ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
30 ապրիլի 2015 թ. |
N 320-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման հավելվածը (այսուհետ՝ հավելված) լրացնել նոր 7.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«7.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա գովազդ տեղադրելու թույլտվությունը տրվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով նախատեսված տվյալ ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության առկայության դեպքում:»:
2. Հավելվածը լրացնել նոր 38.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«38.1. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու համար նախատեսված շենքերի և շինությունների վրա տեղադրվող գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1.2 մ x 1.8 մ, ընդ որում` գովազդը պետք է ապահովված լինի լուսավորությամբ:»:
3. Հավելվածը լրացնել նոր 38.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«38.2. Սգո ծիսակատարությունների համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտների գովազդի առավելագույն չափը կարող է լինել 1 մ x 1.5 մ և բաղկացած լինեն «սգո» և (կամ) «պարագաներ» և (կամ) «ծառայություններ» բառերից՝ իրենց համապատասխան հոլովաձևերով և շաղկապներով:»:
4. Հավելվածը լրացնել նոր 47-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«47. Սույն հավելվածի 38.2-րդ կետում նշված կանոնին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման նշված կանոնին՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Նշված ժամկետում չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով:»։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |