«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 11001083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20 ապրիլի 2001 թ. |
N 127-Մ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման`
Հրամայում եմ
1. Հաստատել «Ռացիոնալացման հետևանքով վերակազմակերպված պետական հանրակրթական դպրոցների աշակերտների տեղափոխության» կարգը:
2. Նախարարության իրավաբանական վարչության պետ Վ. Սարգսյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:
Նախարար |
Է. Ղազարյան |
Հաստատում եմ |
Կ Ա Ր Գ
ՌԱՑԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի հետագա ընթացքի մասին» հմ. 634 որոշման համաձայն:
2. Ռացիոնալացման հետևանքով պետական հանրակրթական դպրոցների (այսուհետև դպրոց) վերակազմակերպման մասին դպրոցների բոլոր աշակերտները և նրանց ծնողները տեղեկացվում են առնվազն երկու ամիս առաջ:
3. Դպրոցների միաձուլման, միացման դեպքերում դրանցում սովորող բոլոր աշակերտների անձնական գործերը համապատասխան ակտով հանձնվում են վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցին:
4. Վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցի տնօրենի հրամանով, անձնական գործերի հիման վրա, բոլոր աշակերտները հրամանագրվում են որպես համապատասխան դասարանների աշակերտներ, այդ մասին գրանցում է կատարվում նաև աշակերտների շարժի մատյանում:
5. Այն աշակերտները (նրանց ծնողները), ովքեր չեն ցանկանա սովորել վերակազմակերպման արդյունքում ստեղծված դպրոցում «ՀՀ պետական հանրակրթական դպրոցի ընդունելության» կարգի համաձայն, կարող են տեղափոխվել այլ դպրոցներ: