24.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2020 թվականի N 1555-Ա
«ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Ֆրանսիայի Հանրապետությունում գրանցված «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 2020 թվականի հուլիսի 3-ին կնքված «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» N ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակը՝ տրանսպորտային բնագավառում:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Էգիս Ինթերնեյշնլ» ընկերության միջև 2020 թվականի հուլիսի 3-ին կնքված «Պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման» N ՏԿԵՆ-ՄԱԾՁԲ-2020/1ՏՀ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|