ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 641-Ա
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 12,714,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն Լոռու մարզի դպրոցներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 641-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ջրհեղեղից տուժած՝ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի «Սանահին» կայարան թաղամասի ու Քարկոփ բնակավայրի 2 միջնակարգ դպրոցների ջրի որակի բարելավման համար տեղադրել ջուրը ֆիլտրող համակարգեր, ինչպես նաև բարձրացնել դպրոցի անձնակազմի և երեխաների իրազեկվածությունը հիգիենայի, մաքուր ջրի հետ կապված հիմնահարցերի շուրջ դասընթացների անցկացման միջոցով։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ'Ազուր շրջանի ադմինիստրացիա (հասցե՝ Ֆրանսիա, 13002 Մարսել, 27 Շյուլ Յեդ): |
4. |
Ծրագիրը կատարողը |
Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 02834561 (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Արամի 80, 2-րդ հարկ, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Տպագրիչներ 3, բնակարան 3): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Ալավերդի խոշորացված համայնք, «Սանահին» կայարան թաղամաս և Քարկոփ բնակավայր, բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,714,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լոռու մարզի Ալավերդու Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն և Լոռու մարզի Քարկոփի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Լոռու մարզի ջրհեղեղից տուժած՝ «Սանահին» կայարան թաղամասի և Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցներում կտեղադրվեն ջուրը ֆիլտրող համակարգեր, կտրամադրվեն սանհանգույցի պարագաներ, ջրի դիսպենսեր՝ 3,475,158 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12–ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը. 2) «Սանահին» կայարան թաղամասի և Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցներում իրականացվեն «Մաքուր ջուր, հիգիենա և առողջություն» թեմայով դասընթացներ 180 երեխաների և դպրոցի 63 անձնակազմի անդամների համար, կկազմակերպվեն մշակութային, առողջության պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ՝ 3,680,386 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12–ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը. 3) «Սանահին» կայարան թաղամասի և Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցների 180 երեխաների համար կտրամադրվեն հիգիենայի փաթեթներ՝ 3,017,456 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12–ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը. 4) Կազմակերպական ծախսեր, որոնք անհրաժեշտ են ծրագրի գործողությունների իրականացման կազմակերպական մասը ապահովելու համար՝ 2,541,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 12–ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) «Սանահին» կայարան թաղամասի և Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցների համար ջուրը ֆիլտրող համակարգերի ծորակի, ձեռքերը չորացնող սարքավորման, կախովի օճառամանի, լվացարանակոնքի, ջրի դիսպենսերի, զուգարանակոնքի, պահարանի, աթոռի ձեռքբերում՝ 3,475,158 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) «Սանահին» կայարան թաղամասի և Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցներում դասընթացների կազմակերպում (դասընթացավարի ծառայությունների պատվիրում), երեխաների համար դասընթացներին մասնակցության համար գրենական պիտույքների ձեռքբերում, մշակութային, առողջության պահպանման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումների շրջանակում սուրճի, թեյի, սննդի, փուչիկների ձեռքբերում՝ 3,680,386 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 3) «Սանահին» կայարան թաղամասի և Քարկոփ բնակավայրի միջնակարգ դպրոցների երեխաների համար հիգիենայի պարագաների փաթեթների, անկողնային պարագաների և տնտեսական պարագաների ձեռքբերում՝ 3,017,456 դրամ առանց ավելացված արժեքի հարկի․ 4) Կազմակերպական ծախսեր` գրասենյակի վարձակալություն, կոմունալ վճարումներ, գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար, տրանսպորտային ծախսեր անձնակազմի համար, անձնակազմի աշխատավարձ, կենցաղային ապրանքների ձեռքբերում և տպագրական ծախսեր՝ 2,541,000 դրամի չափով |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Գրասենյակի վարձակալում, կոմունալ վճարումներ, կենցաղային ապրանքների ձեռքբերում, տպագրական ծախսեր՝ 1,017,000 դրամ. 2) Գիշերակաց և օրապահիկ անձնակազմի համար՝ 423,800 դրամ. 3) Տրանսպորտային ծախսեր անձնակազմի համար՝ 423,800 դրամ. 4) Անձնակազմի աշխատավարձ (ծրագրի համակարգող, հաշվապահ, լոգիստիկայի մասնագետ, ծրագրի մշակման մասնագետ, վարորդ և այլն)՝ դրամ 676,400 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
13.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |