ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 հունվարի 2020 թվականի |
թիվ 1-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՆՍԵՄ-100» ՈՍԿԵ, «ԺԱՆՍԵՄ-100» ԱՐԾԱԹԵ, «ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ-200» ԱՐԾԱԹԵ, «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ-75» ԱՐԾԱԹԵ, «ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ-150» ԱՐԾԱԹԵ, «ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ-150» ԱՐԾԱԹԵ, «ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ-100» ԱՐԾԱԹԵ, «ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ-125» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «է» կետը, 40-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2020 թվականի մարտի 5-ից շրջանառության մեջ դնել «Ժանսեմ-100» ոսկե և «Ժանսեմ-100» և «Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամները:
2. 2020 թվականի ապրիլի 21-ից շրջանառության մեջ դնել «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» և «Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամները:
3. 2020 թվականի մայիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Եղիշե Թադևոսյան-150», «Անրի Վեռնոյ-100» արծաթե և «Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամները:
4. Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում (կցվում է):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ն. Երիցյան |
2020 թ. հունվարի 22 ք. Երևան |
|
|
Հավելված Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի հունվարի 17-ի թիվ 1-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ժանսեմի «Դիմակներով կինը» կտավից դրվագ: Ներքևի մասում թողարկման տարեթիվն է՝ «2020», ձախից «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, աջից` անվանական արժեքը՝ «10000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին Ժանսեմի դիմապատկերն է, աջից «ԺԱՆՍԵՄ» և «Jansem» երկլեզու մակագրություններն են, նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1920-2013»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
10000 դրամ | |
Մետաղը/հարգը |
ոսկի 9000 | |
Տրամագիծը |
22,0 մմ | |
Քաշը |
8,6 գ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
300 հատ |
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ժանսեմ-100» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ժանսեմ-100» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է նկարչի «Կակաչներ» կտավից դրվագ: Ձախ մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ»: Ներքևի աջ մասում թողարկման տարեթիվն է` «2020»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են նկարչի դիմանկարը և նրա «Դեղին հագուստով կինը» կտավից դրվագ: Մակագրություններն են՝ «ԺԱՆՍԵՄ», «Jansem», ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1920-2013», «100 ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Չափը |
28,0 x 40,0 մմ | |
Քաշը |
28,28 գ | |
Որակը |
լավացված | |
Դրամաշուրթը |
հարթ | |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ժանսեմ-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված (գործ` Արեգ Իսրայելյանի): Վերևի մասում հուշաղբյուրին դրոշմված՝ Խրիմյան Հայրիկի պատգամն է և ստորագրությունը: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, աջ մասում թողարկման տարեթիվը՝ «2020»:
Հուշադրամի դարձերեսին Խրիմյան Հայրիկի դիմապատկերն է, «200 ամյակ» մակագրությունը, ծննդյան, Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելու և մահվան տարեթվերը՝ «1820-1892-1907»: Շրջագծով «Տ.Տ. ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ ԽՐԻՄՅԱՆ», «ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ», «His Holiness Mkrtich I Vanetsi Khrimyan», «Supreme Patriarch Catholicos of All Armenians» երկլեզու մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Տրամագիծը |
40,0 մմ | |
Քաշը |
33,6 գ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Խրիմյան Հայրիկ-200» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Մայր Հայաստան» հուշարձանը և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը: Շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» երկլեզու մակագրություններն են: Ներքևի մասում «75 ԴՐԱՄ ДРАМ» անվանական արժեքն է, «2020»՝ թողարկման տարեթիվը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են վահան, գեորգիևյան ժապավեն և «75 ՏԱՐԻ ЛЕТ» երկլեզու մակագրությունը: Վերին և ստորին հատվածներում «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ» և «ПОБЕДА В ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЕ» երկլեզու մակագրություններն են: Ձախ մասում պատերազմի սկիզբն ու ավարտը նշող տարեթվերն են՝ «1941-1945»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
75 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Տրամագիծը |
50,0 մմ | |
Քաշը |
67,2 գ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ-75» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին, շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Ներքևի մասում «1000 ԴՐԱՄ» անվանական արժեքն է և «2020»՝ թողարկման տարեթիվը:
Հուշադրամի դարձերեսին հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատվածն է` Գևորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, և` թուրը ձեռքին արծիվ: Ձախ մասում «ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ» մակագրությունն է, ծննդյան ու մահվան տարեթվերը` «1870-1907»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Տրամագիծը |
40,0 մմ | |
Քաշը |
33,6 գ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Գևորգ Չավուշ-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եղիշե Թադևոսյան-150» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Եղիշե Թադևոսյանի «Նկարչի կինը` Ժյուստինը» կտավից դրվագ: Ստորին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ», թողարկման տարեթիվը՝ «2020»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Եղիշե Թադևոսյանի «Ինքնադիմանկար» կտավից և «Սևանա կղզու Առաքելոց եկեղեցին» էտյուդից դրվագներ: Ստորին և աջ եզրագծերով «ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ» և «YEGHISHE TADEVOSSIAN» երկլեզու մակագրություններն են, ծննդյան և մահվան տարեթվերը՝ «1870-1936» և «150 ամյակ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Չափը |
28,0 x 40,0 մմ | |
Քաշը |
28,28 գ | |
Որակը |
լավացված | |
Դրամաշուրթը |
հարթ | |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Եղիշե Թադևոսյան-150» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Անրի Վեռնոյ-100» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» և «Սեզար» մրցանակների պատկերներն են: Աջ վերին մասում անվանական արժեքն է՝ «100 ԴՐԱՄ», ստորին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է և թողարկման տարեթիվը՝ «2020»: Ֆոնին պատկերված են լուսարձակների ոճավորված ճառագայթներ:
Հուշադրամի դարձերեսին Անրի Վեռնոյի դիմապատկերն է, նրա «Արգելված պտուղ» ու «Մի գիշերվա պատմություն» կինոնկարների պաստառներից հատվածներ: Ստորին մասում «ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅ» մակագրությունն է և ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «1920-2002»: Ֆոնին պատկերված են ոճավորված կինոժապավեն և «ԱՇՈՏ ՄԱԼԱՔՅԱՆ» գրառումը:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ | |
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
Չափը |
28,0 x 40,0 մմ | |
Քաշը |
28,28 գ | |
Որակը |
լավացված | |
Դրամաշուրթը |
հարթ | |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Անրի Վեռնոյ-100» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված է (գործ` Ստեփան Քյուրքչյանի): Վերին և ստորին մասերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է, ձախից թողարկման տարեթիվն է՝ «2020», աջից` անվանական արժեքը՝ «10000 ԴՐԱՄ»:
Հուշադրամի դարձերեսին Հրաչյա Ներսիսյանի դիմանկարն է (գործ` Ներսես Կիրակոսյանի), ծննդյան և մահվան տարեթվերն են՝ «1895-1961»: Աջ մասում «ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ» և «125 ԱՄՅԱԿ» մակագրություններն են:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
10000 դրամ | |
Մետաղը/հարգը |
ոսկի 9000 | |
Տրամագիծը |
22,0 մմ | |
Քաշը |
8,6 գ | |
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
300 հատ |
Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հրաչյա Ներսիսյան-125» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները