Գլխավոր տեղեկություն
Համար
N 850-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.08.14/53(1506) Հոդ.619.18
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2019 թվականի N 850-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 2, 4 և 5 աղյուսակների «1019. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» ծրագրի միջոցառումների բյուջետային գլխավոր կարգադրիչ համարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի փոխարեն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման՝

1) N 4 հավելվածում, N 5 հավելվածի N 3 աղյուսակում և N 11.1 հավելվածում՝

ա. «1189. Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի «11001. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի կառավարում» և «12001. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը,

բ. «1190. Զբոսաշրջության զարգացման ծրագիր» ծրագրի «11004. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի կառավարում» և «12001. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում զբոսաշրջության հետ կապված ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը.

2) N 4 հավելվածում, N 5 հավելվածի N 8 աղյուսակում և N 11.1 հավելվածում՝

ա. «1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11002. Նախնական‚ միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակի ապահովման ծառայություններ» և «11009. Գնահատման և թեստավորման ծառայություններ» միջոցառումների իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը,

բ. «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11007. Շախմատիստների պատրաստման ծառայություններ» միջոցառման իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը.

3) N 3 հավելվածում, N 4 հավելվածում, N 5 հավելվածի NN 1, 3 և 4 աղյուսակներում, ինչպես նաև NN 11 և 11.1 հավելվածներում «1019. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» ծրագրի միջոցառումներում կատարել բյուջետային գլխավոր և ստորադաս կարգադրիչների մասով փոփոխություններ՝ լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը.

4) N 5 հավելվածի N 8 աղյուսակում`

ա. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11007. Շախմատիստների պատրաստման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները» սյունակում «Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ» բառերով,

բ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11002. Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակի ապահովման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները» սյունակում «Մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ» բառերով.

5) N 11 հավելվածի N 11.16 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11002. Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակի ապահովման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ» բառերով.

6) N 11 հավելվածի N 11.22 աղյուսակի և N 11.1 հավելվածի N 11.1.3 աղյուսակի «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11007. Շախմատիստների պատրաստման ծառայություններ» միջոցառման «Միջոցառումն իրականացնողի անվանումը» տողում «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ, մրցույթով ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հուլիսի 11

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան