ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-118-Ն-46 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «քաղաք Արմավիր» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Մանուկյան Գևորգ Նվերի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քրեական» բառով,
2) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Աշտարակի և Ապարանի» բառերը փոխարինել «Աշտարակի, Ապարանի և Թալինի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Աշտարակի և Ապարանի» բառերը փոխարինել «Աշտարակի, Ապարանի և Թալինի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Թալինի և Աշտարակի» բառերը փոխարինել «Աշտարակի, Ապարանի և Թալինի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «քաղաք Ապարան» բառերով, «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «Աշտարակի, Ապարանի և Թալինի վարչական տարածքներ» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Դաբաղյան Դավիթ Ռազմիկի» բառերով, իսկ «Մասնագիտացում» սյունակը լրացնել «Քրեական» բառով,
6) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Սպիտակ» բառը փոխարինել «Վանաձոր» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մուրադյան Բարսեղ Արագածի» բառերով,
7) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Ստեփանավան» բառը փոխարինել «Սպիտակ» բառով,
8) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4.1-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ոսկանյան Արթուր Արմենակի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
2024 թ. դեկտեմբերի 20 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2024 թվական: