ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 72 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 29-ի «Աճուրդի կենտրոն» պետական հիմնարկը «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 72 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպումն է, իսկ գործունեության նպատակը` պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման գործընթացների աջակցումը.».
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|