Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 49
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2024 թվականի

թիվ 49

քաղ. Երևան

 

ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 12-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ հաստատված՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

«Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 33 որոշման 2-րդ և 3-րդ կետերը․

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 33 որոշման 2-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ133որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի

թիվ 49 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոններում կատարվող

 

Կանոնները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի հունիսի 14-ի

թիվ 60 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի

թիվ 49 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

զարգազող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնները կիրառվում են «Եվրասիական տնտեսության միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված նպատակներով այն ապրանքների նկատմամբ, որոնք Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք են ներմուծվում Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից և ներառված են զարգացող երկրներից կամ առավել թույլ զարգացած երկրներից ծագող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկում, որոնց համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ։

Ներմուծվող ապրանքների ծագման մաքսային հսկողությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

2. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

 

վերիֆիկացում՝ ապրանքի ծագման մասին «Ա» ձևի հավաստագրի իսկության և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության հաստատումը և (կամ) լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկությունների (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարման մասին) և (կամ) այն փաստաթղթերի պատճենների տրամադրումը, որոնց հիման վրա տրամադրվել է ապրանքի ծագման մասին «Ա» ձևի հավաստագիրը.

 

վերիֆիկացնող մարմին՝ մարմին, որը Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի օրենսդրությանը համապատասխան լիազորված է կատարել վերիֆիկացումը.

 

ներդաշնակեցված համակարգ՝ «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի գործող խմբագրությունը․

 

ապրանքի ծագման հայտարարագիր՝ առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որն առնչություն ունի ապրանքի հետ և պարունակում է Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի ծագման մասին տեղեկություններ, որոնք հայտագրվել են Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից այն օգտվող երկրի արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից, որտեղից ծագում է ապրանքը՝ թիվ 1 հավելվածով նախատեսված գրառման տեսքով․

 

ապրանքի ծագման մասին փաստաթուղթ՝ ապրանքի ծագման հայտարարագիրը կամ ապրանքի ծագման մասին «Ա» ձևի հավաստագիրը.

 

վերիֆիկացման հարցում՝ ապրանքի ծագման մասին «Ա» ձևի հավաստագրի իսկության և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության հաստատման մասին և (կամ) լրացուցիչ կամ ճշգրտող տեղեկությունների (այդ թվում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կատարման մասին) և (կամ) այն փաստաթղթերի պատճենների տրամադրման մասին հարցումը, որոնց հիման վրա տրամադրվել է ապրանքի ծագման մասին «Ա» ձևի հավաստագիրը.

 

նյութ՝ ցանկացած նյութ, բաղադրամաս, հումք, ապրանքի մաս կամ ապրանք, որոնք կիրառվում և (կամ) օգտագործվում են ապրանքի արտադրության ժամանակ կամ ֆիզիկապես ներառված են ապրանքի մեջ․

 

ծագում չունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող նյութեր, և (կամ) անհայտ ծագում ունեցող նյութերը․

 

ծագում չունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան, չեն ճանաչվում որպես Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ, և (կամ) անհայտ ծագում ունեցող ապրանքները․

 

ապրանքի խմբաքանակ՝ ապրանքներ, որոնք միաժամանակ ուղարկվում են մեկ կամ մի քանի տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերով մեկ ուղարկողի կողմից մեկ ստացողի հասցեով՝ գործարքի կատարումը հաստատող մեկ փաստաթղթով պարտավորությունների կատարման շրջանակներում․

 

ստացում կամ արտադրություն՝ աճեցումը, արդյունահանումը, բուծումը, որսալը, արտազատումը, ինչպես նաև ցանկացած տեսակի արտադրական կամ տեխնոլոգիական գործառնությունների կատարումը, ներառյալ՝ վերամշակումը, մշակումը կամ հավաքումը.

 

ծագում ունեցող նյութեր՝ այն նյութերը, որոնք, սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող նյութեր.

 

ծագում ունեցող ապրանքներ՝ այն ապրանքները, որոնք, սույն կանոնների 4-րդ կետին համապատասխան, ճանաչվում են որպես Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ.

 

ապրանքի ծագում՝ ապրանքի պատկանելիությունը Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող այն երկրին, որտեղ ապրանքն ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել է կամ ենթարկվել է բավարար վերամշակման՝ սույն կանոններով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան․

 

հավաստագիր՝ ապրանքի ծագման մասին «Ա» ձևի հավաստագիրը, որը Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքի ծագման մասին փաստաթուղթ է՝ տրամադրված Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ ապրանքի ծագման երկրի լիազորված մարմնի կողմից․

 

ապրանքի արժեքը «ֆրանկո-գործարան» պայմաններով՝ այն արտադրողին վճարման ենթակա ապրանքի գինը, որի ձեռնարկությունում կատարվել է ապրանքի վերջին մշակումը կամ վերամշակումը, որը որոշվում է «ֆրանկո-գործարան» պայմաններով՝ «Ինկոթերմս 2020» առևտրային եզրույթների մեկնաբանման միջազգային կանոնների համաձայն, ընդ որում, «ֆրանկո-գործարան» պայմաններով ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխհատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում․

 

օգտվող երկիր՝ Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկիրը։ Ընդ որում, սույն կանոնների նպատակներով որպես օգտվող երկիր կարող է հասկացվել երկրների խումբը կամ երկրների մաքսային միությունը կամ երկրի տարածաշրջանը կամ մի մասը, եթե այդպիսի երկրների խումբը կամ երկրների մաքսային միությունը կամ երկրի տարածաշրջանը կամ մի մասը ներառված է Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկում կամ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկում․

 

ապրանք՝ ստացված կամ արտադրված ապրանքը, նույնիսկ եթե այն նախատեսված է հետագայում մեկ այլ արտադրական գործառնության ժամանակ որպես նյութ օգտագործվելու համար.

 

լիազորված մարմին՝ օգտվող երկրի պետական մարմինը կամ կազմակերպությունը, որոնք, այդ օգտվող երկրի օրենսդրությանը համապատասխան, լիազորված են հավաստագրեր տրամադրել։

 

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված իմաստներով:

3. Սույն կանոնների նպատակներով որպես կենտրոնական մաքսային մարմիններ հասկացվում են՝

Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն․

Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն․

Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն․

Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.

Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը։

 

II. Ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները

 

4. Ապրանքները համարվում են օգտվող երկրից ծագում ունեցողներ, եթե այդպիսի ապրանքները՝

1) ամբողջությամբ ստացվել կամ արտադրվել են օգտվող երկրում՝ սույն կանոնների 5-րդ կետին համապատասխան․

2) օգտվող երկրում ենթարկվել են բավարար վերամշակման՝ սույն կանոնների 6-9-րդ կետերով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափանիշներին համապատասխան։

5. Օգտվող երկրում ամբողջությամբ ստացված կամ արտադրված են համարվում հետևյալ ապրանքները.

1) օգտակար հանածոներ, հանքային արտադրանք և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են օգտվող երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի մեկ այլ ջրամբարում) կամ դրա հատակից կամ մթնոլորտային օդից այդ օգտվող երկրի տարածքում․

2) օգտվող երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանք.

3) օգտվող երկրում ծնված և բուծված (մեծացած) կենդանի կենդանիներ.

4) օգտվող երկրում կենդանի կենդանիներից ստացված արտադրանք.

5) օգտվող երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանք.

6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանք և օգտվող երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավով օգտվող երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործական այլ արտադրանք.

7) այն արտադրանքը, որը ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ օգտվող երկրում գրանցված և դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա․

8) օգտվող երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանք՝ պայմանով, որ օգտվող երկիրն ունի այդ ծովի հատակի կամ այդ ծովային ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.

9) օգտվող երկրում վերամշակման կամ իրացման արտադրական կամ այլ գործառնությունների արդյունքում ստացված թափոններ ու ջարդոն (երկրորդային հումք).

10) օգտվող երկրում հավաքված այն օգտագործված արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն օգտահանման և (կամ) որպես հումք օգտագործելու վերամշակման համար․

11) օգտվող երկրում արտադրված էլեկտրական, ջերմային և այլ տեսակների էներգիա.

12) օգտվող երկրում բացառապես սույն կետի 1-11 ենթակետերում նշված արտադրանքից արտադրված ապրանքներ։

6. Այն դեպքում, երբ զարգացող օգտվող երկրի տարածքում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են ծագում չունեցող նյութեր, ապա այդ ապրանքը համարվում է բավարար վերամշակման ենթարկված այդպիսի զարգացող օգտվող երկրում, եթե այդ զարգացող օգտվող երկրում վերամշակման կամ արտադրության գործառնություններ կատարելու ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում այդ ապրանքի արժեքի 50 տոկոսը «Ֆրանկո-գործարան» պայմաններով։

7. Այն դեպքում, երբ առավել թույլ զարգացած օգտվող երկրի տարածքում ապրանքի արտադրության ժամանակ օգտագործվում են ծագում չունեցող նյութեր, ապա այդ ապրանքը համարվում է բավարար վերամշակման ենթարկված այդպիսի առավել թույլ զարգացած օգտվող երկրում, եթե այդ առավել թույլ զարգացած օգտվող երկրում վերամշակման կամ արտադրության գործառնություններ կատարելու ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը չի գերազանցում այդ ապրանքի արժեքի 60 տոկոսը «Ֆրանկո-գործարան» պայմաններով։

8. Չնայած սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված դրույթներին՝ հետևյալ գործառնություններն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին կատարելը թույլ չի տալիս համարել ապրանքը օգտվող երկրում բավարար վերամշակման ենթարկված ապրանք.

1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործառնություններ․

2) վաճառքի և (կամ) տրանսպորտային փոխադրման համար ապրանքի նախապատրաստման գործառնություններ (խմբաքանակի բաժանում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում)․

3) ապրանքի և (կամ) դրա փաթեթվածքի վրա առևտրային նշանների, պատկերանիշի, պիտակների և այլ նմանատիպ տարբերակիչ նշանների զետեղում և (կամ) դրոշմավորում․

4) լվացում, մաքրում, փոշեհեռացում, օքսիդապատում, յուղով և (կամ) այլ նյութերով պատում․

5) ներկման և (կամ) ողորկման գործառնություններ․

6) սառեցում և (կամ) հալեցում․

7) հացահատիկների և բրնձի թեփահանում, մասնակի կամ ամբողջական սպիտակեցում, հղկում ու ողորկում․

8) շաքարը ներկելու, նոսրացնելու, խառնելու և (կամ) շաքարի կտորներ պատրաստելու գործառնություններ․

9) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների սպիտակեցում և (կամ) ներկում․

10) մանածագործական նյութերի ու արտադրատեսակների արդուկում և (կամ) մամլում․

11) մրգերի, բանջարեղենի կամ ընկուզեղենի կեղևահանում, սերմերի հեռացում և (կամ) կտրատում.

12) սրում․

13) ապրանքի պարզ աղում և կտրատում․

14) մաղով կամ քարամաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ ապրանքների հավաքածուների կազմում)․

15) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ գործողություններ,

16) պարզ հավաքման գործողություններ կամ ապրանքի կազմատման հետ կապված գործողություններ,

17) նյութերի (բաղադրամասերի) խառնում, ինչի արդյունքում ստացված ապրանքն էապես չի տարբերվում ելակետային նյութերից (բաղադրամասերից),

18) ապրանքի բաժանում բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում սկզբնական ապրանքից,

19) կենդանիների սպանդ,

20) մսի, ձկան մասնատում (տեսակավորում),

21) ապրանքի օգտագործում (շահագործում)՝ ըստ նշանակության։

9. Սույն կանոնների 8-րդ կետի 13-րդ և 16-ր ենթակետերի կիրառման նպատակներով պարզ գործառնություն ասելով՝ հասկացվում է գործողություն, որի իրականացման համար հարկավոր չէ կիրառել հատուկ կարողություններ (հմտություններ), տվյալ գործառնության համար հատուկ նախատեսված մեքենաներ, սարքեր կամ սարքավորումներ:

10. Վերամշակման գործառնությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_23917

որտեղ՝

Xծչ-ն վերամշակման գործառնությունների կատարման ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային մասնաբաժինն է․

А-ն՝ ծագում չունեցող նյութերի արժեքը․

В-ն՝ «ֆրանկո-գործարան» պայմաններով ապրանքի արժեքը։

11. Սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված՝ ծագում չունեցող նյութերի արժեքը որոշվում է որպես այն օգտվող երկիր ներմուծելու ժամանակ դրանց մաքսային արժեք, որում իրականացվել է արտահանվող ապրանքի արտադրությունը, իսկ այն դեպքում, երբ դրանց մաքսային արժեքը հայտնի չէ, կամ այն հնարավոր չէ պարզել՝ դրանց՝ այն օգտվող երկրի տարածքում առաջին փաստաթղթերով հաստատված վաճառքի գնով, որում իրականացվել է ապրանքի արտադրությունը։

12. Ապրանքի արժեքը որոշվում է «ֆրանկո-գործարան» պայմաններով։

Այն դեպքում, երբ ապրանքի արժեքը չի կարող որոշվել «ֆրանկո-գործարան» պայմաններով, այդպիսի ապրանքի արժեքը որոշվում է որպես ապրանքի արտադրության ժամանակ օգտագործված բոլոր նյութերի, ինչպես նաև դրա արտադրության հետ կապված բոլոր ծախսերի արժեքի գումար, ընդ որում, ապրանքի արժեքի մեջ չեն ներառվում ներքին հարկերի այն գումարները, որոնք փոխհատուցվում են կամ կարող են փոխհատուցվել տվյալ ապրանքի արտահանման դեպքում։

13. Եթե ապրանքները, որոնք բավարարում են սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերում նշված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին, օգտվող երկրում որպես նյութ են օգտագործվում մեկ այլ ապրանքի արտադրության ժամանակ, ապա արտադրված ապրանքի ծագումը որոշելիս այդ ապրանքների արտադրության համար օգտագործվող նյութերի ծագումը հաշվի չի առնվում։

14. Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություն) ծագում ունեցող և մեկ կամ մի քանի օգտվող երկրներում հետագա վերամշակման ենթարկվող ապրանքները դիտվում են որպես այն օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ, որտեղ իրականացվել է դրանց վերջին վերամշակումը՝ բացի այն վերամշակումից, որը կայանում է բացառապես սույն կանոնների 8-րդ կետում նշված գործառնությունների իրականացման հետ։

15. Առավել թույլ զարգացած որևէ օգտվող երկրի ծագում ունեցող և մեկ այլ կամ մի քանի առավել թույլ զարգացած օգտվող երկրում կամ օգտվող երկրներում հետագա վերամշակման ենթարկվող ապրանքները դիտվում են որպես այն առավել թույլ զարգացած օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ, որտեղ իրականացվել է դրանց վերջին վերամշակումը՝ բացի այն վերամշակումից, որը կայանում է բացառապես սույն կանոնների 8-րդ կետում նշված գործառնությունների իրականացման հետ։

16. Այն ապրանքները, որոնք ծագում ունեն զարգացող որևէ մի օգտվող երկրից և ենթարկվում են հետագա վերամշակման մեկ այլ կամ մի քանի զարգացող օգտվող երկրում, դիտվում են որպես այն զարգացող օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքներ, որտեղ իրականացվել է դրանց վերջին վերամշակումը՝ բացի այն վերամշակումից, որը կայանում է բացառապես սույն կանոնների 8-րդ կետում նշված գործառնությունների իրականացման հետ։

17. Սույն կանոնների 14-16 կետերով նախատեսված դեպքերում հետագա վերամշակման համար օգտագործվող ապրանքների ծագումը պետք է ապացուցվի փաստաթղթերով, այդ թվում՝ վերիֆիկացման նպատակների համար։

 

III. Ապրանքների ծագումը որոշելու առանձնահատկությունները

 

18. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում.

1) վառելիք, էլեկտրական, ջերմային և այլ տեսակների էներգիա.

2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլակաղապարներ

3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ,

4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների ու շենքերի արտադրության կամ շահագործման ժամանակ,

5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ,

6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար,

7) կատալիզատորներ և լուծիչներ,

8) ցանկացած այլ նյութ, որը ներառված չէ ապրանքի կազմի մեջ, բայց որի օգտագործումն ապրանքների արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:

19. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման նույն օգտվող երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերը ներմուծվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն լրակազմով ու այն քանակով, որոնք տեխնիկական փաստաթղթերի համաձայն սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:

Ընդ որում, հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի արժեքը հաշվի է առնվում բավարար վերամշակումը որոշելու ժամանակ՝ սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։

20. Այն փաթեթվածքը և տարան, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ, համարվում են նույն օգտվող երկրի ապրանքի ծագում ունեցողներ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի փաթեթվածքն ու տարան, Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Այդ դեպքում փաթեթվածքի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։

Ընդ որում, մանրածախ առևտրի համար օգտագործվող փաթեթվածքի և տարայի արժեքը հաշվի է առնվում բավարար վերամշակումը որոշելու ժամանակ՝ սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչներին համապատասխան։

21. Այն ապրանքները, որոնք Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են որպես հավաքածու, դիտարկվում են որպես ծագում ունեցող ապրանքներ, եթե հավաքածու կազմող բոլոր տարրերը ծագում ունեցող նյութեր են։ Հավաքածուն նույնպես ճանաչվում է որպես ծագում ունեցող ապրանք, եթե այդպիսի հավաքածուն կազմված է այդ թվում այնպիսի տարրերից, որոնք ծագում չունեցող նյութեր են՝ պայմանով, որ այդպիսի տարրերի ընդհանուր արժեքը չի գերազանցում «ֆրանկո-գործարան» պայմաններով հավաքածուի արժեքի 15 տոկոսը։

22. Ծագումը որոշելիս չհավաքված կամ կազմատված՝ առանձին բաղադրամասերի ձևով տեղափոխվող ապրանքը կարող է դիտվել որպես միասնական ապրանք, եթե դրա բաղադրամասերը Միության մաքսային տարածք են ներմուծվում մեկ ստացողի հասցեով և Ներդաշնակեցված համակարգի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան դասակարգվում են որպես հավաքված ապրանք։

 

IV. Ապրանքների ծագումը հաստատելը

 

23. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատելու դեպքերն ու կարգը, ինչպես նաև ապրանքի ծագման նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն բաժնի դրույթները։

24. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը հաստատվում է հավաստագրով կամ սույն կանոնների 32-րդ կետով նախատեսված դեպքում՝ ապրանքների ծագման հայտարարագրով։

25. Հավաստագիրը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից ապրանքի մեկ խմբաքանակի համար:

26. Հավաստագիրը կարող է տրամադրվել ինչպես նախքան ապրանքն ուղարկելը, այնպես և ապրանքն ուղարկելուց հետո (հետագայում)։

27. Հավաստագիրը տրամադրվում է այն օգտվող երկրի լիազորված մարմնի կողմից, որտեղից ծագում է ապրանքը։

Հավաստագրի պատճենը, ինչպես նաև դրա հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքի ծագումը, պահվում են այդ հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնում տրամադրման օրվանից ոչ պակաս, քան 3 տարի։

28. Հավաստագիրը ձևակերպվում է ըստ թիվ 2 հավելվածի համաձայն ձևի, և լրացում է թիվ 3 հավելվածի համաձայն պահանջներին համապատասխան։

29. Սույն կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակների համար հավաստագրի կիրառման ժամկետը կազմում է 12 ամիս դրա տրամադրման օրվանից։

30. Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակի կորստի կամ վնասման դեպքում թույլատրվում է կիրառել նոր ձևաթղթի վրա լիազորված մարմնի կողմից պատրաստված դրա կրկնօրինակը։

Հավաստագրի կրկնօրինակը պետք է պարունակի տեղեկություններ, որոնք նույնական են հավաստագրի բնօրինակում պարունակվող տեղեկություններին, բացառությամբ գրանցման համարի, տրամադրման ամսաթվի և պաշտոնատար անձի ստորագրության մասին տեղեկությունների, որոնք կարող են տարբերվել հավաստագրի բնօրինակում նշվածներից։

Հավաստագրի կրկնօրինակի կիրառման ժամկետը սույն կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակով կազմում է 12 ամիս՝ հավաստագրի բնօրինակը տրամադրելու օրվանից։

31. Ինչ-որ պատճառներով չեղարկված հայտարարագրի փոխարեն կամ ավելի վաղ տրամադրված հավաստագրի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում կիրառվում է նոր հավաստագիր։

32. Այն ապրանքի խմբաքանակի ծագումը, որի մաքսային արժեքը չի գերազանցում 5 000 եվրոյին համարժեք գումարը, կարող է հաստատվել ապրանքի ծագման հայտարարագրով։

33. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է ապրանքի մեկ խմբաքանակի համար:

34. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է օգտվող երկրի արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից և պետք է պարունակի սույն կանոնների թիվ 1 հավելվածով նախատեսված՝ անգլերեն կամ ֆրանսերեն տպագիր եղանակով կատարված գրառում։

35. Սույն կանոններին համապատասխան ապրանքների ծագումը հաստատելու նպատակով ապրանքի ծագման մասին հայտարարագրի կիրառման ժամկետը կազմում է 12 ամիս՝ դրանում սույն կանոնների թիվ 1 հավելվածով նախատեսված գրառումը կատարելու օրվանից։

36. Ապրանքի ծագման մասին փաստաթուղթը հաստատում է ապրանքի մեկ խմբաքանակի ծագումը, որի նկատմամբ մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են անդամ պետության մեկ մաքսային մարմնում (այսուհետ՝ մաքսային մարմին)։

Ֆորսմաժորային հանգամանքների (վթարի, անհաղթահարելի ուժի գործողության կամ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ընթացքում ծագած այլ հանգամանքների) հետ կապված բացառիկ դեպքերում թույլատրվում է հաստատել ապրանքի մեկ խմբաքանակի մեջ մտնող ապրանքների ծագումը, որոնց նկատմամբ մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունները կատարվում են տարբեր մաքսային մարմիններում՝ ապրանքի ծագման մասին մեկ փաստաթղթով։ Նշված դեպքերում հայտարարատուն տեղեկացնում է մաքսային մարմիններին այն մասին, որ ապրանքի ծագման մասին փաստաթուղթը նախկինում օգտագործվել է այլ մաքսային հայտարարագիր ներկայացնելիս։

37. Ապրանքի ծագման մասին փաստաթղթում ապրանքի նկարագրությունը պետք է բավարար լինի մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ մաքսային մարմնի կողմից այն նույնականացնելու համար։ Ընդ որում, Ներդաշնակեցված համակարգին համապատասխան ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված ապրանքի ծածկագրի անհամապատասխանությունը այդ ապրանքի մաքսային հայտարարագրման ժամանակ նշված ծածկագրին ինքնին չպետք է հիմք հանդիսանա այդ փաստաթուղթը որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ չճանաչելու համար։

38. Ապրանքի փաստացի քաշը չպետք է գերազանցի ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված քաշը ավելի, քան հինգ տոկոսով։

Ապրանքների փաստացի քաշը ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված քաշի նկատմամբ ոչ ավելի, քան հինգ տոկոսով գերազանցելու դեպքում ապրանքների ծագումը համարվում է հաստատված՝ նշված սխալանքի սահմաններում ապրանքների փաստացի քաշի նկատմամբ։

Այն դեպքում, երբ ապրանքների փաստացի քաշը պակաս է, քան ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված քաշը, ապրանքների ծագումը համարվում է հաստատված ապրանքների փաստացի քաշի նկատմամբ։

Ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված ապրանքների այլ քանակական բնութագրերի փաստացի գերազանցում չի թույլատրվում։

Այն դեպքում, երբ քաշից տարբերվող՝ ապրանքների փաստացի քանակական բնութագիրը պակաս է ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված ապրանքների այդպիսի քանակական բնութագրից, ապրանքների ծագումը համարվում է հաստատված ապրանքների փաստացի քանակական բնութագրի նկատմամբ։

39. Ապրանքի ծագումը հաստատելու նպատակով կարող են օգտագործվել ապրանքի ծագման մասին փաստաթղթի թղթային կրիչով բնօրինակը, ապրանքի ծագման մասին փաստաթղթի պատճենը (թղթային կրիչով տպագրված կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով ձևավորված) կամ հավաստագիրը, որը էլեկտրոնային տեսքով տրվել է լիազորված մարմնի կողմից՝ առանց հավաստագրի բնօրինակ թղթային կրիչով ձևակերպելու (թղթային կրիչով տպագրված կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով ձևավորված)։

40. Այնպիսի հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում, որոնք վկայում են, որ ապրանքների ծագումը հաստատելու նպատակով ներկայացված հավաստագրի պատճենի (թղթային կրիչով կամ գրաֆիկական էլեկտրոնային պատճենի տեսքով) մեջ պարունակվող տեղեկությունները չեն համապատասխանում հավաստագրի բնօրինակի մեջ պարունակվող տեղեկություններին, մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու հավաստագրի բնօրինակը թղթային կրիչով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ լիազորված մարմնի կողմից հավաստագիրը տրամադրվում է բացառապես էլեկտրոնային տեսքով՝ առանց հավաստագրի բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու։

41. Հավաստագիրը կարող է չներկայացվել անդամ պետության մաքսային մարմին հայտարարատուի որոշմամբ՝ այդ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման վերաբերյալ սույն կանոնների 63-րդ կետով նախատեսված պայմանավորվածության առկայության դեպքում։ Ընդ որում, այդպիսի հավաստագրի մասին տեղեկությունները պետք է նշվեն մաքսային հայտարարագրի մեջ։

Այնպիսի հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում, որոնք վկայում են, որ մաքսային հայտարարագրի մեջ ապրանքի ծագման մասին հայտագրված տեղեկությունները հավաստի չեն, կամ եթե հավաստագրի մասին տվյալները բացակայում են ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգում, ապա հայտարարատուն մաքսային մարմնի պատճառաբանված հարցումով պետք է ներկայացնի հավաստագիրը։

42. Այնպիսի հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում, որոնք վկայում են, որ ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունները հավաստի չեն, մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու հավաստագիրը։ Այդ հարցումը պետք է լինի հիմնավորված և պարունակի տեղեկատվություն այն մասին, թե ապրանքի ծագման հայտարարագրում նշված տեղեկություններից որոնք կարող են լինել ոչ հավաստի։

43. Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթը լրացնելիս թույլ տրված այնպիսի սխալների (վրիպակների) առկայությունը, որոնք չեն ազդում այդ փաստաթղթի մեջ պարունակվող տեղեկությունների հավաստիության վրա և կասկածի տակ չեն դնում ապրանքների ծագումը, հիմք չէ այդ փաստաթուղթը որպես ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար:

44. Այն դեպքում, երբ ապրանքի ծագման մասին փաստաթղթում նշված են մի քանի ապրանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա ապրանքներից մեկի ծագման վերաբերյալ տեղեկությունների ոչ հավաստի լինելու հատկանիշները մաքսային մարմինների կողմից հայտնաբերելը չպետք է կասկածի տակ դնի ապրանքի ծագման մասին փաստաթղթի մեջ նշված մյուս ապրանքների ծագումը և չպետք է հիմք հանդիսանա տվյալ փաստաթուղթը որպես այդ մյուս ապրանքների ծագման վերաբերյալ փաստաթուղթ չդիտարկելու համար։

45. Մաքսային մարմինը կարող է պահանջել ապրանքի ծագման մասին փաստաթղթի թարգմանությունը։ Թույլատրվում է ներկայացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթի՝ հայտատուի կողմից վավերացված թարգմանությունը։

46. Ապրանքների ծագումը համարվում է չհաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքերում, ինչպես նաև հետևյալ դեպքերում.

1) ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով պարզվել է, որ ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվել է սույն կանոններով նախատեսված պահանջների խախտմամբ.

2) ապրանքների ծագման նկատմամբ անցկացված մաքսային հսկողության արդյունքներով հնարավոր չէ որոշել ապրանքի ծագման հավաստագրի իսկությունը և (կամ) դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը՝ վերիֆիկացման հարցմանն ի պատասխան ստացված պատասխանի հիման վրա.

3) ապրանքների ծագման մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքներով հնարավոր չէ նույնականացնել ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթում նշված ապրանքը մաքսային հայտարարագրում նշված ապրանքի հետ.

4) մաքսային մարմնի պահանջով հավաստագիրը չի ներկայացվել սույն կանոնների 41-րդ կետի երկրորդ պարբերությամբ և 42-րդ կետով նախատեսված դեպքերում.

5) մաքսային մարմնի պահանջով հավաստագրի բնօրինակը չի ներկայացվել սույն կանոնների 40-րդ կետով նախատեսված դեպքում.

6) ապրանքների փաստացի քաշը գերազանցում է ապրանքի ծագման մասին փաստաթղթի մեջ նշված քաշը ավելի քան 5 տոկոսով, և (կամ) քաշից տարբերվող՝ ապրանքների այլ փաստացի քանակական բնութագրերը գերազանցում են ապրանքի ծագման մասին փաստաթղթի մեջ նշված՝ ապրանքների այդպիսի քանակական բնութագրերը։

47. Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 314-րդ հոդվածի 5-րդ կետի 1-3 ենթակետերով և սույն կանոնների 46-րդ կետի 1, 3-6 ենթակետերով նախատեսված դեպքերում վերիֆիկացման մասին հարցում չի պահանջվում։

 

V. Վարչական համագործակցությունը

 

48. Օգտվող երկրները (լիազորված մարմինները կամ պետական մարմինները) Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) են ուղարկում՝

1) լիազորված մարմինների անվանումները և հասցեները և դրանց կնիքների դրոշմվածքների նմուշների բնօրինակները (6 օրինակից)՝ դրանց կիրառումը սկսելու ամսաթվի նշումով։ Կնիքների դրոշմվածքների նմուշները պետք է լինեն հստակ՝ դրանց իսկության նույնականացումն անցկացնելու նպատակով.

2) վերիֆիկացնող մարմինների անվանումները և հասցեները (օգտվող երկրում այդպիսի մարմինների առկայության դեպքում)։

49. Օգտվող երկրները (լիազորված մարմինները կամ պետական մարմինները) տեղեկացնում են Հանձնաժողովին սույն կանոնների 48-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխությունների մասին և հստակեցնող տեղեկություններ են ներկայացնում այդպիսի փոփոխությունների մասին, այդ թվում նշում են նոր կնիքների կիրառումը սկսելու ամսաթիվը, ինչպես նաև ներկայացնում են պարզաբանումներ, թե նախկինում ուղարկված որ կնիքների դրոշմվածքների նմուշների փոխարեն են ներկայացվել նոր նմուշները։

50. Սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում նշված տեղեկատվությունը Հանձնաժողով պետք է ներկայացվի անգլերենով կամ ֆրանսերենով։

51. Սույն կանոնների 48-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կնիքների դրոշմվածքների նմուշները կարող են Հանձնաժողով չուղարկվել այն դեպքում, երբ օգտվող երկիրը (լիազորված մարմինը կամ պետական մարմինը) Հանձնաժողովին տեղեկացրել է հավաստագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու մասին՝ առանց հավաստագրերի բնօրինակները թղթային կրիչով ձևակերպելու։

52. Օգտվող երկրից (լիազորված մարմնից կամ պետական մարմնից) սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվություն Հանձնաժողովի կողմից ստացվելու դեպքում Հանձնաժողովը օգտվող երկրին (լիազորված մարմնին կամ պետական մարմնին) տեղեկացնում է սույն կանոնների կիրառման նպատակով ստացված տեղեկատվությունն օգտագործելու անհնարինության մասին՝ նշելով չկատարված պահանջները։

53. Վարչական համագործակցությանը ներկայացվող պահանջները համարվում են չկատարված, եթե օգտվող երկիրը (լիազորված մարմինը կամ պետական մարմինը) ներկայացրել է սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը անդամ պետությունների պետական մարմիններ և այդ տեղեկատվությունը չի ներկայացրել Հանձնաժողով։

54. Սույն կանոնների 53-րդ կետով նախատեսված դեպքում անդամ պետությունների պետական մարմինները տեղեկացնում են օգտվող երկրին (լիազորված մարմին կամ պետական մարմին) սույն կանոնների կիրառման նպատակներով ստացված տեղեկատվությունը օգտագործելու անհնարինության մասին։

55. Սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստացվելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում այդպիսի տեղեկատվությունն ուղարկվում է կենտրոնական մաքսային մարմիններ, ինչպես նաև Միության պաշտոնական կայքում տեղադրվում է լիազորված և (կամ) վերիֆիկացնող մարմինների անվանումների և դրանց հասցեների մասին նշված կետերին համապատասխան ստացված տեղեկատվությունը։

56. Սակագնային առանձնաշնորհումներ չեն տրամադրվում այն օգտվող երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ, որոնք չեն ներկայացրել սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը՝ հաշվի առնելով 51-րդ կետը, կամ ներկայացրել են նշված կետերով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տեղեկատվություն։

57. Հավաստագիրը ստուգելու նպատակով թույլատրվում է լիազորված մարմինների կողմից ստեղծվող և «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի համապատասխան պաշտոնական կայքերում տեղադրվող տվյալների էլեկտրոնային բազաների (այսուհետ՝ տվյալների էլեկտրոնային բազաներ) կիրառումը մաքսային մարմինների կողմից։

Տվյալների էլեկտրոնային բազաները պետք է թույլ տան հաստատել հավաստագիրը տրամադրելու փաստը և լրացուցիչ կերպով կարող են պարունակել հավաստագրի մեջ նշված այլ տեղեկություններ։

Տվյալների էլեկտրոնային բազան կիրառելու միջոցով հավաստագիրը ստուգելու հնարավորությունը հաշվի է առնվում վերիֆիկացման հարցումն ուղարկելու անհրաժեշտության մասին մաքսային մարմնի կողմից որոշում ընդունելիս: Ընդ որում, այդ հնարավորությունը չի սահմանափակում վերիֆիկացման հարցումը կենտրոնական մաքսային մարմնի կողմից ուղարկելու իրավունքը՝ սույն կանոնների 60-րդ կետին համապատասխան։

58. Օգտվող երկրից (լիազորված մարմնից կամ պետական մարմնից) այդպիսի օգտվող երկրի լիազորված մարմնի կողմից օգտագործվող էլեկտրոնային տվյալների բազայի մասին այն տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստացվելու դեպքում, որի կիրառումը թույլատրվում է սույն կանոնների 57-րդ կետին համապատասխան, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվությունը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում այն տեղադրում է Միության պաշտոնական կայքում և ապահովում է այդ տեղեկատվության, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում այն պաշտոնական կայքի հասցեի, որտեղ տեղադրված է տվյալների այդ էլեկտրոնային բազան, ինչպես նաև տվյալների այդ էլեկտրոնային բազային մաքսային մարմինների մուտքի պայմանների ուղարկումը կենտրոնական մաքսային մարմիններ (եթե հասանելիության այդպիսի պայմանները նախատեսված են, և դրանց մասին տեղեկատվությունը ստացել է Հանձնաժողովը)։

Նշված տեղեկատվությունն անդամ պետություններից մեկի պետական մարմնին օգտվող երկրի (լիազորված մարմնի կամ պետական մարմնի) կողմից հայտնելու դեպքում այդ պետական մարմինը ստացված տեղեկատվությունն ուղարկում է Հանձնաժողով՝ սույն կետի առաջին պարբերությունում նշված գործողությունները կատարելու համար։

Օգտվող երկրների լիազորված մարմինների կողմից օգտագործվող տվյալների էլեկտրոնային բազաների վերաբերյալ տեղեկատվության ուղարկումը Հանձնաժողով և Միության պաշտոնական կայքում դրա տեղադրումը պարտադիր պայման չէ մաքսային մարմինների կողմից տվյալների այդ էլեկտրոնային բազաների կիրառման համար։

59. Օգտվող երկրից (լիազորված մարմնից կամ պետական մարմնից) հավաստագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով առանց հավաստագրի բնօրինակը թղթային կրիչով ձևակերպելու տրամադրելու մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստացվելու դեպքում Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվությունը ստանալու ամսաթվից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում ապահովում է դրա ուղարկումը կենտրոնական մաքսային մարմիններ։

60. Եթե մաքսային մարմինը հայտնաբերում է հատկանիշներ, որոնք վկայում են այն մասին, որ հավաստագիր չի տրամադրվել, կամ հավաստագիրը պարունակում է ոչ հավաստի տեղեկություններ, ինչպես նաև ընտրանքային ստուգում անցկացնելու նպատակներով կենտրոնական մաքսային մարմինը իրավունք ունի այդպիսի հավաստագիր տրամադրած լիազորված մարմին կամ վերիֆիկացնող մարմին (այդ վերիֆիկացնող մարմնի մասին տեղեկատվության առկայության դեպքում) ուղարկելու վերիֆիկացման հարցում։

Վերիֆիկացման հարցմանը կցվում է ստուգվող հավաստագրի պատճենը:

Վերիֆիկացման հարցման մեջ նշվում են այն ուղարկելու պատճառները և այլ լրացուցիչ տեղեկատվություն, որը վկայում է այն մասին, թե հավաստագրի մեջ որ տեղեկությունները կարող են լինել ոչ հավաստի՝ բացառությամբ ընտրանքային ստուգման նպատակով վերիֆիկացման հարցումն ուղարկելու դեպքերի:

61. Վերիֆիկացման հարցման պատասխանը պետք է ներկայացվի կենտրոնական մաքսային մարմին այդ հարցումն ուղարկելու օրվանից 6 ամիսը չգերազանցող ժամկետում:

62. Հավաստագիրը որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ դիտարկելու նպատակով վերիֆիկացման հարցման ստացված պատասխանը պետք է միանշանակ վկայի այն մասին, որ հավաստագիրը իսկական է, և (կամ) դրանում նշված տեղեկությունները հավաստի են:

63. Թույլատրվում է կենտրոնական մաքսային մարմնի և լիազորված մարմնի միջև ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգի կիրառման մասին արձանագրության ստորագրում (հուշագրի կնքում), որը թույլ է տալիս իրականացնել հավաստագրի տրամադրման փաստի և դրանում պարունակվող տեղեկությունների հավաստիության ստուգում։

64. Ապրանքների ծագման վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնական դրույթների և սկզբունքների վրա.

1) լիազորված մարմնի կողմից տրամադրված հավաստագրերի մասին տեղեկությունների ամբողջականություն, արդիականություն և հավաստիություն.

2) չարտոնված հասանելիությունից, ոչնչացումից, ձևափոխումից կամ այլ ոչ իրավաչափ գործողություններից տեղեկությունների պաշտպանություն․

3) պատշաճ շուրջօրյա գործունեություն․

4) տրամադրված հավաստագրերի մասին տեղեկությունների պահպանում՝ դրանց տրամադրման օրվանից առնվազն 3 տարվա ընթացքում:

 

VI. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները

 

65. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրվում են օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքի նկատմամբ հետևյալ պայմանները կատարելու դեպքում.

1) ապրանքը ներառված է զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի թիվ 8 որոշմամբ հաստատված առանձնաշնորհումներ․

2) ապրանքի ծագումը հաստատված է սույն կանոնների IV բաժնին համապատասխան․

3) ապրանքի տրանսպորտային փոխադրմանը (փոխադրմանը) ներկայացվող պահանջների պահպանումը հաստատված է սույն կանոնների 69-րդ և 70-րդ կետերին համապատասխան (ուղղակի մատակարարում)․

4) օգտվող երկիրը պահպանել է սույն կանոնների 48-51-րդ կետերով նախատեսված վարչական համագործակցության պահանջները։

66. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրվում են օգտվող երկրի ծագում ունեցող այն ապրանքի նկատմամբ, որը անդամ պետության անձի կողմից ձեռք է բերվել ինչպես այդ ապրանքի ծագման օգտվող երկրի տարածքում սահմանված կարգով գրանցված անձից, այնպես էլ ցանկացած այլ երկրի տարածքում սահմանված կարգով գրանցված անձից։

67. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրվում են օգտվող երկրի ծագում ունեցող ապրանքի նկատմամբ, որն այդ օգտվող երկրից Միության մաքսային տարածք է ներմուծվում տրանսպորտային փոխադրման (փոխադրման) ցանկացած երթուղով, այդ թվում՝ անդամ պետություն չհանդիսացող երկրների (այսուհետ՝ երրորդ երկրներ) տարածքներով, եթե այդպիսի տրանսպորտային փոխադրման (փոխադրման) ընթացքում պահպանվում են հետևյալ պայմանները.

1) ապրանքը երրորդ երկրներում, որոնց տարածքով իրականացվել է ապրանքի տարանցիկ տեղափոխումը, այդ թվում՝ այդ երրորդ երկրների տարածքներում դրա ժամանակավոր պահեստավորման ժամանակ, գտնվել է մաքսային հսկողության տակ․

2) ապրանքը չի եղել սպառման կամ առևտրի օբյեկտ՝ բացառությամբ սույն կանոնների 68-րդ կետում նշված դեպքերի․

3) ապրանքը չի ենթարկվել ինչ-որ գործառնությունների՝ բացառությամբ դրանց պահպանությունն ապահովելուն ուղղված և գերբեռնվածության գործառնությունները:

68. Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրվում են նաև օգտվող երկրի ծագում ունեցող և Միության մաքսային տարածք երրորդ երկրներում անցկացվող ցուցահանդեսներից կամ տոնավաճառներից ներմուծվող ապրանքի նկատմամբ, եթե պահպանվում են հետևյալ պայմանները.

1) ապրանքն օգտվող երկրի տարածքից ներմուծվել է ցուցահանդեսի կամ տոնավաճառի անցկացման երրորդ երկրի տարածք և դրա անցկացման ժամանակ գտնվել է մաքսային հսկողության տակ․

2) ցուցահանդես կամ տոնավաճառ ուղարկվելու ամսաթվից սկսած՝ ապրանքը ցուցադրությունից բացի որևէ այլ նպատակով չի օգտագործվել․

3) ապրանքը ներմուծվում է Միության մաքսային տարածք նույն այն վիճակում, որով այն ուղարկվել է ցուցահանդես կամ տոնավաճառ (առանց հաշվի առնելու բնական մաշվածության կամ տրանսպորտային փոխադրման (փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում կորստի հետևանքով ապրանքի վիճակի փոփոխությունները)։

69. Որպես սույն կանոնների 67-րդ և 68-րդ կետերով նախատեսված՝ ապրանքների տրանսպորտային փոխադրմանը (փոխադրմանը) ներկայացվող պահանջների պահպանումը հաստատող փաստաթուղթ կարող է դիտարկվել հետևյալ փաստաթղթերից մեկը.

1) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթ, որը վկայում է երրորդ երկրների տարածքներով այդ ապրանքի ծագում ունեցող օգտվող երկրի տարածքից ապրանքի տարանցիկ տեղափոխման մասին և պարունակում է ապրանքի նկարագրությունը, որը բավարար է մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից այն հայտագրված ապրանքի հետ նույնականացնելու համար, ինչպես նաև պարունակում է, որտեղ դա կիրառելի է՝ կապված տրանսպորտային փոխադրման (փոխադրման) պայմանների հետ, այդ ապրանքի տրանսպորտային փոխադրման (փոխադրման) ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցների անվանումները և (կամ) բեռնարկղերի համարները․

բ) երրորդ երկրի մաքսային մարմնի կողմից տրամադրված՝ ապրանքի այնպիսի նկարագրություն պարունակող փաստաթուղթ, որը բավարար է մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված ապրանքի հետ մաքսային մարմնի կողմից դրա նույնականացման համար, որը հաստատում է ապրանքի մաքսային հսկողության տակ գտնվելը։

70. Բացի սույն կանոնների 69-րդ կետում նշված փաստաթղթերից, որպես ապրանքի տրանսպորտային փոխադրմանը (փոխադրմանը) ներկայացվող՝ սույն կանոնների 67-րդ և 68-րդ կետերով նախատեսված պահանջների պահպանումը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր կարող են դիտարկվել հայտարարատուի տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթեր։

71. Ապրանքի տրանսպորտային փոխադրմանը (փոխադրմանը) ներկյացվող պահանջների պահպանումը հաստատող փաստաթղթերը պետք է լինեն հայտարարատուի մոտ մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահի դրությամբ, իսկ սակագնային առանձնաշնորհումները վերականգնվելու դեպքում ՝ մաքսային հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին պատճառաբանված դիմում ներկայացնելու պահին՝ կապված սակագնային առանձնաշնորհումները վերականգնելու մտադրության հետ, և այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները պետք է նշվեն մաքսային հայտարարագրում։

72. Ծագում չունեցող ապրանքները, ինչպես նաև ծագում ունեցող այն ապրանքները, որոնց նկատմամբ պահպանված չեն սույն կանոնների 65-րդ կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները, Միության մաքսային տարածք են ներմուծվում Միության մաքսասակագնային կարգավորման պահանջներին համապատասխան՝ առանց սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու։

Ծագում ունեցող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումները կարող են վերականգնվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան։

 

VII. Սակագնային առանձնաշնորհումների տրամադրումը մերժելու հիմքերը

 

73. Մաքսային մարմինները հրաժարվում են տրամադրել սակագնային առանձնաշնորհումներ օգտվող երկրից ներմուծվող ապրանքների համար հետևյալ դեպքերում.

1) ապրանքների ծագումը համարվում է չհաստատված՝ սույն կանոնների 46-րդ կետին համապատասխան․

2) չեն պահպանվել սույն կանոնների 65-րդ կետով նախատեսված սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու պայմանները։

74. Մաքսային մարմինները մերժում են սակագնային առանձնաշնորհումների տրամադրումն առանց սույն կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքերում վերիֆիկացման հարցում ուղարկելու, ինչպես նաև սույն կանոնների 65-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված՝ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման պայմանները չպահպանվելու դեպքում։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

զարգացող և առավել թույլ

զարգացած երկրներից

ապրանքների ծագումը

որոշելու կանոնների

 

ԳՐԱՌՈՒՄ

 

ապրանքի ծագման հայտարարագրում

 

1. Գրառումը ապրանքի ծագման հայտարարագրում անգլերենով՝

«……….1 declares that, except where otherwise clearly indicated, the products covered by this document are of……….2 preferential origin in accordance with the Generalised System of Preferences of the Eurasian Economic Union.»:

 

.……………………………………………….3

(name of the signatory, signature, date)

 

2. Գրառումը ապրանքի ծագման հայտարարագրում ֆրանսերենով՝

«………..1 declare que, sauf indication claire du contraire, les produits couverts par le present document ont l’origine preferentielle………2 selon le systeme generalise de preferences de I Union economique eurasiatique.»:

 

…………………………………………….. 3

(nom du signataire, signature, date)

 

___________________

1 Նշվում է արտահանողի (ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի) անվանումը։

2 Նշվում է ապրանքի ծագման՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի անվանումը։

3 Նշվում են արտահանողի (ապրանքն արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի) լիազորված անձի ազգանունը, նշված անձի ստորագրությունը, ինչպես նաև ապրանքի ծագման հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

զարգացող և առավել թույլ

զարգացած երկրներից

ապրանքների ծագումը

որոշելու կանոնների

 

ՁԵՎ

 

ապրանքի ծագման հավաստագրի

 

1. Ապրանքի ծագման հավաստագրի ձևն անգլերենով

 

1. Goods consigned from (Exporter's business name, address, country)

 

 

 

Reference №

 

GENERALIZED SYSTEM OF PREFERENCES CERTIFICATE OF ORIGIN

(Combined declaration and certificate)

FORM A

 

2. Goods consigned to (Consignee's name, address, country)

Issued in…………………………………………..

(country)

See notes overleaf

3. Means of transport and route (as far as known)

4. For official use

5. Item number

6. Marks and numbers of packages

7. Number and kind of packages; description of goods

8. Origin criterion (see notes overleaf)

9. Gross weight or other quantity

10. Number and date of invoices

11. Certification

12. Declaration by the exporter

It is hereby certified, on the basis of control carried out, that the declaration by the exporter is correct.

The undersigned hereby declares that the above details and statements are correct; that all the goods were

produced in………………………………………….

(country)

and that they comply with the origin requirements specified for those goods in the Generalized System of Preferences for goods exported to

 

……………………………………………………….

(importing country)

……………………………………………………….

Place and date, signature and stamp of certifying authority

…………………………………………………….

Place and date, signature of authorized signatory

 

2. Ապրանքի ծագման հավաստագրի ձևը ֆրանսերենով

 

1. Expediteur (nom, adresse, pays de l’exportateur)

 

 

 

 

Reference №

 

SYSTEME GENERALISE DE PREFERENCES CERTIFICAT D’ORIGINE (Declaration et certificat)

FORMULE A

 

2. Destinataire (поm, adresse, pays)

Delivre en……………………………………………

(pays).

 

Voir notes au verso

3. Moyen de transport et itineraire (si comius)

4. Pour usage officiel

5. № d’or- dre

6. Marques et numeros des colis

7. Nombre et type de colis; description des marchandises

8. Critere d’origine (voir notes au verso)

9. Poids brut ou quantite

10. № et date de la facture

11. Certificat

12. Declaration de I’exportateur

II est certifie, sur la base du controle effectue, que la declaration de l’exportateur est exacte.

Le soussigne declare que les mentions et indications ci-dessus sont exactes, que toutes ces marchandises ont ete produites en

…………………………………………………………

(nom du pays)

 

et qu’elles remplissent les conditions d’origine requises par le systeme generalise de preferences pour etre exportees a destination de

 

…………………………………………………………

(nom du pays importateur)

…………………………………………………………

Lieu et date, signature et timbre de l’autoritd dclivrant le certificat

…………………………………………………………

Lieu et date, signature du signataire habilite

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

զարգացող և առավել թույլ

զարգացած երկրներից

ապրանքների ծագումը

որոշելու կանոնների

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ապրանքի ծագման հավաստագրի լրացմանը ներկայացվող

 

1. Ապրանքի ծագման հավաստագիրը ձևակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունիսի 14-ի թիվ 60 որոշմամբ հաստատված՝ զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագումը որոշելու կանոնների թիվ 2 հավելվածի համաձայն ձևով (այսուհետ համապատասխանաբար՝ հավաստագիր, կանոններ)։

Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակն օգտագործելու դեպքում այդ հավաստագիրը պատրաստվում է А4 (ISO) կամ Letter (ANSI А) ձևաչափի թղթի թերթերի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումից պաշտպանությունն ապահովող միջոցների կիրառմամբ։

2. Հավաստագիրը լրացվում է անգլերենով կամ ֆրանսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ սույն պահանջների 6-րդ կետում նշված առանձին նշագրումների։

Հավաստագրի մեջ թույլատրվում է՝

անգլերենով կամ ֆրանսերենով նշված տեղեկությունների կրկնօրինակումն այլ լեզուներով.

աշխարհագրական օբյեկտների անվանումների, կազմակերպությունների հասցեների, կազմակերպաիրավական ձևի, ֆիրմային անվանումների, սեփական անունների, ինչպես նաև սույն պահանջների 7-րդ կետով նախատեսված լրացուցիչ տեղեկությունների նշումն այլ լեզուներով։

3. Հավաստագիրը լրացնելու վերաբերյալ ծանոթագրությունները կարող են տպագրական եղանակով տպվել հավաստագրի բնօրինակի դարձերեսին ինչպես այն լեզվով, որով լրացվում է հավաստագիրը, այնպես էլ ցանկացած այլ լեզվով կամ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն բացակայել։

4. Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակն օգտագործելու դեպքում ուղղումները և (կամ) լրացումները հավաստագրում կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով, որոնք վավերացվում են Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող երկրի (այսուհետ՝ օգտվող երկիր) այն պետական մարմնի կամ կազմակերպության պաշտոնոտար անձի ստորագրությամբ և կնիքով, որոնք օգտվող երկրի օրենսդրությանը համապատասխան լիազորված են հավաստագրեր տրամադրելու համար (այսուհետ՝ լիազորված մարմին)։

Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։

5. Մեկ հավաստագրում թույլատրվում է հայտագրել տեղեկություններ մի քանի ապրանքների մասին։

Հավաստագրի մեջ պարտադիր կարգով դրվում է գրանցման համարը, ինչպես նաև սույն պահանջներին համապատասխան լրացվում են 1-ին, 2-րդ, 7-12-րդ վանդակները։

Թղթային կրիչով հավաստագրի բնօրինակի 5-10-րդ վանդակներում, ինչպես նաև դրա լրացուցիչ թերթերում չօգտագործված տեղերի վրա կարող է գիծ քաշվել՝ որևէ լրացուցիչ տեղեկության գրանցումը կանխելու նպատակով։

6. Հավաստագրի մեջ նշվում են՝

1) վերին աջ անկյունում զետեղված վանդակում՝ հավաստագրի գրանցման համարը և այն օգտվող երկրի անվանումը, որտեղ տրամադրվել է հավաստագիրը (թույլատրվում է հավաստագրի գրանցման համարը լրացնել ձեռքով).

2) 1-ին վանդակում՝ արտահանողի (ապրանքն արտադրողի վաճառողի կամ ուղարկողի) (այսուհետ՝ արտահանող) անվանումը և հասցեն․

3) 2-րդ վանդակում՝ ստացողի կամ գնորդի անվանումը և հասցեն.

4) 3-րդ վանդակում՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման երթուղու և տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունները (որքանով հայտնի է):

Թույլատրելի է, որ վանդակը լինի չլրացված.

5) 4-րդ վանդակում՝ հատուկ նշումներ։

Կանոնների 26-րդ կետին համապատասխան հավաստագիրը ապրանքն ուղարկելուց հետո տրամադրելու դեպքում կատարվում է «issued retrospectively», «issued retroactively» կամ «delivre a posteriori» գրառումը։

Կանոնների 30-րդ կետին համապատասխան հավաստագրի կրկնօրինակը տրամադրելու դեպքում այդ կրկնօրինակը պետք է պարունակի «duplicate» կամ «duplicata» գրառումը՝ հավաստագրի բնօրինակի գրանցման համարի և տրման ամսաթվի նշմամբ։

Հավաստագրի չեղարկման կամ կանոնների 31-րդ կետին համապատասխան դրա վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում կատարվում է «issued instead» կամ «delivre a la place» գրառումը՝ չեղարկված (վերաձևակերպված) հավաստագրի համարի և տրամադրման ամսաթվի նշմամբ։

Թույլատրելի է, որ վանդակը լինի չլրացված.

6) 5-րդ վանդակում՝ ապրանքի հերթական համարը՝ ամեն ապրանքից առաջ (մեկ հավաստագրի մեջ մի քանի ապրանքներ հայտագրելու դեպքում)։

Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի.

7) 6-րդ վանդակում՝ բեռնատեղերի քանակի և մականշվածքի մասին տվյալներ։

Եթե հավաստագրում նշվում են տեղեկություններ մի քանի ապրանքների մասին, ապա տվյալները գրառվում են առանց դրանց միջև միջակայքերի, կամ թղթային կրիչով հավաստագրի բնօրինակն օգտագործելու դեպքում այդ միջակայքերի վրա գիծ է քաշվում:

Թույլատրվում է «no marks», «N/М» կամ «non marques» գրառումը։

Թույլատրելի է, որ վանդակը լինի չլրացված.

8) 7-րդ վանդակում՝ ապրանքի կոմերցիոն անվանումը, ապրանքի նկարագրությունը, ապրանքի մշակման տեսակը (օրինակ՝ թարմ, չորացրած, աղի և այլն), մոդելը, մակնիշը և այլ տվյալներ ապրանքի մասին, ինչպես նաև տվյալ ապրանքի տեղերի քանակը։

Ի լրումն սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված տեղեկությունների՝ թույլատրվում է նշել հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի), պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի վավերապայմանները՝ դրանցում պարունակվող ապրանքի նկարագրությունը դրա նույնականացման նպատակներով օգտագործելու համար։

Եթե հավաստագրի մեջ բավարար տեղ չկա ապրանքների նկարագրության համար, ապա օգտագործվում են կանոնների թիվ 2 հավելվածի համաձայն ձևով կազմված լրացուցիչ թերթերը։ Այդպիսի լրացուցիչ թերթերը պետք է հաստատվեն պաշտոնատար անձի ստորագրությամբ և լիազորված մարմնի կնիքով՝ բացառությամբ սույն կետի 12-րդ ենթակետի վեցերորդ պարբերությունում նշված դեպքի, և ունենան հավաստագրի հիմնական թերթի նույն գրանցման համարը։

Եթե հավաստագրում նշվում են տեղեկություններ մի քանի ապրանքների մասին, ապրանքների նկարագրությունը գրառվում է առանց դրանց միջև միջակայքերի, կամ թղթային կրիչով հավաստագրի բնօրինակն օգտագործելու դեպքում այդ միջակայքերի վրա գիծ է քաշվում:

9) 8-րդ վանդակում՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչը՝

«Р»՝ ապրանքն ստացվել կամ արտադրվել է ամբողջությամբ,

«Y»՝ ապրանքը ենթարկվել է բավարար վերամշակման (վերամշակման գործողություններ կատարելու ժամանակ օգտագործված՝ ծագում չունեցող նյութերի արժեքի տոկոսային բաժնի նշումով (օրինակ՝ «Y 15%»)).

«Pk»՝ ապրանքն արտադրվել է կանոնների 14-16-րդ կետերին համապատասխան։

Ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչը պետք է նշված լինի հավաստագրի 7-րդ վանդակում հայտագրված յուրաքանչյուր ապրանքի համար։

Եթե հավաստագրում հայտագրված են տարբեր ապրանքներ, որոնց մի մասը կամ բոլորը դասակարգվում են «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մասին» 1983 թվականի հունիսի 14-ի միջազգային կոնվենցիայով սահմանված՝ ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մեկ ապրանքային դիրքում (4 նիշերի մակարդակով), ապա թույլատրվում է նշել տվյալ ապրանքային դիրքի բոլոր ապրանքների համար ծագումը որոշելու չափորոշչի մեկ տառանշան։

Եթե հավաստագրում հայտագրված են տարբեր ապրանքներ, որոնց ծագումը որոշվել է ապրանքների ծագումը որոշելու միևնույն չափորոշիչի հիման վրա, ապա թույլատրվում է բոլոր ապրանքների համար նշել ապրանքների ծագումը որոշելու չափորոշչի մեկ տառանշան։

10) 9-րդ վանդակում՝ ապրանքի քաշը (համաքաշը) և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրեր։ Եթե հավաստագրում հայտագրված է մի քանի ապրանք, ապա ապրանքի քաշի (համաքաշի) և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ապրանքի համար.

11) 10-րդ վանդակում՝ հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) կամ հաշիվ պրոֆորմայի համարը և ամսաթիվը։

Վանդակում կարող են նշվել ինչպես մեկ ընդհանուր հաշիվ-ապրանքագիր (ինվոյս) կամ փոխանցման հաշիվ՝ հավաստագրով հայտագրված բոլոր ապրանքների համար, այնպես էլ (անհրաժեշտության դեպքում) մի քանի հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ) կամ փոխանցման հաշիվներ՝ որոշ առանձին նշված ապրանքների համար:

Այն դեպքում, երբ հաշիվ-ապրանքագիրը (ինվոյսը) կամ փոխանցման հաշիվը ներկայացվել է (դուրս է գրվել) այն անձի կողմից, որը սահմանված կարգով գրանցված է այդ ապրանքների ծագման օգտվող երկիր չհանդիսացող երկրում, վանդակում կատարվում է «ТСI» կամ «third country invoicing» գրառումը, ինչպես նաև նշվում են այդպիսի հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) կամ հաշիվ պրոֆորմայի համարը և ամսաթիվը։

Այն դեպքում, երբ հավաստագիր տրամադրելու պահի դրությամբ սույն ենթակետի երրորդ պարբերությունում նշված հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) կամ փոխանցման հաշվի համարի և ամսաթվի մասին տեղեկությունները բացակայում են, վանդակում նշվում է այն երկրի և (կամ) այն անձի անվանումը, որը կներկայացնի (դուրս կգրի) այդպիսի հաշիվ-ապրանքագիրը (ինվոյսը) կամ հաշիվ-պրոֆորման։

Այն դեպքում, երբ հավաստագրում հայտագրված ապրանքների ծագումը կասկածի տակ չի դրվում, հավաստագրում սույն կետի երրորդ պարբերությամբ նախատեսված «ТСI» կամ «third country invoicing» գրառման բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա այդպիսի հավաստագիրը որպես ապրանքի ծագման մասին փաստաթուղթ չդիտարկելու համար․

12) 11-րդ վանդակում՝ հավաստագրի տրամադրման ամսաթվի և վայրի մասին տվյալները, լիազորված մարմնի անվանումը և կնիքը, ինչպես նաև նշված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը։

Կնիքի դրոշմվածքում լիազորված մարմնի լրիվ անվանման կամ հավաստագրի տրամադրման վայրի մասին անգլերենով կամ ֆրանսերենով տվյալներ պարունակվելու դեպքում այդպիսի տեղեկությունների լրացուցիչ նշում չի պահանջվում։

Կնիքը պետք է ունենա հստակ դրոշմվածք, որն անհրաժեշտության դեպքում հնարավորություն է տալիս նույնականացնելու կնիքի իսկությունը:

Թույլատրվում է հավաստագրի տրամադրման ամսաթիվը և վայրը նշել տպագիր եղանակից տարբերվող եղանակով։

Պաշտոնատար անձի ստորագրությունը դիտարկվում է որպես հավաստագրի իսկությունը հաստատող լրացուցիչ տեղեկատվություն։

Առանց թղթային կրիչով հավաստագրի բնօրինակը ձևակերպելու լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրված հավաստագիրն օգտագործելու դեպքում թույլատրվում է շեղվել հավաստագրում և այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերի վրա լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրության առկայության պահանջից։ Ընդ որում, այդպիսի հավաստագիրը և դրա լրացուցիչ թերթերը պետք է պարունակեն լիազորված մարմնի կնիքի գրաֆիկական պատկերը՝ բացառությամբ լիազորված մարմնի կողմից տվյալների էլեկտրոնային բազայի օգտագործման դեպքերի, որի կիրառումը թույլատրվում է կանոնների 57-րդ կետին համապատասխան, որը թույլ է տալիս ստուգել այդպիսի հավաստագրում նշված տեղեկությունները․

13) 12-րդ վանդակում՝

վերևի տողում՝ ապրանքի ծագման՝ օգտվող երկրի անվանումը․

մեջտեղի տողում՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության անվանումը, որտեղ ենթադրվում է կատարել ապրանքի մատակարարումը․

ներքևի տողում՝ արտահանողի կողմից տեղեկությունների մուտքագրման ամսաթիվն ու վայրը։

Հավաստագրում բերված տեղեկությունները հավաստվում են 1-ին վանդակում նշված՝ արտահանողի լիազորված անձի ստորագրությունը դնելու միջոցով։

Արտահանողի կնիքի առկայությունը տվյալ վանդակում պարտադիր պահանջ չէ:

Թույլատրվում է արտահանողի կողմից տեղեկությունների մուտքագրման ամսաթիվը և վայրը նշել տպագիր եղանակից տարբերվող եղանակով։

Առանց թղթային կրիչով հավաստագրի բնօրինակը ձևակերպելու լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով տրամադրված հավաստագիրն օգտագործելու դեպքում թույլատրվում է շեղվել հավաստագրում և այդպիսի հավաստագրի լրացուցիչ թերթերի վրա արտահանողի լիազորված անձի ստորագրության առկայության պահանջից։

7. Թույլատրվում է հավաստագրի մեջ նշել լրացուցիչ տեղեկություններ, այդ թվում՝ լիազորված մարմնի կողմից ծածկագրված (QR ծածկագիր, URL հասցե և այլն) ձևով տեղեկությունների մուտքագրումը։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան