29.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2021 թվականի N 79-Ա
«ԱՐՄՀԱՅԹԵՔ-2022» ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՊԿ ՌԱԶՄԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ՌՏՀՄՀ) ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ, ԴՐԱՆ ԿԻՑ ԳՈՐԾԱՐԱՐ ԽՈՐՀՐԴԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 23.04.21 N 437-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում կայանալիք «ԱՐՄՀԱՅԹԵՔ-2022» սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի և դրա շրջանակներում ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ազգային մասերի, ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ՝ ՀԱՊԿ ձևաչափում ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերի քննարկմանը նվիրված համատեղ նիստի անցկացման նպատակով`
(նախաբանը փոփ. 23.04.21 N 437-Ա)
1. Սահմանել, որ 2022 թվականի մարտի 31-ից ապրիլի 2-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անցկացվող «ԱՐՄՀԱՅԹԵՔ-2022» սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի և դրա շրջանակներում ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) ազգային մասերի, ՌՏՀՄՀ-ին կից Գործարար խորհրդի Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի հետ համատեղ նիստի անցկացման կազմակերպիչ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ) և «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» փակ բաժնետիրական ընկերությունը (համաձայնությամբ):
(1-ին կետը փոփ. 23.04.21 N 437-Ա)
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝
1) ապահովել օտարերկրյա պետությունների շահագրգիռ ներկայացուցիչներին ու շահագրգիռ կազմակերպություններին հրավերների ուղարկումը.
2) համաձայնեցնել և հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ցուցադրման համար նախատեսվող տեղական արտադրության քաղաքացիական, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների անվանացանկն ու դրանց քանակները.
3) համաձայնեցնել և հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ցուցադրման համար նախատեսվող օտարերկրյա պետությունների արտադրության ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների անվանացանկն ու դրանց քանակները.
4) ներկայացնել մինչև 2022 թվականի մարտի 21-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (սահմանապահ զորքեր) միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիների ցուցակը.
5) պատշաճ կատարել միջոցառման կազմակերպման աշխատանքները, նախապատրաստել այցելության ծրագիրը և իրականացնել ծրագրով նախատեսված միջոցառումները.
6) ապահովել պաշտոնական պատվիրակությունների անդամների կեցությունը և սնունդը.
7) ապահովել պաշտոնական պատվիրակության անդամների փոխադրման համար անհրաժեշտ քանակությամբ փոխադրամիջոցներ.
8) ապահովել միջոցառման տարածքի վարձակալությունը:
(2-րդ կետը փոփ. 23.04.21 N 437-Ա)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) ապահովել օտարերկրյա պետությունների արտադրության, ռազմական նշանակության արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների ստացումը և դրանց ժամանակավոր ներմուծման ու վերաարտահանման փաստաթղթերի մաքսային ձևակերպումների իրականացումը.
2) ապահովել ցուցահանդեսին մասնակցող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների հետ համատեղ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) ապահովել նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տարածումն օտարերկրյա պետություններում՝ կազմակերպիչների կողմից տրամադրված համապատասխան օտարալեզու տեղեկատվական նյութերի հիման վրա.
2) ըստ անհրաժեշտության, ապահովել կայանալիք միջոցառման կապակցությամբ Հայաստան մուտք գործող պատվիրակությունների դյուրացված մուտքի և ելքի գործընթացը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրամադրումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրված ցուցակների.
3) ապահովել օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան անդամների սպասարկման արտոնումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում.
4) ապահովել համապատասխան աջակցություն բարձրաստիճան հյուրերի պատշաճ կերպով ընդունելության և արարողակարգային ընթացակարգային աշխատանքների կազմակերպման հարցում:
5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ ցուցահանդեսի անցկացման օրերին կազմակերպել և միջոցառումների կազմակերպման վայրերում ապահովել շտապ բժշկական օգնության անձնակազմերի հերթապահություն, ըստ անհրաժեշտության, մասնակիցների և հյուրերի բժշկական օգնության ու սպասարկման, ինչպես նաև նոր համավարակի (Covid 19) տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացման նպատակով:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել ցուցահանդեսի անցկացման օրերին հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների շուրջօրյա հերթապահությունը և ծագած արտակարգ իրավիճակներին արագ արձագանքումը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ միջոցառման կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրա շրջանակներում արարողակարգային և այլ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած հաշվետվությունների (հայտերի):
(7-րդ կետը փոփ. 23.04.21 N 437-Ա)
8. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
1) hյուրերի ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի.
2) ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման ընթացքում իրականացնել միջոցառումներ՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար:
9. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ ապահովել համապատասխան ոլորտի պաշտոնատար անձանց մասնակցությունը ցուցահանդեսին:
10. Առաջարկել՝
1) Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին աջակցել ցուցահանդեսի աշխատանքային խմբին՝ ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումները զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանելու համար.
2) Երևանի քաղաքապետին ցուցահանդեսի աշխատանքային խմբի առաջարկների հիման վրա ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման ընթացքում ցուցաբերել տեղեկատվական աջակցություն և օժանդակել գովազդային միջոցառումների անցկացմանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2021, N 1253-Ա | 09.11.2021, N 79-Ա | |
23.04.2021, N 437-Ա | 24.04.2021, N 79-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|