ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2014 թվականի N 943-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Միացյալ ազգերի կազմակերպության «Հաբիթաթ» ծրագրի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության շրջանակներում` քաղաքաշինության բնագավառում ուսումնասիրությունների և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել Քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. սեպտեմբերի 29 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 29-ի N 943-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
Քաղաքների Պլանավորման ԵՎ կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողովի
| Ռ. Ալավերդյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահ) | 
| Ջ. Բաղդասարյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | 
| Ա. Գիլոյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ | 
| Ա. Եգանյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ | 
| Հ. Եմիշյան | -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ | 
| Ա. Բուդաղյան | -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ) | 
| Ա. Հարությունյան | -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ | 
| Հ. Բադալյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ | 
| Ա. Դանիելյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ | 
| Ա. Խաչատրյան | -ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ | 
| Ն. Բաղդասարյան | -ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) | 
| Ա. Հակոբյան | -Երևանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի օգնական (համաձայնությամբ) | 
(ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՓ. 12.04.16 n 276-ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |