ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքի դրույթները չեն տարածվում քաղաքացիների սեփականություն հանդիսացող կամ նրանց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերում կամ օրինական հիմքերով օգտագործման տրամադրված արոտավայրերում կամ խոտհարքներում աճեցված և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում չգրանցված բուսական աշխարհի օբյեկտների վրա:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման իրավահարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր առանձնյակի (անկախ տարիքից) համար`
ա. տարածաշրջանում անհետացած (RE) կատեգորիայի տեսակների համար`
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ` ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ | |
| Կարգ` Նստաչքավորներ - Basommatophora | 
 10 000 դրամ | 
| Ընտանիք` Տափակ խխունջներ - Planorbidae | 
 | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ` ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Ավազամկնանմաններ, Gerbillidae | 
 | 
| Ընտանիք` Կատվազգիներ, Felidae | 
 | 
| Ընտանիք` Բորենիներ, Hyenidae | 
 | 
բ. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար.
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ` ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ | |
| Ընտանիք` Բիթինիդներ – Bithyniidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Լիթոգլիֆիդներ – Lithoglyphidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Տափակ խխունջներ – Planorbidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Նեղ խխունջներ – Vertiginidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Օրկուլիդներ – Orculidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Էնիդներ – Enidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք` Կլաուզիլիդներ – Clausiliidae | 5 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԵՐԿՓԵՂԿԵՐ | |
| Ընտանիք՝ Պիզիդիիդներ – Pisidiidae | 5 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ | |
| Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական ճպուռներ - Libellulidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մորեխներ - Acrididae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծղրիդներ – Tettigoniidae | 5 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Հսկա որդաններ - Margarodidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ – Carabidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Խոլեվիդներ - Cholevidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Թերթիկաբեղավորներ – Scarabaeidae | 5 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Չրխկաններ - Elateridae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ոսկեբզեզներ - Buprestidae | 5 000 դրամ | 
| Խնձորյանի ոսկեբզեզ - Sphenoptera khnzoriani Kalashian, 1996 – CR | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծաղկեփոշեկերներ – Alleculidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սևամարմիններ – Tenebrionidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկարաբեղիկներ – Cerambycidae | 5 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Փղիկներ կամ Երկարակնճիթներ - Curculionidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկրաչափ թիթեռներ – Geometridae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մեգախիլիդներ – Megachilidae | 5 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մրջյուններ – Formicidae | 5 000 դրամ | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Սաղմոնայիններ - Salmonidae Cuvier, 1816 | 50 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ | |
| Ընտանիք՝ Սալամանդրներ - Salamandridae | 25 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք՝ Ագամաներ – Agamidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սցինկեր – Scincidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մողեսներ – Lacertidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք՝ Լորտուներ – Colubridae | 30 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր – Viperidae | 40 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae | 30 000 դրամ | 
| Ընտանիք` Կատվազգիներ, Felidae | 3 000 000 դրամ | 
| Ընտանիք` Եղջերուներ Cervidae | 3 000 000 դրամ | 
գ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար՝
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ | |
| Ընտանիք՝ Տափակ խխունջներ - Planorbidae | 3 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ | |
| Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Պլատիքնեմիդներ - Platycmenididae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Շերեփագիներ - Aeshnidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական ճպուռներ - Libellulidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Հաստածղրիդներ - Bradyporidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծղրիդներ – Tettigoniidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ - Carabidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Թերթիկաբեղավորներ - Scarabaeidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Չրխկաններ - Elateridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ոսկեբզեզներ - Buprestidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Թարախահաններ – Meloidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ծաղկեփոշեկերներ – Alleculidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սևամարմիններ – Tenebrionidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկարաբեղիկներ - Cerambycidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Տերևակերներ - Chrysomelidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ճերմակաթիթեռներ -Pieridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Նիմֆալիդներ - Nimphalidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Երկրաչափ թիթեռներ - Geometridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Անթոֆորիդներ - Anthophoridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մեղուներ - Apidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մրջյուններ - Formicidae | 3 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գիշաճանճեր - Asilidae | 3 000 դրամ | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Ծածանազգիներ – Cyprinidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք՝ Իսկական մողեսներ – Lacertidae | 2 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք՝ Տարգալակտուցներ, Plataleidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք՝ Բադեր, Anatidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Բազեներ, Falconidae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae | 300 000 դրամ | 
| Ընտանիք` Քարադրներ, Charadriidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Շահրիկներ, Sylviidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Ճայեր, Corvidae | 30 000 դրամ | 
| ԴԱՍ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Ոզնիակերպեր, Erinaceidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գետնափորներ, Soricidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մկնիկանմաններ, Sicista | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սկյուռանմաններ, Sciuridae | 3 000 դրամ | 
| Ընտանիք` Համստերանմաններ, Cricetidae | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ճագարամկնանմաններ, Allactagidae | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae | 500 000 դրամ | 
| Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae | 3 000 000 դրամ | 
դ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար՝
| ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՄԻՋԱՏՆԵՐ | |
| Ընտանիք՝ Լեսթիդներ - Lestidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Նետիկներ - Coenagrionidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գոմֆիդներ - Gomphidae | 
 | 
| Ընտանիք՝ Մորեխներ - Acrididae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գնայուկ բզեզներ - Carabidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Չրխկաններ – Elateridae | 2 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Երկարաբեղիկներ - Cerambycidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Առագաստաթիթեռներ - Papilionidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Ճերմակաթիթեռներ - Pieridae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սատիրներ - Satyridae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Նիմֆալիդներ - Nimphalidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Կապտաթիթեռներ - Lycaenidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իլիկաթիթեռներ - Sphingidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Արջաթիթեռներ – Arctiidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մեգախիլիդներ - Megachilidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Անթոֆորիդներ - Anthophoridae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մեղուներ - Apidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Գիշաճանճեր - Asilidae | 2 000 դրամ | 
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ | |
| Ընտանիք՝ Սխտորագորտեր - Pelobatidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ՍՈՂՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Ցամաքային կրիաներ - Testudinidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սցինկեր - Scincidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք՝ Իսկական մողեսներ - Lacertidae | 2 000 դրամ | 
| Ընտանիք՝ Լորտուներ - Colubridae | 30 000 դրամ  | 
| Ընտանիք՝ Իժանման օձեր կամ իժեր - Viperidae | 20 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Սուզակներ, Podicipedidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Հավալուսններ, Pelecanidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Ձկնկուլներ, Phalacrocoracidae | 75 000 դրամ | 
| Ընտանիք՝ Արագիլներ, Ciconidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Եգիպտահավեր Threskiornitidae | 75 000 դրամ | 
| Ընտանիք՝ Բադեր, Anatidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք` Ճուռակներ, Accipitridae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրարծիվներ, Pandionidae | 70 000 դրամ | 
| Ընտանիք` Բազեներ, Falconidae | 500 000 դրամ | 
| Ընտանիք՝ Մարեհավեր, Tetraonidae | 300 000 դրամ | 
| Ընտանիք` Փասիաններ, Phasianidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Իսկական կռունկներ, Gruidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Արոսներ, Otididae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Կտցար-կաչաղակներ, Haematopodidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Քարադրներ, Charadriidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Մորակտցարներ, Scolopacidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Բզակտուցներ, Recurvirostridae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ծիծառակտցարներ, Glareolidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Որորներ, Laridae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրածիծառներ, Sternidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Դռլոններ, Pteroclididae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Բվեր, Strigidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Մեղվակերներ, Meropidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ներկարարներ, Coraciidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Փայտփորներ, Picidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Խաղտտնիկներ, Motacillidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Շամփրուկներ - Laniidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Երաշտահավեր, Paridae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Սիտեղներ, Sittidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Դրախտապաններ, Emberizidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Ճնճղուկներ, Ploceidae | 15 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Գետնափորներ, Soricidae | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Պայտաքթայիններ, Rhinolophidae | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հարթաքթայիններ, Vespertilionidae | 20 000 դրամ | 
| Ընտանիք` Վայրենակերպեր, Hystricidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Արջեր, Ursidae | 1 000 000 դրամ | 
| Ընտանիք` Կզաքիսներ, Mustelidae | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Կատվազգիներ, Felidae | 200 000 դրամ | 
| Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ, Bovidae | 3 000 000 դրամ | 
ե. տվյալների անբավարարություն (DD) կատեգորիայի տեսակների համար՝
| ՈՂՆԱՇԱՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ | |
| ԴԱՍ՝ ՈՍԿՐԱՅԻՆ ՁԿՆԵՐ | |
| Ընտանիք` Ծածանազգիներ - Cyprinidae | 10 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԹՌՉՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք՝ Ֆլամինգոներ, Phoenicopteridae | 200 000 դրամ | 
| Ընտանիք՝ Բադեր, Anatidae | 70 000 դրամ | 
| Ընտանիք` Բազեներ, Falconidae | 70 000 դրամ | 
| Ընտանիք` Փասիաններ, Phasianidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրահովվիկներ Rallidae | 50 000 դրամ | 
| Ընտանիք` Կեռնեխներ, Turdidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Ճանճորսներ, Muscicapidae | 15 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սիտեղներ - Sittidae,  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Սերինոսներ, Fringillidae | 15 000 դրամ | 
| ԴԱՍ՝ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐ | |
| Ընտանիք` Բուլդոգայիններ, Molossidae | 20 000 դրամ». | 
2) 2-րդ կետում`
ա. առաջին պարբերությունում «(անկախ տարիքից)» բառերը փոխարինել «(այլ տեսակի ձկների, գետի խեցգետնի և այլ տեսակի հոդվածոտանիների յուրաքանչյուր կիլոգրամի, մյուս առանձնյակների՝ հատի, անկախ տարիքից)» բառերով,
բ. «ա» ենթակետից հանել «զոլավոր բորենի` 250 000 դրամ», «ազնվացեղ եղջերու` 1 000 000 դրամ», իսկ «բ» ենթակետից` «փասիան, թուրաջ` 20 000 դրամ» տողերը,
գ. «գ» ենթակետի առաջին պարբերությունը «երկկենցաղներ» բառից հետո լրացնել «, հոդվածոտանիներ» բառով,
դ. «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«գետի խեցգետին` 1000 դրամ,
այլ տեսակի հոդվածոտանիներ` 500 դրամ»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետում «ֆոնդի» բառը փոխարինել «հողերի» բառով:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված, ինչպես նաև բնության» բառերը փոխարինել «Բնության» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների և թփերի հատման կամ ոչնչացման յուրաքանչյուր միավորի համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Ցեզալպինազգիներ- Caesalpiniaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Իլենազգիներ – Celastraceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Հոնազգիներ – Cornaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Մատիտեղազգիներ – Polygonaceae | 250 000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ – Rosaceae | 250 000 դրամ | 
բ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Տխիլազգիներ – Corylaceae | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Նոճազգիներ - Cupressaceae | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Հավամրգազգիներ – Ericaceae | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae | 
 | 
| Ընտանիք` Հաճարազգիներ - Fagaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Կոկռոշազգիներ - Grossulariaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Բորակաթուփազգիներ - Nitrariaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Սոսազգիներ - Platanaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae  | 
 | 
| Ընտանիք` Պարիլյակազգիներ -Smilacaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Մորմազգիներ - Solanaceae  | 150 000 դրամ | 
| Ընտանիք` Կարմրանազգիներ- Tamaricaceae  | 150 000 դրամ | 
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae  | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Կռոնազգիներ - Staphyleaceae  | 100 000 դրամ | 
| Ընտանիք` Կենազգիներ - Taxaceae  | 100 000 դրամ | 
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ կետերով.
«3.1) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների (բացառությամբ ծառատեսակների և թփերի) ոչնչացման (կամ) հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք` Ականթազգիներ -Acanthaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հովվափողազգիներ -Alismataceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սոխազգիներ- Alliaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շքանարգիզազգիներ -Amaryllidaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հովանոցավորներ- Apiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Թաղաղուազգիներ - Asphodelaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Բարդածաղկավորներ - Asteraceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գաղտրիկազգիներ - Boraginaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խաչածաղկավորներ - Brassicaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Վարսագեղազգիներ - Callitrichaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae  | 25 000 դրամ 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մեխակազգիներ - Caryophyllaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շնդեղազգիներ - Colchicaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Դդմազգիներ - Cucurbitaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Բոշխազգիներ - Cyperaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ակքանազգիներ - Dipsacaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Իշակաթնուկազգիներ - Euphorbiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ– Fabaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ֆրանկենիազգիներ - Frankeniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խորդենազգիներ - Geraniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հակինթազգիներ - Hyacinthaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սրոհունդազգիներ - Hypericaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հիպոլեպիդազգիներ - Hypolepidaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Կնյունազգիներ - Juncaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Շուշանազգիներ - Liliaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Կտավատազգիներ - Linaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գետնամուշկազգիներ - Lycopodiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հարսնամատազգիներ -Nymphaeaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Իժալեզվազգիներ- Ophioglossaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Քաջվարդազգիներ - Paeoniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Արճճախոտազգիներ - Plumbaginaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հացազգիներ- Poaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մատիտեղազգիներ- Polygonaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գնարբուկազգիներ- Primulaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ- Ranunculaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Հափուկազգիներ- Resedaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ - Rosaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Ծովոսպազգիներ- Salviniaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Սանտալազգիներ - Santalaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Տելիպտերազգիներ - Thelypteridaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Գոճմակազգիներ - Thymelaeaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Կատվախոտազգիներ - Valerianaceae  | 25 000 դրամ | 
| Ընտանիք` Մանուշակազգիներ - Violaceae  | 25 000 դրամ | 
բ. վտանգված (EN) կատեգորիայի ներքոհիշյալ տեսակների համար`
| Ընտանիք` Խնկեղեգազգիներ- Acoraceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Սոխազգիներ -Alliaceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Շքանարգիզազգիներ - Amaryllidaceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Հովանոցավորներ - Apiaceae  | 15 000 դրամ | 
| Ընտանիք` Նվիկազգիներ -Araceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Արիստոլոխազգիներ - Aristolochiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Թաղաղուազգիներ- Asphodelaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ասպլենազգիներ- Aspleniaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Բարդածաղկավորներ- Asteraceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ձարխոտազգիներ- Athyriaceae  | 
 | 
| Ընտանիք` Ծորենազգիներ - Berberidaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Գաղտրիկազգիներ- Boraginaceae  | 15000 դրամ 15000 դրամ 15000 դրամ | 
| Ընտանիք` Խաչածաղկավորներ- Brassicaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae | 15000 դրամ | 
| Ընտանիք` Մեխակազգիներ - Caryophyllaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Թելուկազգիներ- Chenopodiaceae  | 
 | 
| Ընտանիք` Շնդեղազգիներ- Colchicaceae  | 
 | 
| Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Բոշխազգիներ- Cyperaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Վահանապտերազգիներ - Dryopteridaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Իշակաթնուկազգիներ - Euphorbiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ-Fabaceae | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ծխաբուսազգիներ - Fumariaceae  | 
 | 
| Ընտանիք` Խորդենազգիներ - Geraniaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հակինթազգիներ - Hyacinthaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Սրոհունդազգիներ - Hypericaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Կնյունազգիներ - Juncaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ջրապզուկազգիներ - Lentibulariaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Շուշանազգիներ - Liliaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Փիփերթազգիներ - Malvaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Բորակաթփազգիներ - Nitrariaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հարսնամատազգիներ - Nymphaeaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ապուզանազգիներ - Onagraceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Ճրագախոտազգիներ - Orobanchaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Հացազգիներ - Poaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք՝ Ճրագախոտազգիներ - Orobanchaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Կաթնախոտազգիներ - Polygalaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Շերեփուկախոտազգիներ - Potamogetonaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Գնարբուկազգիներ - Primulaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Սպնդուկազգիներ - Pyrolaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Վարդազգիներ -Rosaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Սանտալազգիներ - Santalaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae  | 15000 դրամ | 
| Ընտանիք` Կատվախոտազգիներ -Valerianaceae  | 15000 դրամ | 
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
| Ընտանիք՝ Ադիանտազգիներ - Adianthaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք՝ Սոխազգիներ - Alliaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Շքանարգիզազգիներ - Amaryllidaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Հովանոցավորներ - Apiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բարդածաղկավորներ -Asteraceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Գաղտրիկազգիներ -Boraginaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ողկուզապտերազգիներ - Botrychiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Զանգակազգիներ - Campanulaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Թելուկազգիներ - Chenopodiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Թանձրատերևազգիներ - Crassulaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բոշխազգիներ - Cyperaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Լոբազգիներ – Fabaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բոգազգիներ - Gentianaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Հիրիկազգիներ - Iridaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Շրթնազգիներ - Lamiaceae  | 10 000 դրամ 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրաերեքնուկազգիներ - Menyanthaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Ջրահարսազգիներ - Najadaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Խոլորձազգիներ - Orchidaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Արճճախոտազգիներ - Plumbaginaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Հացազգիներ - Poaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Գնարբուկազգիներ - Primulaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Գորտնուկազգիներ - Ranunculaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Տորոնազգիներ - Rubiaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Բարբեկազգիներ - Saxifragaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Խլածաղկազգիներ - Scrophulariaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Սինոպտերիդազգիներ - Sinopteridaceae  | 10 000 դրամ | 
| Ընտանիք` Մորմազգիներ - Solanaceae  | 10 000 դրամ | 
3.2) Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված սնկերի անօրինական հավաքի կամ ոչնչացման յուրաքանչյուր միավորի (հատի) համար`
ա. անհետացած (EX) կատեգորիայի տեսակների համար`
| Բատարեա թիակաձև - Battarrea phalloides Dicks.:Pers. | 10 000 դրամ | 
բ. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար`
| Հապալոպիլուս զաֆրանադեղին (կարմրադեղին) -Hapalopilus croceus (Scop.:Fr.) Donk. | 7 000 դրամ | 
գ. վտանգված տեսակների (EN) կատեգորիայի տեսակների համար`
| Շամպինյոն աղյուսակաձև - Agaricus tabularis Pk | 6 000 դրամ | 
դ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար`
| Ճանճասպան կարմիր - Amanita muscaria (L.) Pers. | 5 000 դրամ | 
ե. վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող (NT) կատեգորիայի տեսակների համար`
| Շամպինյոն դեղնամաշկ - Agaricus xanthodermus Genev. | 4 000 դրամ | 
3.3) «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառերի և թփերի պտուղների, դրանց առանձին մասերի (ընդհատակյա մաս, ցողուններ, տերևներ, ծաղիկներ և պտուղներ), սերմերի և հատապտուղների ապօրինի հավաքի յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ա. կրիտիկական վիճակում գտնվող (CR) կատեգորիայի տեսակների համար` 20000 դրամ,
բ. վտանգված (EN) կատեգորիայի տեսակների համար` 15000 դրամ,
գ. խոցելի (VU) կատեգորիայի տեսակների համար` 10000 դրամ:».
4) 4-րդ կետի առաջին պարբերությունից հանել «ֆոնդի» բառը, իսկ «հեկտարի» բառը փոխարինել «հեկտար տարածքի» բառերով.
5) 5-րդ կետի «ա» ենթակետի «150» և «100» թվերը համապատասխանաբար փոխարինել «300» և «200» թվերով.
6) 5-րդ կետի «բ» ենթակետի «200» և «150» թվերը համապատասխանաբար փոխարինել «2000» և «1500» թվերով.
7) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) անտառային հողերի և բնական արոտավայրերի, ինչպես նաև բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում` տեղադրման յուրաքանչյուր քառակուսի մետրի համար`
| - ոչ վտանգավոր թափոններ | 2 000 դրամ | 
| - կոմունալ վտանգավոր թափոններ (բացառությամբ շինարարական և հողածածկույթի քանդումից առաջացած թափոնների) | 5000 դրամ | 
| - շինարարական և հողածածկույթի քանդումից առաջացած թափոններ | 10000 դրամ | 
| - արտադրության վտանգավոր թափոններ | 20000 դրամ | 
Երևան քաղաքում անտառային հողերի և բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թափոնների ինքնակամ տեղադրման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների կրկնապատիկի չափով:
Սույն կետում նշված տարածքներում Կարմիր գրքում գրանցված բույսեր աճելու դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն ենթակետում բերված համապատասխան սակագների հնգապատիկի չափով:».
8) 9-րդ կետից հանել «ֆոնդի» բառը.
9) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Երևան քաղաքում անտառային հողերի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ապօրինի օգտագործման համար վնասի հատուցման չափը հաշվարկվում է սույն կետում բերված համապատասխան սակագների եռապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) անհայտ անձից մթերված` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների, ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման, արտահանման և ներմուծման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար` սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված սակագների հնգապատիկի չափով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Ապօրինի որսված, հավաքված և (կամ) մթերված՝ Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի վայրի տեսակների (բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասում նշվածների), ինչպես նաև դրանց արգասիքների և (կամ) մասերի (կենդանիների միսը, մորթին, ձուն, ձկնկիթը, օձի թույնը, բույսերի ցանկացած մասը), դրանք պարունակող կենդանաբանական և բուսաբանական հավաքածուների վաճառքի, գնման, ձեռքբերման, փոխանակման ու արտահանման դեպքում վնասի հատուցման չափը հաշվարկվում է համապատասխան տեսակի ապօրինի օգտագործման համար՝ սույն օրենքի 2-րդ գլխով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:».
3) 9-րդ մասը «բացթողնման» բառից առաջ լրացնել «փայտանյութի» բառով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 2017 թ. մարտի 27 Երևան ՀՕ-82-Ն | 
 
                