ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2012 թվականի N 1191-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Գ. Մելքոնյանի, Ե. Կիրակոսյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Լ. Մաքսուդյանի, Տ. Մելքոնյանի, Մ. Ղամբարյանի և Ա. Պողոսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Վ. Ավետիքյանինը և Ա. Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.
2) Ա. Բուդաղյանինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Հովսեփյանինը և Ս. Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
4) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
5) Ա. Խաչիկյանինը և Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 06.12.12 N 1210-Ա)
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. նոյեմբերի 30-ի N 1191-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ե. Կիրակոսյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (2012 թ. դեկտեմբերի 3-6-ը) |
Ա. Բախչագուլյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի |
Ա. Մայսուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ |
Մ. Ծատուրյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ |
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2012 թ. դեկտեմբերի 3-5-ը) |
Ա. Խաչիկյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (2012 թ. դեկտեմբերի 4-7-ը) |
Լ. Մաքսուդյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի |
Մ. Ղամբարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2012 թ. դեկտեմբերի 3-5-ը) |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2012 թ. դեկտեմբերի 3-5-ը) |
Ա. Հովսեփյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ |
Ս. Մելիք-Իսրայելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ |
Դ. Միրզոյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ |
Շ. Մխիթարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ (2012 թ. դեկտեմբերի 4-7-ը) |
Վ. Ավետիքյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Ալոյան |
- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության Եվրամիության ինտեգրման բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Բուդաղյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և (համաձայնությամբ, 2012 թ. դեկտեմբերի 3-5-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.12.2012, N 1210-Ա | 07.12.2012, N 1191-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|