ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Հայաստանի Հանրապետության Նախագահի
առաջարկությամբ 2011 թվականի փետրվարի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի ՀՕ-95 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «հիմնվում են օրենքով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն խորհուրդն» բառերը փոխարինել «Ազգային ժողովն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը «Պատվո շքանշանը» բառերից առաջ լրացնել «Փառքի շքանշանը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության,» բառերը, իսկ 2-րդ մասում «սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխնախագահը,» բառը:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 15 Երևան ՀՕ-33-Ն |