
0 |
||||||
Ընդամենը |
191 249 |
0 |
184 787 |
0 |
88 890 |
0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 474-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի վերականգնված ջրատարը` 137943118 դրամ արժեքով
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 190208799 դրամ արժեքով
Արարատի մարզի Նարեկ համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 45660793 դրամ արժեքով
Արարատի մարզի Ոսկետափ համայնքի վերականգնված ջրատարը` 51991160 դրամ արժեքով
Արարատի մարզի Սիսավան համայնքի վերականգնված ջրատարը` 42427981 դրամ արժեքով
Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի վերականգնված ջրատարը` 66960181 դրամ արժեքով
Կոտայքի մարզի Արզական համայնքի վերականգնված միջհամայնքային ավտոճանապարհը` 67870702 դրամ արժեքով
Սյունիքի մարզի Աղիտու համայնքի վերականգնված ոռոգման ներտնտեսային ցանցը՝ 52957072 դրամ արժեքով
Սյունիքի մարզի Վարդանիձոր համայնքի վերականգնված ջրատարը` 9640859 դրամ արժեքով
Սյունիքի մարզի Լեհվազ համայնքի վերականգնված ջրատարը` 9872838 դրամ արժեքով
Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վերականգնված ջրատարը` 4451912 դրամ արժեքով
Լոռու մարզի Կաճաճկուտ համայնքի վերականգնված ջրատարը` 36054077 դրամ արժեքով
Լոռու մարզի Դսեղ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 81039492 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 169003192 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Արտաբույք համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 48980990 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 62528102 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 57814948 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5642648 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Սերս համայնքի վերականգնված ներտնտեսային ոռոգման ցանցը` 5302490 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի վերականգնված ջրատարը` 1837446 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքի վերականգնված ջրատարը` 2783376 դրամ արժեքով
Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի վերականգնված ջրատարը` 5390741 դրամ արժեքով
Տավուշի մարզի Արճիս համայնքի տարածքում Դեբետ գետի հունի ամրացումը` 19113984 դրամ արժեքով
(Հավելվածը խմբ. 26.01.12 N 60-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 474-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացում» ԵՎ «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրերի միջոցներով իրականացված շինարարական ԵՎ նախագծային աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի
NN |
Հիմնարկի և պայմանագրի անվանումը |
Կրեդիտորական պարտքը (դրամ) |
1 |
2 |
3 |
1. |
«Արևշատ Ա» ՍՊԸ |
134 280 |
2. |
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ |
328 680 |
3. |
«Գազկոմշին»ՍՊԸ |
51 480 |
4. |
«Ջրատարնախագիծ» ՍՊԸ |
149 400 |
5. |
«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ |
262 800 |
6. |
«Դորոժնիկ» ՍՊԸ |
10 132 859 |
7. |
«Դորոժնիկ» ՍՊԸ |
6 287 760 |
8. |
«Աշոկ շինարարական ֆիրմա» ՍՊԸ |
573 363 |
9. |
«Գրիար» ՓԲԸ |
755 573 |
10. |
«Գրիար» ՓԲԸ |
29 520 000 |
11. |
«Հիդրո» ԱԿ |
2 498 839 |
Ընդամենը |
50 695 034 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
