24.07.24 N 903-Ն հրամանի փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
| 27 հուլիսի 2017 թ. | N 246-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 01.07.21 N 649-Ն)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը`
(նախաբանը փոփ. 01.07.21 N 649-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)
2) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 01.07.21 N 649-Ն)
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
| 
 | Հավելված N 1 | 
(հավելվածն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)
| Հավելված N 2 | 
| Դ Ի Մ ՈՒ Մ | Փաստաթղթի հերթական համարը | |||||||
| 1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | ||||||||
| 2. Հարկ վճարողի անվանումը | ||||||||
| 2.1. Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) | ||||||||
| 3. Հարկ վճարողի գտնվելու վայրը | ||||||||
| 4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը | ||||||||
Խնդրում եմ միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝
| Հ/հ | Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել վերա-դարձման ենթակա գումարը | Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերա-դարձման ենթակա գումարը | Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները | Իրավա-հաջորդ կազմա-կերպության տվյալները | Կազմա-կերպության մասնակից կազմա-կերպության տվյալները | Վերա-դարձման ենթակա գումարը (դրամ) | |||||
| -1- | -2- | -3- | -3.1- | -3.2- | -3.3- | -4- | |||||
| Անունը, ազգանունը, հայրանունը | Ծննդյան ամսաթիվ | Անձնագրի սերիան և համարը (նույնա-կանացման քարտի համարը) | Անձնագրի (նույնա-կանացման քարտի) տրման ժամկետը և ծած-կագիրը (ում կողմից) | ՀՎՀՀ | Անվա-նումը | ՀՎՀՀ | Անվա-նումը | ||||
| -3.1.1- | -3.1.2- | -3.1.3- | -3.1.4- | -3.2.1- | -3.2.2- | -3.3.1- | -3.3.2- | ||||
| Ընդամենը |  | ||||||||||
| Պատասխանատու անձի |  ____________________________________________________ | 
Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը
| 1. | 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), | 
| 2. | 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, | 
| 2․1․ | 2.1-ին տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համարը, | 
| 3. | 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը, | 
| 4. | 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը, | 
| 4․1․ | Կազմակերպությունների վերակազմակերպման, կազմակերպությունների լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքերում դիմումի 1-4-րդ տողերում լրացվում են, համապատասխանաբար՝ իրավանախորդ կազմակերպության, լուծարված կազմակերպության, մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի տվյալները՝ սույն լրացման կարգի 1-4-րդ կետերին համապատասխան, | 
| 5. | Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը, | 
| 6. | Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, | 
| 7. | Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը, | 
| 7.1. | Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում գումարները ժառանգին վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերին և պաշտոնից ազատված նոտարներին գումարները վերադարձնելու, բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից ֆիզիկական անձին վերադարձնելու դեպքերում, | 
| 7.1.1. | Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, | 
| 7.1.2. | Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին, | 
| 7.1.3. | Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը), | 
| 7.1.4. | Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից), | 
| 7.2. | Աղյուսակի 3.2-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ վերակազմակերպված կազմակերպության իրավահաջորդ կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը, | 
| 7.2.1. | Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն, | 
| 7.2.2. | Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է իրավահաջորդ կազմակերպության անվանումը, | 
| 7.3. | Աղյուսակի 3.3-րդ սյունակում լրացվում են բանկային հաշիվներ չունեցող՝ լուծարված կազմակերպության մասնակից կազմակերպության տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը, | 
| 7.3.1. | Աղյուսակի 3.2.1-ին ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության ՀՎՀՀ-ն, | 
| 7.3.2. | Աղյուսակի 3.2.2-րդ ենթասյունակում լրացվում է մասնակից կազմակերպության անվանումը, | 
| 8. | Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը, | 
| 9. | Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը, | 
| 10. | Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը: | 
(հավելվածը լրաց. 22.07.20 N 681-Ն, լրաց., փոփ. 27.07.23 N 778-Ն)
 
                