ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2024 թվականի N 77-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի` ավագանին որոշում է.
1. Հաստատել.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, որից՝
ա․ եկամուտների գծով` 968094,5 հազար դրամ,
բ․ ծախսերի գծով՝ 968094,5 հազար դրամ,
գ․ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազար դրամ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.
2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։
Կողմ - 8 | |
ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ
|
|
Դեմ - 7
ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ
|
|
Ձեռնպահ - 0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: