ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 632-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 21-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) ստեղծել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող թվային հետախուզության լաբորատորիա բաժին:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40-րդ ենթակետով.
«40) հարկային հսկողության շրջանակներում քրեական, հարկային և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներով թվային փորձաքննությունների կատարում և եզրակացությունների տրամադրում։».
2) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 27-րդ ենթակետով.
«27) Թվային հետախուզության լաբորատորիա բաժին։».
3) 12-րդ կետի 39-րդ ենթակետի և 28-րդ կետի 26-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |