«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60615341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2015 թ. |
N 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով և 23-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետի «N 2 հավելվածի» բառերը փոխարինել «N 2 և N 3 հավելվածների» բառերով,
2) որոշման N 1 հավելվածով սահմանված «Դիտորդների հավատարմագրման, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկի, դիտորդների վկայականների լրացման կարգ»-ի 3-րդ բաժնի վերնագրից, 21-րդ, 22-րդ և 24-րդ կետերից հանել «տեղական» բառը,
3) որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
«Հավելված N 3 |
Ձև 1
Հայաստանի Հանրապետություն ՀԱՆՐԱՔՎԵ «______» ________________ 20 թ. ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ ________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն ________________________________________ կազմակերպության անվանում Դիտորդն իրավունք չունի ներկա լինել. Վկայականն ուժի մեջ է անձը |
Ձև 2
Հայաստանի Հանրապետություն հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով ՀԱՆՐԱՔՎԵ [ նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը ] «____» _______ 20 թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ ___________________________________ ազգանուն, անուն, հայրանուն ___________________________________ կազմակերպության անվանում
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է «______» __________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
REPUBLIC OF ARMENIA CENTRAL COMMISSION ON REFERENDUM
REFERENDUM [ the name of the Referendum draft (question) is indicated ] «____»________ 20
INTERNATIONAL OBSERVER Certificate N _____ _______________________________ Name, surname _______________________________ Organization
CEC Seal
Date of issue
The certificate is valid |
Հայաստանի Հանրապետություն հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով
ՀԱՆՐԱՔՎԵ [ նշվում է հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը ] «______» ________________ 20 թ.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ _____________________________ ազգանուն, անուն, հայրանուն _____________________________ կազմակերպության անվանում
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է «______» __________ 20 թ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |
РЕСПУБЛИКА АРМЕНИЯ ЦЕНТРАЛЬНАЯ КОМИССИЯ РЕФЕРЕНДУМА
РЕФЕРЕНДУМ [ указывается название проекта (вопроса) проведения референдума ] «______» ________________ 20 г.
МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ Удостоверение N _____ _____________________________ Ф. И. О. _____________________________ Наименование организации
М. П. ЦИК
Дата выдачи «______» ______ 20 г.
Удостоверение действительно по предъявлению документа, удостоверяющего личность
|