Գլխավոր տեղեկություն
Համար
N 422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.05.2016-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.05.16/11(554) Հոդ.390
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 422-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝

1) 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժթ» պարբերությամբ.

«ժթ. իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում՝ լիցենզիաների, վկայականների, եզրակացությունների, թույլտվությունների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.».

2) 5.1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների և տեխնիկական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը,»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «առևտրի և ծառայությունների, զբոսաշրջության, արտաքին առևտրի, չմշակված ալմաստների ներմուծման և արտահանման, թանկարժեք մետաղների, ինչպես նաև շրջանառության հսկողության բնագավառներում`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող ոլորտներում`» բառերով.

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովում.

3) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9)՝ երրորդ երկրներից ներմուծման լիցենզավորման գործընթացի ապահովում.

4) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղների հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման լիցենզավորման գործընթացի ապահովում.

5) շրջանառության հսկողության ոլորտում երկակի նշանակության ապրանքների արտահանման, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվությունների տրամադրման և Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցագրերի ընդունման գործընթացի ապահովում.

6) Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլիի գործընթացի հավաստագրերի հաշվառման, տրամադրման և Քիմբերլիի գործընթացի գրասենյակ հաշվետվությունները ներկայացնելու հետ կապված աշխատանքների իրականացում.

7) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման վկայականի տրամադրման, որակավորման գործընթացի և պարբերական գնահատման հետ կապված աշխատանքների իրականացում.

8) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման գործընթացի ապահովում.

9) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով արտոնություններից օգտվելու համար ներկայացված փաստաթղթերի ընդունում և ուսումնասիրում, ինչպես նաև գործառույթի հետ կապված աշխատանքների հետագա ընթացքի իրականացում.

10) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման գործընթացի ապահովում.

11) առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ «Կրթական, գիտական և մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» 1950 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կրթական, գիտական և մշակութային բնույթի ապրանքների ներմուծման նպատակային նշանակության վերաբերյալ եզրակացությունների տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.

12) Հայաստանի Հանրապետություն շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման՝ ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների, բացառությամբ շաքարի ճակնդեղի), նպատակային նշանակության հավաստման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.

13) թանկարժեք քարերի կամ թանկարժեք մետաղների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման (ներմուծման) համար տրամադրվող պետական վերահսկողության ակտերի տրամադրում և գործառույթից բխող աշխատանքների իրականացում.

14) ներմուծվող (արտահանվող), վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) թանկարժեք իրերի ու ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկերի հաստատում ու գործառույթից բխող աշխատանքների իրականացում.

15) սույն կետում նշված գործառույթներն իրականացնելու նպատակով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց՝ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման աշխատանքների իրականացում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մայիսի 2
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան