Գլխավոր տեղեկություն
Համար
N 974-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1123
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2011 թվականի N 974-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 20.07.17 N 867-Ն, 02.04.20 N 442-Ն)

 

Ղեկավարվելով «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.01.22 N 98-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 20.07.17 N 867-Ն, 02.04.20 N 442-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը, ինչպես նաև այդ կետով հաստատված ցանկը, որոշմամբ հաստատված կանոնադրության 14.2-րդ կետի առաջին պարբերությունը և 15-րդ կետի երրորդ պարբերությունը, կանոնադրությունից հանել 1-ին կետի չորրորդ պարբերության երկրորդ նախադասությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.

«5.3. Օտարերկրյա պետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվան, ազգանվան և հայրանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի վերջինիս` օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթում (ծննդյան վկայականում) կատարված անգլերեն գրառման հետ».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.4-րդ կետով.

«5.4. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ»:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում փոստային առաքումների կարգը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 23-ի N 974-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

(վերնագիրը փոփ. 20.07.17 N 867-Ն, 02.04.20 N 442-Ն)

 

I. ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (այսուհետ՝ դիվանագիտական ծառայության մարմիններ) միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը տրվում է`

1) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին.

2) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագիրը փոխանակելու դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրանալու կապակցությամբ.

4) Հայաստանի Հանրապետության անձնագրի ժամկետը լրանալու, այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ Հայաստանի Հանրապետության անձնագիրը փոխանակելու դեպքում.

5) կորսված Հայաստանի Հանրապետության անձնագրի փոխարեն նորը տալու դեպքում.

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության վերացման դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փոխանակելու կամ նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագրի կորստյան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու դեպքում.

8) մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված անձնագրի փոխարեն նոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու դեպքում:

(1-ին կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

2. Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու համար դիվանագիտական ծառայության մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) սահմանված ձևին համապատասխան լրացված դիմում Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու մասին` համաձայն սույն կարգի N 1 ձևի` բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի.

2) 35x45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար (թղթային կամ թվային), կամ քաղաքացին լուսանկարվում է տեղում (եթե առկա են համապատասխան պայմաններ և տեխնիկական միջոցներ).

3) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, եթե օրենքով արտոնություն սահմանված չէ.

4) նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները):

(2-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն, լրաց. 14.01.21 N 14-Ն)

3. Ի լրումն սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացվում են`

1) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար.

ա. սահմանված ձևին համապատասխան լրացված դիմում` համաձայն սույն կարգի N 2 ձևի,

բ. ծննդյան վկայական և դրա լուսապատճենը (անձնագիր ստանալու դեպքում),

գ. մինչև 16 տարին լրանալն ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դրա` նշումներով էջերի լուսապատճենները (անձնագիր փոխանակելու դեպքում),

դ. ծնողների անձնագրերի լուսապատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած, կամ մահացած է կամ գտնվում է հետախուզման մեջ կամ միայնակ մոր դեպքում,

ե. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ և դրանց լուսապատճենները,

զ. (պարբերությունն ուժը կորցրել է 14.01.21 N 14-Ն)

է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում` ծնողների գրավոր համաձայնությունը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու 16 տարին լրանալու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը կամ մինչև 16 տարին լրանալն ստացված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և դրա` նշումներով էջերի լուսապատճենները.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագիրը փոխանակելու համար՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական անձնագիր,

բ. նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները) կամ զինվորական գրքույկ (զինապարտները) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները,

գ. նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերը փոխանակելու դեպքում՝ քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում).

4) կորցրած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը սահմանված կարգով չդադարեցրած քաղաքացու անվավեր ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի փոխարեն նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար`

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կորցնելու մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 ձևի,

բ. անձը հաստատող այլ փաստաթուղթ և (կամ) կորսված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը (առկայության դեպքում),

գ. նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական կամ արտասահմանյան անձնագրի կորստյան դեպքում` քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում),

դ. սույն կետի 3-րդ ենթակետի «բ» կետում նշված փաստաթղթերը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրային տվյալների փոփոխության, գրառումների անճշտության դեպքում`

ա. փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի լուսապատճենները,

բ. այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա լուսապատճենը,

գ. սույն կետի 3-րդ ենթակետի «բ» կետում նշված փաստաթղթերը:

(3-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն, փոփ., լրաց., խմբ. 14.01.21 N 14-Ն)

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթի (նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զինվորական գրքույկ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականներ) կորստյան դեպքում դիմողը լրացնում է հայտարարություն` համաձայն սույն կարգի N 4 ձևի` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթի կորստյան վերաբերյալ փաստաթուղթ (տեղեկանք) ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը համալրելու համար: Սույն կարգի իմաստով` զինվորական հաշվառման վերցված լինելու հանգամանքը հաստատող նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկը և զինվորական գրքույկը փոխարինող փաստաթուղթ է հանդիսանում համապատասխան տարածքային Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ նրա տարածքային ստորաբաժանումների կողմից ըստ անհրաժեշտության տրված տեղեկանքը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականներինը` ակտերի պետական գրանցման պատճենները:

(4-րդ կետը փոփ. 14.01.21 N 14-Ն)

 

II. ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ դիմում է Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ (այսուհետ՝ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ) կամ տեսակապի միջոցով դիմում է դիվանագիտական ծառայության մարմին։ Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:

(5-րդ կետը խմբ. 02.04.20 N 442-Ն)

5.1. Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին նախապես, էլեկտրոնային եղանակով համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն սույն կարգի N 6 ձևի։ Տեսակապի միջոցով դիմումներ ընդունելու հնարավորությամբ դիվանագիտական ծառայության մարմինների և համապատասխան հյուպատոսական ծառայությունների ցանկը, ինչպես նաև հայտն առցանց եղանակով լրացնելու ընթացակարգը հրապարակվում է բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։

(5.1-ին կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

5.2. Հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։

(5.2-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

5.3. Տեսակապը հաստատվելուն պես քաղաքացին տեղեկացվում է, որ տեսակապը տեսաձայնագրվելու և պահպանվելու է։ Քաղաքացու համաձայնության դեպքում տեսակապը շարունակվում է, իսկ անհամաձայնության դեպքում՝ ընդհատվում է, և վերջինիս հայտը մնում է անհետևանք։

(5.3-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

5.4. Տեսակապի ընթացքում ստուգվում է անձի ինքնությունը՝ հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մարմնի տրամադրության տակ տվյալ անձի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները (լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և այլն), առկայության դեպքում նաև ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ տվյալներ։

(5.4-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

6. Դիվանագիտական ծառայության մարմինն ընդունում է դիմումը և ներկայացված փաստաթղթերը, ստուգում դրանց ամբողջականությունը և համապատասխանությունը: Անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրվում է լուսանկարով տեղեկանք: Տեղեկանքում նշվում են քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, գործի գրանցման ամսաթիվը և անձնագիրը պատրաստ լինելու նախատեսվող ժամկետը: Տեղեկանքը կարող է կազմվել օտար լեզվով:

(6-րդ կետը խմբ. 02.04.20 N 442-Ն)

7. Կենսաչափական անձնագիր ձևակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով ապահովված դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուց ընդունում է կենսաչափական անձնագիր ստանալու դիմում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

(7-րդ կետը խմբ. 02.04.20 N 442-Ն)

8. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, ապա դիմումն ընդունվում է և դիմողին առաջարկվում 10-օրյա ժամկետում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Եթե դիմողը սույն կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, ապա դիմումին ընթացք չի տրվում:

(8-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

8.1. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմողը չի ներկայացրել օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը.

2) դիմողը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմողը չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.

6) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

7) դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար.

8) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծնողների վերաբերյալ տվյալները, ծննդավայրը, զինապարտին տրվող տարկետման ժամկետը և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիան, համարը, պաշտոնատար անձի ստորագրությունը և այլն):

(8.1-ին կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

9. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով առաքում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) հյուպատոսական վարչություն (այսուհետ` հյուպատոսական վարչություն):

(9-րդ կետը լրաց., փոփ. 02.04.20 N 442-Ն)

10. Հյուպատոսական վարչությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրանց ճշտությունն ու ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տպագրման համար անհրաժեշտ տվյալները հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով առաքում է անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմին` անձնագրի տպագրության համար:

(10-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

11. Եթե պահանջվում է լրացուցիչ փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որը կարող է տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը, ապա հյուպատոսական վարչությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում համապատասխան պետական կառավարման մարմին:

 12. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը հյուպատոսական վարչության հարցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող փաստաթուղթը կամ տեղեկատվությունը:

13. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնից պահանջվող փաստաթուղթը կամ տեղեկատվությունն ստանալուց հետո հյուպատոսական վարչությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում անձնագրի տպագրման համար անհրաժեշտ տվյալները հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով առաքում է ԱՎ վարչություն` անձնագրի տպագրության համար։

(13-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

14. Անձնագրային և քաղաքացիության հարցերով իրավասու մարմինը, հյուպատոսական վարչությունից ստացված տվյալներով, դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատրաստում և նախարարություն է առաքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը:

(14-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

15. Հյուպատոսական վարչությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում այն ուղարկում է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(15-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

16. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է դիմողին և հանձնում անձնագիրը նրան` սահմանված ընդունելության ժամերին: Դիմողի ցանկությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է հանձնվել պատվիրված փոստի միջոցով: Պատվիրված փոստի միջոցով փաստաթղթեր ուղարկելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

(16-րդ կետը լրաց., փոփ. 02.04.20 N 442-Ն)

16.1. Տեսակապով դիմած լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրն ստանալուց հետո դիվանագիտական ծառայության մարմինն անձնագիրը 2 օրվա ընթացքում ուղարկում է դիմողին։

(16.1-ին կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

17. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 1988-1992 թվականներին նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը հանձնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հյուպատոսական վարչությանը, որն իր հերթին, 3 աշխատանքային օրվա ընթացքում իրազեկում է միգրացիոն պետական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձի փախստականի ճանաչումը դադարեցնելու համար:

(17-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

18. Անձնագրավորման գործի մաս կազմող` օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր) պետք է հաստատված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

19. Անձնագրավորման գործի շրջանակներում կատարված գործողությունների համար (հարցումներ, իսկության ստուգում, ստորագրության իսկության հաստատում, անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ փաստաթղթի կորստյան վերաբերյալ փաստաթղթի (տեղեկանքի) ստացում), բացառությամբ թարգմանության, փաստաթղթի հյուպատոսական վավերացման (եթե դրա անհրաժեշտությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով), գումար չի գանձվում:

(19-րդ կետը լրաց. 14.01.21 N 14-Ն)

20. Օտարերկրյա պետությունում կալանավորված կամ ազատազրկման դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանում կամ այն փոխանակում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, եթե առկա է դրա համաձայնությունը: Սահմանված ձևի դիմումն այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է քրեակատարողական հիմնարկը: Եթե հնարավոր է դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի աշխատողի այցելությունը քրեակատարողական հիմնարկ, և վարչակազմը չի առարկում, ապա դիմումը կարող է ընդունվել անձամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուց:

(20-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

 

III. ԱՆՁՆԱԳՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 20.07.17 N 867-Ն, 02.04.20 N 442-Ն)

 

21. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին անձամբ կամ լիազորված անձի միջոցով դիմում է դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ կամ տեսակապի միջոցով անձամբ դիմում է դիվանագիտական ծառայության մարմին։ Մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը։

(21-րդ կետը փոփ. 20.07.17 N 867-Ն, խմբ. 02.04.20 N 442-Ն)

21.1. Տեսակապով դիմելու դեպքում քաղաքացին նախապես, էլեկտրոնային եղանակով համապատասխան դիվանագիտական ծառայության մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն սույն կարգի N 6 ձևի։ Տեսակապի միջոցով դիմումներ ընդունելու հնարավորությամբ դիվանագիտական ծառայության մարմինների և համապատասխան հյուպատոսական ծառայությունների ցանկը, ինչպես նաև հայտն առցանց եղանակով լրացնելու ընթացակարգը հրապարակվում է բոլոր դիվանագիտական ծառայությունների պաշտոնական կայքերում։

(21.1-ին կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

21.2. Հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցն առցանց եղանակով, գրավոր քաղաքացուն առաջարկում է տեսակապ հաստատելու օրը և ժամը, ինչպես նաև տեղեկացնում է անհրաժեշտ տեխնիկական պայմանների, փաստաթղթերի, փոստային առաքումների և հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված այլ պայմանների մասին։

(21.2-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն) 

21.3. Տեսակապը հաստատվելուն պես քաղաքացին տեղեկացվում է, որ տեսակապը տեսաձայնագրվելու և պահպանվելու է։ Քաղաքացու համաձայնության դեպքում տեսակապը շարունակվում է, իսկ անհամաձայնության դեպքում՝ ընդհատվում է, և վերջինիս հայտը մնում է անհետևանք։

(21.3-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն) 

21.4. Տեսակապի ընթացքում ստուգվում է անձի ինքնությունը՝ հիմք ընդունելով դիվանագիտական ծառայության մարմնի տրամադրության տակ տվյալ անձի վերաբերյալ առկա պաշտոնական տվյալները (լուսանկարը, անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և այլն), առկայության դեպքում՝ ներկայացվող անձը հաստատող փաստաթուղթը կամ այլ տվյալներ։

(21.4-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն) 

21.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար ներկայացվում են`

1) դիմում` համաձայն սույն կարգի N 5 ձևի.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.

3) նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները) կամ զինվորական գրքույկ (զորակոչային տարիքի անձանց) և դրանց` զինվորական հաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները.

4) օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

(21.5-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն, փոփ., լրաց. 14.01.21 N 14-Ն) 

22. Դիվանագիտական ծառայության մարմինն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո, որն իրականացվում է հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ անձի դիմելուց հետո անմիջապես:

(22-րդ կետը փոփ. 20.07.17 N 867-Ն, խմբ. 02.04.20 N 442-Ն)

22.1. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը մերժվում է, եթե՝

1) դիմողը չի ներկայացրել օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը.

2) դիմողը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

3) առկա է մինչև 16 տարեկան անչափահասի այն ծնողի գրավոր առարկությունը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան.

4) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ.

5) դիմողը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար։

(22.1-ին կետը լրաց. 02.04.20 N 442-Ն)

22.2. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգումը կատարվում է առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը: Նախազորակոչային տարիքի զինապարտի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարվում է մինչև նրանց 18 տարեկանը լրանալու օրը՝ զինվորական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, զորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ նրա տարածքային ստորաբաժանումների կողմից նշված ժամկետով։

(22.2-րդ կետը լրաց. 02.04.20 N 442-Ն, փոփ. 14.01.21 N 14-Ն)

23. Եթե սույն կարգի 21.5-րդ կետի 3-րդ ենթակետում փաստաթուղթը կորսված է, ապա դիմողը լրացնում է հայտարարություն` համաձայն սույն կարգի N 4 ձևի:

(23-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

24. Եթե էլեկտրոնային համակարգը մերժում է երկարաձգումը կամ սույն կարգի 21.5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթուղթը կորսված է, ապա դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը, անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում նաև սույն կարգի N 4 ձևն էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկում է հյուպատոսական վարչություն:

(24-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն) 

25. Հյուպատոսական վարչությունը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է ուղարկում այն պետական կառավարման մարմին, որը կարող է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը:

26. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինը հյուպատոսական վարչության հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը:

27. Հյուպատոսական վարչությունը երկարաձգման արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ տեղեկությունը կամ փաստաթուղթն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տվյալները մուտքագրում է էլեկտրոնային համակարգ, կատարում է երկարաձգումը և էլեկտրոնային համակարգի միջոցով ցուցում է տալիս դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում համապատասխան նշումը կատարելու վերաբերյալ:

(27-րդ կետը փոփ. 02.04.20 N 442-Ն)

28. Դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը հյուպատոսական վարչության ցուցումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում կատարում է անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման վերաբերյալ համապատասխան նշումը` դրա մասին տեղեկացնում է դիմողին և հանձնում անձնագիրը նրան` սահմանված ընդունելության ժամերին: Դիմողի ցանկությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կարող է հանձնվել պատվիրված փոստի միջոցով:

(28-րդ կետը փոփ. 20.07.17 N 867-Ն, 02.04.20 N 442-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 


Լուսանկար

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

 

 

Խնդրում եմ ինձ անձնագիր տալ _______________________________________________

 (նշել` ինչի կապակցությամբ)


Իմ մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

_________________________

 ____________________

(Surname)

 (Name)

 

4. Ծնվել եմ ____ ______________ ______ թ. ________________________________________

 (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

5. Սեռը _____________ 6. Ազգությունը _______________________

 

7. Բնակության վայրը` 1) ____________________________________________________________

  (Հայաստանի Հանրապետություն)

 

2) _________________________________________________________________________________

(օտարերկրյա պետություն)

 

հեռախոսահամարը ____________________էլ-փոստը______________________________________

 

7.1. Վճարված պետական տուրքի չափը__________________________________________________

 

8. Հավելյալ տեղեկություններ____________________________________________________________

 

Կից ներկայացվող

փաստաթղթերը_______________________________________________________________________

 

____________________________________________________________________________________

 

Կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

 

Դիմող ______________________________ ____ _______________ 20  թ. 

(ստորագրությունը)

 

———————————————————————————————————————————————

Ծառայողական նշումներ

 

Գործ N ________

 

 Դեսպան (հյուպատոս)

 __________________________________ Կ. Տ.

 (ստորագրությունը, ազգանունը)

  

____ ________________ 20   թ.

 

(ձևը լրաց. 02.04.20 N 442-Ն)

 

Ձև N 2

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 


Լուսանկար


 

 

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Խնդրում եմ իմ որդուն/դստերն անձնագիր տալ ______________________________________________

    (նշել` ինչի կապակցությամբ)

 

Նրա մասին հայտնում եմ հետևյալ տեղեկությունները`

 

1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

_________________________

 ____________________

(Surname)

 (Name)

 

4. Ծնվել է ____ ______________ ______ թ. ________________________________________

 (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)

 

5. Սեռը _____________ 6. Ազգությունը _______________________

 

7. Բնակության վայրը` 1) ____________________________________________________________

  (Հայաստանի Հանրապետություն)

 

2) _________________________________________________________________________________

(օտարերկրյա պետություն)

 

հեռախոսահամարը ____________________էլ-փոստը______________________________________

 

7.1. Վճարված պետական տուրքի չափը__________________________________________________

 

9. Հավելյալ տեղեկություններ____________________________________________________________

 

10. Կից ներկայացվող

փաստաթղթերը_______________________________________________________________________

 

Կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

 

Դիմող ______________________________ ____ _______________ 20  թ. 

(ստորագրությունը)

———————————————————————————————————————————————

Ծառայողական նշումներ

 

Գործ N ________

 

 Դեսպան (հյուպատոս)

 __________________________________ Կ. Տ.

 (ստորագրությունը, ազգանունը)

____ ________________ 20  թ.

 

(ձևը լրաց. 02.04.20 N 442-Ն)

 

Ձև N 3

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՆՁՆԱԳՐԻ ԿՈՐՍՏՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես՝ 1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

4. Ծնված՝ ____ ___________ ______ թ.

 __________________________

(երկիրը, մարզը,  քաղաքը, գյուղը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի

 N 821 որոշման կարգի 15-րդ կետի համաձայն տեղեկացնում եմ, որ կորցրել եմ

իմ անվամբ տպագրված ———————————————————————————————————

_________________________________ ՀՀ քաղաքացու կամ նախկին ԽՍՀՄ անձնագիրը:

(սերիան և համարը, եթե տվյալներն առկա են)

 (անհրաժեշտն ընդգծել)

 

Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:

 

Դիմող ____________________________________ 

(ստորագրությունը, ազգանունը)

 

____ ___________________ 20  թ.

 

 

Ձև N 4

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

 

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԿԱՄ ԱՆՁՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿՈՐՍՏՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ես՝ 1. _________________________

2. ____________________ 3. _______________________________

 (ազգանունը)

(անունը)

(հայրանունը)

 

4. Ծնված՝ ____ __________ ______ թ.

_________________________

(երկիրը, մարզը,  քաղաքը, գյուղը)

 

5. Տեղեկացնում եմ, որ կորցրել եմ`

ա. իմ անվամբ ձևակերպված նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկը, զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները) կամ զինվորական գրքույկը (նշել √).

____________________________________________________________________________________

 (սերիան և համարը, տրամադրող մարմինը, տալու օրը, եթե տվյալներն առկա են)

 

բ. անձնագիր ստանալու համար անհրաժեշտ ՔԿԱԳ հետևյալ վկայականը (նշել √).

ծննդյան վկ-ն, ամուսնության վկ-ն, ամուսնալուծության վկ-ն, մահվան վկ-ն,

հայրության որոշման վկ-ն, որդեգրման վկ-ն, անվան փոխման վկ-ն

 

Տրված ___________________________________________________________________________ -ին

 (ազգանունը(ազգանունները), անունը(անունները), հայրանունը(հայրանունները)

 

Ծնված _____ _________________ _____թ. ________________________________________________

 (երկիրը, մարզը, քաղաքը, գյուղը)


____________________________________________________________________________________

 (սերիան և համարը, տրամադրող ՔԿԱԳ-ի բաժինը, տալու օրը, եթե տվյալներն առկա են)

 

Սույնով լիազորում եմ դեսպանությանը (հյուպատոսությանը) ՀՀ համապատասխան պետական կառավարման մարմնից ստանալ կորսված փաստաթուղթը փոխարինող փաստաթուղթ:

 

Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղեկացված եմ:


Դիմող ________________________________ ____ _____________ 20  թ.

 (ստորագրությունը, ազգանունը)

 

(ձևը փոփ., լրաց. 14.01.21 N 14-Ն)

 

Ձև N 5

 

____________________________ -ում Հայաստանի

Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 20.07.17 N 867-Ն)

 

Խնդրում եմ երկարաձգել իմ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը.

 

 □ մինչև 2 տարի ժամկետով

 □ երկու տարվանից ավելի ժամկետով 

 

Ազգանունը  
Անունը  
Հայրանունը  
Անձնագրի համարը  
Հեռախոսահամարը  
Էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)  
Օտարերկրյա պետությունում բնակության հասցեն  

Վճարված պետական տուրքի չափը

 

 

 Դիմող

_____________________

______________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 

 

 

_______ _____________ 20  թ.

 

--------------------------------------------------------------------------------------

Ծառայողական նշումներ

 

Անձնագրի ՕՊ վավերականությունը երկարաձգված է

մինչև 2 տարի ժամկետով

երկու տարվանից ավելի ժամկետով

Մինչև ______ _______________ 20   թ.

 

Հյուպատոս _______________________

(ստորագրությունը)

 

 

   _______ _____________ 20   թ.

 

(ձևը խմբ. 20.07.17 N 867-Ն, փոփ., լրաց. 02.04.20 N 442-Ն)

Ձև N 6

 

Հ Ա Յ Տ

 

ՏԵՍԱԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Պահանջող հյուպատոսական ծառայությունը

 

Դիմողի անունը և ազգանունը

 

Գտնվելու երկիրը

 

Շրջանը, մարզը, քաղաքը և այլն

 

Էլ-փոստի հասցեն

 

Բջջային հեռախոսահամարը

 

Այլ նշումներ

 

(ձևը լրաց. 02.04.20 N 442-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 20.07.17 N 867-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.04.20 N 442-Ն, 14.01.21 N 14-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.01.2022, N 98-Ն 01.02.2022, N 974-Ն
14.01.2021, N 14-Ն 16.01.2021, N 974-Ն
02.04.2020, N 442-Ն 17.04.2020, N 974-Ն
20.07.2017, N 867-Ն 12.08.2017, N 974-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան