ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1811-Ա |
«16» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 26.02.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/11 ծածկագրով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի կարիքների համար բակային մանկական խաղասարքերի ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «Քլին Զոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) ընթացակարգի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ չափաբաժինների մասով ճանաչվել է ընտրված մասնակից: Մասնակցին 12.04.2024 թվականին armeps.am կայքի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/11-1 ծածկագրով պայմանագիր կնքելու, պայմանագրի և որակավորման ապահովումներ ներկայացնելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 19.04.2024 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից չի ներկայացվել հաստատված պայմանագիրը և ապահովումները:
Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:
Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ընթացակարգի հրավերի 8.20-րդ կետը՝ ընտրված մասնակիցներ է ճանաչել հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցներին:
Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 15.05.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Քլին Զոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Տ. Ավինյան |