ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2011 թվականի N 303-Ա
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ 2011-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2011 թվականի ապրիլի 4-9-ը ՆԱՏՕ-ի պատվիրակության (4 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2010 թվականի գնահատման, ինչպես նաև 2011-2012 թվականների փաստաթղթի քննարկման նպատակով ՆԱՏՕ-ի պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 811000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|