ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2024 թվականի |
թիվ 47 |
քաղ. Երևան |
ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Փոփոխությունների 3-րդ կետով նախատեսված դրույթները (սույն որոշման հավելված) տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ տրված փորձաքննության ակտերի վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի թիվ 47 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող
1․ 1-ին կետի առաջին պարբերության մեջ «այլ անդամ պետության պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու դեպքում ազգային ռեժիմի» բառերը փոխարինել «այդ ապրանքների համար, ինչպես նաև այդ ապրանքներն առաջարկող հնարավոր մատակարարներին և մատակարարներին՝ այլ անդամ պետությունում պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցելու դեպքում ազգային ռեժիմի» բառերով։
2․ 9-րդ կետի երրորդ պարբերությունը լրացնել «կամ ավելի կարճ ժամկետում, եթե այդ ակտի տրման ամսաթվի դրությամբ ապրանքը դադարում է համապատասխանել սույն կանոնների թիվ 1 հավելվածում նշված արտադրության պայմաններին» բառերով։
3․ 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) ապրանքի անհամապատասխանությունը սույն կանոնների թիվ 1 հավելվածում նշված արտադրության պայմաններին, այդ թվում՝ հերթական օրացուցային տարվա համար սահմանված միավորների անհրաժեշտ քանակը չբավարարելու կապակցությամբ, եթե արտադրության այդ պայմանները գործել են փորձաքննության ակտի տրման օրվա դրությամբ։»։
4. Նշված կանոնների թիվ 2 հավելվածում՝ ծանոթագրության մեջ՝
«Ծանոթագրություն․ Փորձաքննության ակտ» բառերը փոխարինել «Ծանոթագրություն․ 1. Փորձաքննության ակտ» բառերով․
«1. Փորձաքննության ակտ» բառերը փոխարինել «2․ Փորձաքննության ակտ» բառերով․
«2. Ակտին» բառերը փոխարինել «3 Ակտին» բառերով․
տասնմեկերորդ-տասներեքերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«- 5-րդ կետում՝ «Ակտը ձևակերպելու (գրանցելու) ամսաթիվը», նշվում է փորձաքննության ակտը ձևակերպելու (գրանցելու) ամսաթիվը.
- 6-րդ կետում՝ «Ակտի գործողության ժամկետը», նշվում է փորձաքննության ակտի գործողության ժամկետը (ակտը ձևակերպելու (գրանցելու) համար և փորձաքննության ակտի գործողության ժամկետն ավարտվելու ամսաթիվը)։
- 7-րդ կետում՝ «Փորձագետ (փորձագետներ)», նշվում է այն փորձագետը (փորձագետները), որը (որոնք) անմիջապես ձևակերպել է (են) փորձաքննության ակտը (ակտը ձևակերպող փորձագետի ստորագրությունը, անվան առաջին տառերը, ազգանունը), փորձաքննության ակտի էջերի քանակը և փորձաքննության ակտ տրամադրելու իրավասություն ունեցող մարմնի (կազմակերպության) անվանումը։»։
5. Նշված կանոնների թիվ 6 հավելվածում, տողատակի ծանոթագրության մեջ՝
«25-րդ կետի 1-ին ենթակետի» բառերը փոխարինել «23-րդ կետի 1-ին ենթակետի» բառերով․
«25-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «23-րդ կետի 2-րդ ենթակետի» բառերով․
«25-րդ կետի 3-րդ ենթակետի» բառերը փոխարինել «23-րդ կետի 3-րդ ենթակետի» բառերով․
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«04» ծածկագիրը՝ եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում գրառման չեղարկումն իրականացվում է Կանոնների 23-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: