ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ծննդյան տոներ և Ամանոր` նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն):
Հոդված 2. Մայրության և գեղեցկության տոն` նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 3. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 4. Հաղթանակի և խաղաղության տոն` նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:
Հոդված 5. Աշխատավորների համերաշխության միջազգային օր` նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:
(5-րդ հոդվածը լրաց. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 6. Առաջին Հանրապետության տոն` նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 7. Սահմանադրության օր` նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 8. Անկախության տոն` նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 9. Երկրաշարժի զոհերի հիշատակի օր` նշվում է դեկտեմբերի 7-ին:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական, եկեղեցական, մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 24-ի «Ծննդյան տոների մասին», 1991 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին», 1991 թվականի սեպտեմբերի 24-ի «Սեպտեմբերի 21-ը տոնական, ոչ աշխատանքային օր ընդունելու մասին», 1994 թվականի մարտի 30-ի «Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոն սահմանելու մասին» և 1995 թվականի ապրիլի 26-ի «Մայիսի 9-ը տոնական, ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին» որոշումները:
(համարակալումը փոփ. 05.12.00 ՀՕ-117)
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
16 մարտի 1996 թվականի, |