05.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2020 թվականի N 1632-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ԵՎ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմական դրության ժամանակ բնակչության համար սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) ռազմական դրության ժամանակ հատուկ շրջանառության ենթակա դեղորայքի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
05.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի N 1632-Ն որոշման |
Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության գործընթացների կանոնակարգման հետ կապված հարաբերությունները։
2. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման կազմակերպման գործընթացն իրականացնելու դեպքում՝
1) ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համաձայնեցնելով, մշակում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծմամբ և արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ցանկը և ներմուծված ապրանքների ծավալները: Ցանկում պետք է ներառված լինեն NN 2 և 3 հավելվածներով հաստատված ապրանքների` Հայաստանի Հանրապետության պահանջարկի առնվազն գումարային 80 տոկոս ապահովող կազմակերպությունները.
2) ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2 օրվա ընթացքում գույքագրվում են սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ առկա պաշարները.
3) ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից տնտեսավարողներից 2 օրվա ընթացքում հավաքագրվում են սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների պլանավորված արտադրության և ներմուծման ծավալների ամսական գրաֆիկները.
4) ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, համագործակցելով սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող տնտեսավարողների հետ, ապահովում են այդ սննդամթերքի վաճառքը, ձեռքբերումը և շրջանառությունը,
5) ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրենց իրավասությունների շրջանակներում ապահովվում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրողների, ներմուծողների և վաճառքով զբաղվող տնտեսավարողների բնականոն գործունեությունը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերվում է համապատասխան աջակցություն և վերահսկողություն՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով աշխատելու նպատակով.
6) ՀՀ սննդամթերքի անվտանգության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների կողմից ապահովվում է սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության և շրջանառության փուլերում դրանց որակի և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը.
7) ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվում է վերահսկողություն՝ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի գների նկատմամբ և միջոցներ է ձեռնարկվում շուկայում հակամրցակցային գործողությունները կանխարգելելու ուղղությամբ.
8) անհրաժեշտության դեպքում ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով սահմանվում է շուրջօրյա հերթապահություն՝ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության, պահման և վաճառքի օբյեկտներում:
3. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքից՝ սույն որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների արտահանումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության թույլտվության հիման վրա:
4. Սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից և ազգաբնակչության սպառման անհրաժեշտ չափաքանակներից կախված` ՀՀ կառավարության որոշմամբ կարող են սահմանափակվել դրանց վաճառքի ծավալները` սահմանելով առևտրային կետերում մեկ անձին տվյալ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների բացթողնման չափաքանակ։
5. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում դեղորայքի արտադրություն և մեծածախ իրացում իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը ԱՏԳ ԱԱ 3004 ենթախմբում ընդգրկված դեղորայքի արտահանումն իրականացնում են ՀՀ առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում բարեգործական ծրագրեր իրականացնող կազմակերպություններն իրականացնում են սույն որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված դեղորայքի տրամադրումը բժշկական կազմակերպություններին՝ ՀՀ առողջապահության նախարարության համաձայնությամբ։
7. ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սույն որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված դեղորայքի բաշխումն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ։
8. Բարեգործության նպատակով ստացված դեղորայքի ներմուծումն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմանը համապատասխան։
9. Սույն որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում ընդգրկված, սակայն Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի ներմուծումը օրենքով սահմանված կարգով թույլատրվում է միայն դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմայի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
05.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի N 1632-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
1. |
Ցորեն (ալյուր) |
2. |
Ձավարեղեն |
3. |
Մակարոնեղեն |
4. |
Մրգային պյուրե |
5. |
Կարտոֆիլ |
6. |
Բանջարեղեն |
7. |
Շաքար, շաքարավազ |
8. |
Միս, մսամթերք |
9. |
Ձուկ, ձկնամթերք |
10. |
Կաթ, կաթնամթերք |
11. |
Պանիր |
12. |
Բուսական և կենդանական յուղ |
13. |
Կերակրի աղ |
14. |
Չոր անձեռոցիկ |
15. |
Թաց անձեռոցիկ |
16. |
Զուգարանի թուղթ |
17. |
Օճառ |
18. |
Ատամի մածուկ |
19. |
Մանկական տակդիր |
20. |
Մոմ |
21. |
Ծխախոտ |
22. |
Լուցկի, կրակայրիչ |
23. |
Ջուր |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
05.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 3-ի N 1632-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂՈՐԱՅՔԻ
1. |
Անզգայացնողներ |
2. |
Ցավազրկողներ |
3. |
Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր |
4. |
Հակաթույներ և թունավորումների ժամանակ կիրառվող դեղեր |
5. |
Հակացնցումային, հակաէպիլեպսային դեղեր |
6. |
Հակավարակային դեղեր |
7. |
Արյան վրա ազդող դեղեր |
8. |
Արյան պատրաստուկներ և պլազմայի փոխարինիչներ |
9. |
Սիրտանոթային դեղեր |
10. |
Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր (տեղային) |
11. |
Ախտորոշիչ միջոցներ |
12. |
Վարակազերծիչներ և հականեխիչներ |
13. |
Միզամուղներ |
14. |
Աղեստամոքսային դեղեր |
15. |
Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային դեղեր |
16. |
Իմունաբանական դեղեր |
17. |
Մկանային ապալարիչներ (ծայրամասային ազդեցության) և խոլինէսթերազի արգելակիչներ |
18. |
Հոգեմետ դեղեր |
19. |
Շնչառական համակարգի վրա ազդող դեղեր |
20. |
Ջրաաղային և թթվահիմնային հավասարակշռությունը կարգավորող լուծույթներ |
21. |
Վիտամիններ և հանքանյութեր |
22. |
Վիրակապական միջոցներ |
23. |
Ներարկման պարագաներ |
24. |
Ձեռնոցներ |
25. |
Ախտահանիչ նյութեր |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2020 թվական: