Գլխավոր տեղեկություն
Համար
N 577
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.1994-14.02.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
15.12.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.12.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 1994 թվականի N 577

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների արդյունավետ օգտագործման, վարկային ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպման և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կենտրոնական մրցութային խորհուրդ (այսուհետև` խորհուրդ) և հաստատել նրա անհատական կազմը, համաձայն հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կարգը (կցվում է):

3. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակով ծրագրերի իրականացման գրասենյակներ (այսուհետև` ԾԻԳ), եթե համապատասխան վարկային համաձայնագրով այլ բան չի նախատեսված:

4. Սահմանել, որ ԾԻԳ-երի հաստիքացուցակները և աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը հաստատում են, իսկ դրանց տնօրեններին նշանակում են պաշտոնի և ազատում պաշտոնից տվյալ վարկային ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունը, պետական վարչությունը, գերատեսչությունը` խորհրդի հետ համաձայնեցնելով:

5. Սահմանել, որ ԾԻԳ-երի պահպանման ծախսերի ֆինանսավորումը վարկատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում, իրականացվում է համապատասխան վարկային միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ ԾԻԳ-ի կանոնադրությունը հաստատում է համապատասխան վարկային ծրագրի իրականացման համար լիազորված նախարարությունը, պետական վարչությունը, գերատեսչությունը` խորհրդի հետ համաձայնեցնելով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 1994 թ.

դեկտեմբերի 15-ի N 577 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման կենտրոնական մրցութային խորհրդի

 

Ա. Եղիազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար, խորհրդի նախագահ
Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար, խորհրդի փոխնախագահ
Ա. Ավետիսյան

- ՀՀ կառավարության գործերի կառավարչության տնտեսագիտական վարչության պետ

Ա. Անդրեասյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության քաղաքաշինության և աղետի գոտու հարցերի վարչության պետ
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Մելքոնյան - ՀՀ նյութական ռեսուրսների նախարար
Մ. Շիշմանյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Ոսկանյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Վ. Ստեփանյան - ՀՀ արդարադատության նախարար
Ֆ. Փիրումյան - ՀՀ շինարարության նախարար
Ռ. Թարվերդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան վարկային ծրագրերի բաժնի պետ, խորհրդի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1994 թ.
դեկտեմբերի 15-ի N 577 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման նպատակով մրցույթների կազմակերպման և պայմանագրերի կնքման կարգը:

2. Մրցույթը վարկատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպությունների ընտրության ձև է` տվյալ վարկային ծրագիրն իրագործելու համար:

3. Սույն կարգի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը և մրցույթների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

4. Վարկային միջոցների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (այսուհետև` ԾԻԳ) կողմից ընդունված և խորհրդի կողմից հաստատված որոշումների հիման վրա:

5. Վարկային ծրագրերի իրականացման ընթացքում նոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ԾԻԳ-երի կողմից ընդունված և խորհրդի կողմից հաստատված որոշումների հիման վրա:

 

II. Մրցույթների նախապատրաստումը և անցկացումը

 

6. Համապատասխան ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին կից ԾԻԳ-երը, վարկատուի հետ համաձայնեցված, որոշում են մրցույթի անցկացման ձևը և մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը:

7. Համապատասխան ԾԻԳ-ը հրապարակայնորեն, զանգվածային լրատվության միջոցներով, հայտարարում է մրցույթի անցկացման մասին:

8. ԾԻԳ-ը, վարկատուի պահանջների համաձայն, պատրաստում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որը հաստատում են տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները:

9. Մրցույթի մասնակիցները համապատասխան ԾԻԳ-ից ձեռք են բերում մրցութային փաստաթղթերի փաթեթը (մրցութային առաջարկը):

10. Մրցութային առաջարկը մրցույթի մասնակիցների կողմից փակ, կնքված ծրարով (5 օրինակից) ներկայացվում է համապատասխան ԾԻԳ-ին:

11. Տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարները և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենը մրցույթի արդյունքների գնահատման նպատակով բացում են կնքված ծրարները, կազմելով արձանագրություն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:

12. Խորհրդի անդամները դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մրցույթի կազմակերպմանը` վերահսկելու նպատակով:

13. Տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարները և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենը որոշում են կայացնում մրցույթի հաղթողի վերաբերյալ:

14. Խորհուրդն իր նիստում հաստատում է մրցույթի հաղթողի վերաբերյալ տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ղեկավարների և համապատասխան ԾԻԳ-ի տնօրենի կողմից ընդունված որոշումը:

15. Այն դեպքում, երբ մրցույթի ներկայացված աշխատանքների (ծառայությունների) արժեքը գերազանցում է 1 մլն ԱՄՆ-ի դոլարը, խորհրդի որոշումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

16. Խորհրդի նիստը համարվում է կայացած, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

17. Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումը հաստատվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

18. Խորհրդի որոշման հիման վրա համապատասխան ԾԻԳ-ը, վարկային համաձայնագրով սահմանված կարգով, վարկատուի հետ համաձայնեցնում է մրցույթում հաղթողի հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը, որից հետո տվյալ ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և մրցույթում հաղթողի միջև կնքվում է պայմանագիր:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.12.1999, N 765 27.12.1999, N 577
17.11.1998, N 711 30.11.1998, N 577
27.01.1998, N 39 14.02.1998, N 577
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան