«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2005 թվականի N 194-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման գործընթացի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների և սույն որոշման մեջ դրանց համապատասխան լրացումներ և (կամ) փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:
(2-րդ կետը փոփ. 28.04.05 N 512-Ն, 25.09.14 N 1039-Ն)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մեկամսյա ժամկետում կանոնակարգել նախարարությունն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների վերաբերյալ առաջարկություններ:
(4-րդ կետը փոփ. 28.04.05 N 512-Ն)
5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝
ա) ելնելով պետական կառավարչական հիմնարկների գործունեության առանձնահատկություններից և բնույթից` քննարկել տարածքային մարմինների, բացառիկ դեպքերում նաև առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման համար պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման անհրաժեշտության ու ֆինանսավորման հարցերը և անհրաժեշտության դեպքում մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների թիվը սույն որոշմամբ սահմանված ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակին համապատասխանեցնելու վերաբերյալ.
գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում հաստատել տրանսպորտային ծառայությունների վճարների գծով ծախսերի նախահաշիվը և սահմանել ծառայողական ավտոմեքենաների շահագործման ու սպասարկման կանոնները.
դ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել տեղեկություններ համապատասխան պետական մարմնի գույքի կազմում առկա ավտոմեքենաների վերաբերյալ` համաձայն N 3 հավելվածի։
6. Սույն որոշմամբ չեն հաստատվում`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակները` բացառությամբ պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների.
բ) սույն որոշման 7-րդ կետում նշված պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների (պաշտոնատար անձանց և պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների) սահմանաքանակները.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 14.07.05 N 1071-Ն)
(6-րդ կետը փոփ.14.07.05 N 1071-Ն, 10.10.19 N 1442-Ն)
7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում կանոնակարգել համապատասխան մարմիններում պաշտոնատար անձանց և պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, այդ թվում` սահմանաքանակները:
(7-րդ կետը լրաց. 05.05.05 N 594-Ն, փոփ. 06.06.07 N 713-Ն, լրաց. 30.04.14 N 467-Ն, 11.12.14 N 1385-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն)
9. Սահմանել, որ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման, դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված գործողությունները կատարվում, ինչպես նաև ավտոմեքենաների պետական տեխնիկական զննությունն անցկացվում է`
ա) սույն որոշմամբ հաստատված սահմանաքանակներին համապատասխան` բացառությամբ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված դեպքերի.
բ) սույն որոշման 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սահմանաքանակ չհաստատվելու դեպքում` համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող դիմումների հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով այլ բան նախատեսված չէ.
գ) սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում` համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների վերաբերյալ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմեքենաների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող տեղեկանքների հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
դ) (ենթակետն ուժը կորցրել է 14.07.05 N 1071-Ն)
(9-րդ կետը փոփ.14.07.05 N 1071-Ն, 10.10.19 N 1442-Ն)
ա) պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների թիվը սույն որոշմամբ նախատեսված սահմանաքանակը գերազանցելու դեպքում գրանցման, վերագրանցման, դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն չկատարել, ինչպես նաև ավտոմեքենաների պետական տեխնիկական զննություն չանցկացնել՝ մինչև սահմանաքանակից ավելի ավտոմեքենաները հաշվառումից հանելը.
բ) երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների պետհամարանիշերի տրամադրման կարգի վերաբերյալ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ երկամսյա ժամկետում մշակել ու Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծառայողական ավտոմեքենաների շահագործման և սպասարկման չափորոշիչների (նորմատիվների) վերաբերյալ:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրի ժամանակացույցին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմելիս քննարկել սույն որոշման կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների ընդգրկման հնարավորությունների հարցը:
13. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
14. Սույն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները:
2. Սույն կարգի իմաստով պետական մարմինների ծառայողական ավտոմեքենա են համարվում`
ա) պետական մարմինների պաշտոնատար անձանց սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ` պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ), որոնք հատկացված են պաշտոնատար անձանց` նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տրանսպորտային սպասարկման նպատակով օգտագործելու համար.
բ) պետական մարմինների սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ` պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ), այդ թվում` հերթապահ ծառայողական ավտոմեքենաները, որոնք նախատեսված են պետական մարմինների գործառույթների իրականացման ժամանակ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տրանսպորտային սպասարկման նպատակով օգտագործելու համար:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակներում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով առանձին անձանց տրանսպորտային սպասարկման նպատակով այդ աշխատակազմերին հատկացված ավտոմեքենաները:
4. Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաներ հատկացվում են`
ա) քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների.
բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակվող` հայեցողական և վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների ու միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների.
գ) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) նախագահների և նախագահների տեղակալների պաշտոններ զբաղեցնող անձանց.
դ) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններ զբաղեցնող անձանց և 2-րդ ենթախմբի պաշտոններ` բացառությամբ աշխատակազմերի ղեկավարների տեղակալների պաշտոնների, զբաղեցնող անձանց:
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ինքնուրույն մարմինների պետերին.
զ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և հավասարազոր պաշտոններ զբաղեցնող անձանց.
է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին.
ը) (ենթակետն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն)
թ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին.
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի վարչությունների պետերին, հարկային (տարածքային) տեսչությունների պետերին, մաքսատների պետերին և մաքսային կետերի պետերին.
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 17.05.12 N 619-Ն)
ժբ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի գլխավոր վարչությունների, ինքնուրույն վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերին, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունների պետերին.
ժգ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին, տնօրենի տեղակալներին և մարզային փրկարարական վարչությունների պետերին,
ժդ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալներին:
(4-րդ կետը լրաց. 05.05.05 N 518-Ն,14.07.05 N 1071-Ն, 04.08.05 N 1192-Ն, 15.12.05 N 2179-Ն, 20.04.06 N 694-Ն, փոփ. 06.06.07 N 713-Ն, լրաց. 15.05.08 N 453-Ն, խմբ., փոփ. 17.05.12 N 619-Ն, փոփ. 25.09.14 N 1039-Ն, լրաց. 18.07.19 N 896-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)
5. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովներին (ծառայություններին, խորհուրդներին) սպասարկելու համար յուրաքանչյուր հանձնաժողովի (ծառայության, խորհրդի) հատկացվում է մեկական ծառայողական ավտոմեքենա:
51. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացվում է 19 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 2-ը «Վիճակագրական տեղեկատվության հավաքում» ծրագրով և 2-ը վիճակագրական համատարած հաշվառումների (մարդահամար կամ գյուղատնտեսական համատարած հաշվառում) կազմակերպման և անցկացման հետ կապված ծրագրերով):
(51-ին կետը լրաց. 05.03.09 N 221-Ն, փոփ. 31.03.11 N 331-Ն, փոփ. 22.09.11 N 1332-Ն, 13.02.14 N 164-Ն, խմբ. 02.08.18 N 849-Ն)
52. (կետն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն)
53. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 88 ծառայողական ավտոմեքենա:
(53-րդ կետը փոփ. 13.03.08 N 251-Ն, 25.08.16 N 859-Ն)
54. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 54 ծառայողական ավտոմեքենա:
(54 -րդ կետը փոփ. 01.04.10 N 351-Ն, 23.06.11 N 909-Ն, 19.11.15 N 1348-Ն)
55. Նախարարությունն սպասարկելու համար հատկացվում են`
ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 12 ծառայողական ավտոմեքենա,
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 7 ծառայողական ավտոմեքենա,
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10 ծառայողական ավտոմեքենա,
դ) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը` 34 ծառայողական ավտոմեքենա,
ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 26 ծառայողական ավտոմեքենա,
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 11 ծառայողական ավտոմեքենա,
է) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 6 ծառայողական ավտոմեքենա,
ը) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 11 ծառայողական ավտոմեքենա.
թ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը՝ 5 ծառայողական ավտոմեքենա.
ժ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը` 4 ծառայողական ավտոմեքենա.
ժա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 3 ծառայողական ավտոմեքենա.
ժբ. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը` 1 ծառայողական ավտոմեքենա.
ժգ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 12 ծառայողական ավտոմեքենա:
(55-րդ կետը լրաց. 06.10.05 N 1836-Ն, 03.08.06 N 1109-Ն, փոփ. 03.08.06 N 1186-Ն, լրաց. 09.11.06 N 1599-Ն, փոփ. 17.05.07 N 592-Ն, 14.06.07 N 716-Ն, 19.07.07 N 830-Ն, 15.05.08 N 453-Ն, լրաց.18.12.08 N 1510-Ն, խմբ. 18.12.08 N 1519-Ն, 01.04.10 N 329-Ն, փոփ. 16.12.10 N 1680-Ն, լրաց. 21.02.13 N 153-Ն, փոփ. 04.04.13 N 331-Ն, 15.01.15 N 1-Ն, լրաց. 31.03.16 N 322-Ն, փոփ. 25.08.16 N 859-Ն, 29.03.18 N 337-Ն, 10.10.19 N 1442-Ն)
56. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններն սպասարկելու համար հատկացվում են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 58 ծառայողական ավտոմեքենա,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` 207 ծառայողական ավտոմեքենա:
գ) (ենթակետն ուժը կորցրել է 17.05.12 N 619-Ն)
(56-րդ կետը խմբ. 24.12.09 N 1511-Ն, խմբ., փոփ. 17.05.12 N 619-Ն)
57. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն սպասարկելու համար այդ հանձնաժողովին լրացուցիչ, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մեկ ծառայողական ավտոմեքենայից, հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:
58. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունն սպասարկելու համար այդ գործակալությանը հատկացվում է մեկ ծառայողական ավտոմեքենա:
59. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 433 ծառայողական ավտոմեքենա։
(59-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)
5.9.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվում է 36 ծառայողական ավտոմեքենա:
510. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդն սպասարկելու համար, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված 1 ծառայողական ավտոմեքենայից, լրացուցիչ հատկացվում է ևս 1 ծառայողական ավտոմեքենա:
511. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն սպասարկելու համար, բացի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված մեկ ծառայողական ավտոմեքենայից, լրացուցիչ հատկացվում է ևս մեկ ծառայողական ավտոմեքենա:
5.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 31 ծառայողական ավտոմեքենա:
(5.12-րդ կետը լրաց. 04.04.13 N 331-Ն, խմբ. 18.07.19 N 896-Ն)
5.13 Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին սպասարկելու համար հատկացվում է մեկ ծառայողական ավտոմեքենա:
(5.13-րդ կետը լրաց. 17.10.13 N 1119-Ն)
5.14. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 10 ծառայողական ավտոմեքենա:
(5.14-րդ կետը լրաց. 18.07.19 N 896-Ն)
5.15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 30 ծառայողական ավտոմեքենա:
(5.15-րդ կետը լրաց. 18.07.19 N 896-Ն)
5.16. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:
(5.16-րդ կետը լրաց. 18.07.19 N 896-Ն)
5.17. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 3 ծառայողական ավտոմեքենա:
(5.17-րդ կետը լրաց. 18.07.19 N 896-Ն)
5.18. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացվում է 14 ծառայողական ավտոմեքենա:
(5.18-րդ կետը լրաց. 18.07.19 N 896-Ն)
6. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններն սպասարկելու համար յուրաքանչյուր մարզպետարանին հատկացվում է 3-ական ծառայողական ավտոմեքենա:
(6-րդ կետը փոփ. 21.08.08 N 929-Ն)
7. 100-ից ավելի համայնք ունեցող մարզերի մարզպետարաններին լրացուցիչ հատկացվում է մարզպետարանն սպասարկող մեկական ծառայողական ավտոմեքենա:
8. Երևանի քաղաքապետարանն սպասարկելու համար քաղաքապետարանին հատկացվում է 10 ծառայողական ավտոմեքենա:
(8-րդ կետը փոփ. 21.08.08 N 929-Ն)
9. Պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են պաշտոնատար անձանց պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են տվյալ պաշտոնատար անձին հատկացվող ավտոմեքենայի տեխնիկական տվյալները:
10. Պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաները`
ա) կարող են օգտագործվել, այդ թվում` որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես պետական մարմինն սպասարկելու, այնպես էլ պետական մարմնի միայն մեկ կամ մի քանի ստորաբաժանումները (տարածքային մարմինները) սպասարկելու համար.
բ) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց սպասարկելու համար:
11. Պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են պետական մարմնին կամ նրա ստորաբաժանումներին (տարածքային մարմիններին)` սպասարկման համար, պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են հատկացվող ավտոմեքենայի տեխնիկական տվյալները:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ, սույն կետում՝ ՊԵԿ) սպասարկող ծառայողական ավտոմեքենաները հատկացվում են ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության բաժիններին, ՊԵԿ-ի նախագահի կողմից հաստատված ցանկում ընդգրկված բաժիններին (հատուկ և իրենց գործառույթների շրջանակներում ստուգումներ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավասություն ունեցող) և ըստ անհրաժեշտության` հատուկ բաժնին:
(12-րդ կետը լրաց. 17.05.12 N 619-Ն)
(հավելվածը լրաց. 05.05.05 N 518-Ն, 14.07.05 N 1071-Ն, 04.08.05 N 1192-Ն, 22.09.05 N 1571-Ն, 06.10.05 N 1836-Ն, 15.12.05 N 2179-Ն, 20.04.06 N 694-Ն, 27.07.06 N 1040-Ն, 03.08.06 N 1109-Ն, փոփ. 03.08.06 N 1186-Ն, լրաց. 09.11.06 N 1599-Ն, փոփ. 17.05.07 N 592-Ն, 06.06.07 N 713-Ն,19.07.07 N 830-Ն, փոփ., լրաց. 15.05.08 N 453-Ն, 21.08.08 N 929-Ն, լրաց., խմբ. 18.12.08 N 1510-Ն, լրաց. 05.03.09 N 221-Ն, խմբ. 24.12.09 N 1511-Ն, 01.04.10 N 329-Ն, փոփ. 01.04.10 N 351-Ն, 16.12.10 N 1680-Ն, 31.03.11 N 331-Ն, 22.09.11 N 1332-Ն,15.03.12 N 314-Ն, փոփ., խմբ., լրաց. 17.05.12 N 619-Ն, փոփ., լրաց. 21.02.13 N 153-Ն, 04.04.13 N 331-Ն, լրաց. 17.10.13 N 1119-Ն, փոփ. 13.02.14 N 164-Ն, 25.09.14 N 1039-Ն, 15.01.15 N 1-Ն, 19.11.15 N 1348-Ն, լրաց. 31.03.16 N 322-Ն, փոփ. 25.08.16 N 859-Ն, 29.03.18 N 337-Ն, խմբ. 02.08.18 N 849-Ն, լրաց., խմբ. 18.07.19 N 896-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ս Ա Հ Մ Ա Ն Ա Ք Ա Ն Ա Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN ը/կ
|
ՀՀ պետական մարմնի անվանումը |
Պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը | ||
ընդամենը |
այդ թվում` | |||
պետական մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական ավտո-մեքենաների |
պետական մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ Նախագահի աշխատակազմ |
X |
38 |
X |
2. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
X |
37 |
X |
2.1 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին |
11 |
1 |
10 |
2.2 |
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
31 |
1 |
30 |
2.3 |
ՀՀ կրթության տեսչական մարմին |
4 |
1 |
3 |
2.4 |
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին |
4 |
1 |
3 |
2.5 |
ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին |
32 |
1 |
31 |
2.6 |
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
15 |
1 |
14 |
3. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
20 |
8 |
12 |
4. |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
17 |
10 |
7 |
5. |
ՀՀ արդարադատության նախարարություն |
22 |
10 |
12 |
5.1 | ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն | 89 | 1 | 88 |
5.2 |
ՀՀ արդարադատության նախարարության |
55 | 1 | 54 |
6. |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
17 |
7 |
10 |
6.1. |
ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն |
2 |
1 |
1 |
7. |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
45 |
11 |
34 |
8. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
20 |
9 |
11 |
8.1. |
(կետն ուժը կորցրել է 18.07.19 N 896-Ն) | |||
9. |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
11 |
8 |
3 |
10. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
6 |
1 |
5 |
10.1 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե |
1 | 1 | - |
11. |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն |
8 |
8 |
- |
12. |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
X |
160 |
X |
13. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
35 |
9 |
26 |
13.1 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
10 | 6 | 4 |
13.2 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայություն |
3 | 3 | |
14. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
13 |
8 |
5 |
15. |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
19 |
8 |
11 |
16. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
18 |
12 |
6 |
16.1 |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
5 |
4 |
1 |
17. |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն |
X |
43 |
X |
18. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
64 |
6 |
58 |
19. |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն |
499 |
16 |
433 |
20. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
284 |
77 |
207 |
21. |
(կետն ուժը կորցրել է 17.05.12 N 619-Ն) | |||
22. |
(կետն ուժը կորցրել է 03.08.06 N 1109-Ն) | |||
23. |
ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն |
X |
50 |
X |
23.1. |
Պետական վերահսկողական ծառայություն |
9 |
5 |
4 |
24. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
4 |
4 |
- |
25. |
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
7 |
7 |
- |
26. |
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե |
5 |
5 |
- |
26.1. |
ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե |
5 | 5 | - |
26.2. |
ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական |
4 | 4 | 0 |
27. |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
4 |
4 |
- |
27.1 | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն | 41 | 5 | 36 |
28. |
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե |
19 |
4 |
15 |
29. |
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով |
7 |
3 |
4 |
30. |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով |
5 |
3 |
2 |
31. |
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ |
3 |
2 |
1 |
32. |
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
4 |
3 |
1 |
33. |
(կետն ուժը կորցրել է 05.05.05 N 594-Ն) | |||
34. |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով |
4 |
3 |
1 |
35. |
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ |
5 |
3 |
2 |
36. |
Երևանի քաղաքապետարան |
17 |
7 |
10 |
37. |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
8 |
4 |
4 |
38. |
ՀՀ Արարատի մարզպետարան |
8 |
5 |
3 |
39. |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
8 |
5 |
3 |
40. |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
7 |
4 |
3 |
41. |
ՀՀ Լոռու մարզպետարան |
9 |
5 |
4 |
42. |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
7 |
4 |
3 |
43. |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
8 |
4 |
4 |
44. |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
8 |
4 |
4 |
45. |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
8 |
5 |
3 |
46. |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
7 |
4 |
3 |
47. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
48. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
49. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
50. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
51. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
52. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
53. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
54. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
55. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
56. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
57. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
58. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
59. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
60. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
61. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
62. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
63. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
64. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
65. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
66. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
67. |
(տողն ուժը կորցրել է 06.06.07 N 713-Ն) | |||
|
Ընդամենը |
1774 |
652 |
1122 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ավտոմեքենաների թիվը` ըստ մակնիշի
Թողարկման տարեթիվը
Որտեղ է իրականացվում ավտոմեքենայի գիշերակացը
Ում կողմից է տրվում ավտոմեքենայի ուղեգիրը
Ինչ տիպի ուղեգիր է տրվում` ամսական, թե օրական
Որտեղ և ինչ կարգով են իրականացվում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների աշխատանքները
Ում կողմից և ինչ կարգով է կատարվում ավտոմեքենայի տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառումը
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |