հ/հ |
Չափորոշիչը |
Ցուցանիշները |
1. |
Տրանսպորտային միջոցների թույլատրելի
առավելագույն եզրաչափերը |
|
1.1. |
Առավելագույն երկարությունը՝ |
|
1.1.1. |
Ավտոբուսից բացի այլ մեխանիկական տրանսպորտային միջոց |
12,00 մ |
1.1.2. |
Կցորդ |
12,00 մ |
1.1.3. |
Քարշակ կցորդով կամ կիսակցորդով |
16.50 մ |
1.1.4. |
Ավտոգնացք |
18,75 մ |
1.1.5. |
Երկսեկցիանի ավտոբուս |
18,75 մ |
1.1.6. |
Երկու սռնի ունեցող ավտոբուս |
13,50 մ |
1.1.7. |
Երեք և ավելի սռնի ունեցող ավտոբուս |
15,00 մ |
1.1.8. |
Ավտոբուս կցորդով |
18,75 մ |
1.2. |
Առավելագույն լայնությունը |
|
1.2.1. |
Բոլոր տրանսպորտային միջոցները |
2,55 մ |
1.2.2. |
Սառնարան-մեքենաների վերնակառուցվածքները |
2,60 մ |
1.3. |
Առավելագույն բարձրությունը (ցանկացած տրանսպորտային միջոցի) |
4,00 մ |
1.4. |
Թափքի հանովի վերնակառուցվածքները և բեռնման ստանդարտ միջոցները, ինչպես օրինակ` կոնտեյներները, որոնք համապատասխանում են 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.6-րդ, 1.7-րդ, 1.8-րդ և 4.4-րդ կետերով սահմանված եզրաչափերին |
|
1.4.1. |
Եթե ավտոբուսին կցվում է ցանկացած հանովի սարքավորում, ինչպես օրինակ` բեռնախցիկ-տուփերը, ապա դրա երկարությունը՝ սարքավորման հետ մեկտեղ, չպետք է գերազանցի 1.1-ին կետով սահմանված առավելագույն երկարությունը |
|
1.5. |
Շարժման մեջ գտնվող ցանկացած մեխանիկական տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային միջոցների համակցություն պետք է կարողանա շրջադարձ կատարել 12,50 մ արտաքին և 5,30 ներքին շառավղով էլեպսում |
|
1.5.1. |
Ավտոբուսներին ներկայացվող լրացուցիչ պահանջները.
Երբ տրանսպորտային միջոցը կանգնած է, ապա գետնի վրա պետք է գծանշվի ուղղահայաց հարթություն, որն անցնում է տրանսպորտային միջոցի կողային մասի շառավղով, որը նայում է շրջանագծից դուրս: Երկու սեկցիա ունեցող ավտոբուսների դեպքում երկու ֆիքսված հատվածները պետք է հավասարվեն հարթությանը:
Երբ ավտոբուսն ուղիղ դիրքից շարժվում է 1.5-րդ
կետում նշված էլիպսոիդային հետագծով, ապա դրա ոչ մի մասը չպետք է 0,60 մ-ից ավելի դուրս գա ուղղահայաց հարթության սահմաններից: |
|
1.6. |
Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի հետին մասի միջև առավելագույն հեռավորությունը |
12,00 մ |
1.7. |
Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչև տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը` հանած քարշակի հետին մասի և կցորդի առաջնային
մասի միջև հեռավորությունը |
15,65 մ |
1.8. |
Ավտոգնացքի երկայնական սռնուն զուգահեռ չափվող առավելագույն հեռավորությունը բեռի տեղակայման տարածքի առաջնային արտաքին կետից մինչեւ տրանսպորտային միջոցների համակցության կցորդի խցիկի հետին արտաքին կետը |
16,40 մ |
2. |
Տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն
զանգվածը |
|
2.1. |
Տրանսպորտային միջոցի համակցության մաս
կազմող կցորդ |
|
2.1.1. |
Երկու սռնի ունեցող կցորդ |
18 տոննա |
2.1.2. |
Երեք սռնի ունեցող կցորդ |
24 տոննա |
2.2. |
Տրանսպորտային միջոցների համակցություն |
|
2.2.1. |
Հինգ և ավելի սռնի ունեցող ավտոգնացքներ |
|
2.2.1.1. |
երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց՝ երեք և ավելի սռնի ունեցող կցորդով |
40 տոննա |
2.2.1.2. |
Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու և ավելի սռնի ունեցող կցորդով |
40 տոննա |
2.2.2. |
Հինգ և ավելի սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոցներ |
|
2.2.2.1. |
Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երեք և ավելի սռնի ունեցող կիսակցորդով |
40 տոննա |
2.2.2.2. |
Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու և ավելի սռնի ունեցող կիսակցորդով |
40 տոննա |
2.2.2.3. |
40 ֆուտ ԻՍՕ կոնտեյներ տեղափոխող երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու կամ երեք սռնի ունեցող կիսակցորդով |
44 տոննա |
2.2.3. |
Չորս սռնի ունեցող ավտոգնացք, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կցորդ |
36 տոննա |
2.2.4. |
Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ |
|
2.2.4.1. |
Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,3 մետրից 1,8 մետր է (1,3 ≤ d ≤ 1,8) |
36 տոննա |
2.2.4.2. |
Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,8 մետրից ավել է (1,8 < d) |
36 տոննա |
2.2.4.3. |
Չորս սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց, որն ունի երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց և երկու սռնի ունեցող կիսակցորդ և կիսակցորդի սռնիների միջև հեռավորությունը (d) 1,8 մետրից ավել է (1,8 < d), և պահպանված է մեխանիկական տրանսպորտային միջոցի (18 տոննա) և կիսակցորդի երկու սռնու թույլատրելի առավելագույն զանգվածը (20 տոննա) (ԱՏՄ), և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց |
38 տոննա |
2.3. |
Մեխանիկական տրանսպորտային միջոցներ |
|
2.3.1. |
Երկու սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց |
18 տոննա |
2.3.2. |
Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ |
|
2.3.2.1. |
Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց |
25 տոննա |
2.3.2.2. |
Երեք սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան |
26 տոննա |
2.3.3. |
Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան |
32 տոննա |
2.3.4. |
Հինգ և ավելի սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց` երկու կամ երեք ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան |
38 տոննա |
2.4. |
Երեք սռնի ունեցող երկու մասով տրանսպորտային միջոց |
28 տոննա |
3. |
Տրանսպորտային միջոցների սռնու թույլատրելի առավելագույն սահմանված բեռնվածությունը |
|
3.1. |
Տրանսպորտային միջոցի չտանող սռնի |
|
3.1.1. |
Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) |
10 տոննա |
3.1.2. |
Մեկ չտանող սռնի (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) |
8 տոննա |
3.2. |
Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ |
|
3.2.1. |
Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) |
11,5 տոննա |
3.2.2. |
Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) |
10 տոննա |
3.2.3. |
Մեկ տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի տանող սռնին (երբ տրանսպորտային միջոցը երթևեկում է ՀՀ ընդհանուր օգտագործման մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհով) |
8 տոննա |
3.3. |
Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցներ |
|
3.3.1. |
Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0) |
11,5 տոննա |
3.3.2. |
Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 ≤ d < 1,3) |
16 տոննա |
3.3.3. |
Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) |
18 տոննա |
3.3.4. |
Երկու տանող սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի երկու տանող սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) և տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան |
19 տոննա |
3.4. |
Երկու սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ |
|
3.4.1. |
Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից պակաս է (d < 1,0) |
11 տոննա |
3.4.2. |
Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,0 մետրից մինչև 1,3 մետր է (1,0 ≤ d < 1,3) |
16 տոննա |
3.4.3. |
Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,8 մետր է (1,3 ≤ d < 1,8) |
18 տոննա |
3.4.4. |
Երկու սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,8 մետր և ավել է(d ≤ 1,8) |
20 տոննա |
3.5. |
Երեք և ավելի սռնի ունեցող կցորդներ և կիսակցորդներ |
|
3.5.1. |
Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև հեռավորությունը (d)` 1,3 մետր և պակաս է (d ≤ 1,3) |
21 տոննա |
3.5.2. |
Երեք և ավելի սռնի ունեցող կցորդի կամ կիսակցորդի սռնիների ընդհանուր բեռնվածությունը, երբ սռնիների միջև
հեռավորությունը (d)` 1,3 մետրից մինչև 1,4 մետր է(1,3 < d < 1,4) |
24 տոննա |
4. |
Տրանսպորտային միջոցների մյուս բնութագրերը |
|
4.1. |
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ
Տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցությունների տանող սռնու կամ տանող սռնիների վրա ընկնող բեռնվածությունը չպետք է լինի միջազգային երթևեկության մեջ
օգտագործվող տրանսպորտային միջոցի կամ տրանսպորտային միջոցների համակցությունների բեռնվածության ընդհանուր զանգվածի 25 տոկոսից պակաս |
|
4.2. |
Ավտոգնացքներ
Մեխանիկական տրանսպորտային միջոցի հետին սռնու և կցորդի առաջնային սռնու միջև հեռավորությունը չպետք է 3,00 մ-ից պակաս լինի |
|
4.3. |
Թույլատրելի առավելագույն զանգվածը` կախված անվահիմքից
Չորս սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածը տոննայով չպետք է հինգ անգամ գերազանցի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի սռնիների միջև ընկած հեռավորությանը` արտահայտված մետրերով |
|
4.4. |
Կիսակցորդներ
Կիսակցորդի հոդավոր ամրակապման սռնու և կիսակցորդի առջևի մասի միջև ընկած առավելագույն հեռավորությունը, որը չափվել է հորիզոնական դիրքով, չպետք է գերազանցի 2,04 մետրը: |
|