ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1499-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Անշարժ գույք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 427-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «անհրաժեշտ հողատարածքով» բառերը փոխարինել «անհրաժեշտ՝ 0,06912 հեկտար հողատարածքով» բառերով.
2) 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով.
3) 3-րդ կետում «առաջացած» բառը փոխարինել «սույն որոշումից բխող» բառերով.
4) որոշման տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 1 Երևան |