ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3162-Ա |
«21» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Միշա Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 19-ի թիվ Դ-105554-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Միշա Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 19-ի թիվ Դ-105554-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցը, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2024 թվականի օգոստոսի 19-ի թիվ Դ-105554-24 դիմումով Միշա Հակոբյանը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 30-ի N 2910-Ա որոշումը, խնդրել է փոխհատուցել «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հուլիսի 9-ին տրված՝ հետքաբանական և ապրանքագիտական թիվ 24-1948 եզրակացության դիմաց վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 30-ի N 2910-Ա որոշման 1-ին կետով Միշա Հակոբյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հուլիսի 15-ի թիվ Դ-90167-24 դիմումը բավարարվել է:
Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 30-ի N 2910-Ա որոշման 2-րդ կետով նախատեսվել է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հուլիսի 9-ի թիվ 24-1948 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Hyundai Elantra 2.0L» մակնիշի «37 BM 071» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 910,000 (ինը հարյուր տասը հազար) ՀՀ դրամը փոխհատուցել Միշա Հակոբյանին:
2024 թվականի օգոստոսի 19-ի թիվ Դ-105554-24 դիմումին կից ներկայացված թիվ 000183 (476863033) անդորրագրի համաձայն՝ «Ամիօ բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 2-ին Միշա Հակոբյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության վճար:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Միշա Հակոբյանի 2024 թվականի օգոստոսի 19-ի թիվ Դ-105554-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դիմումի առարկային առնչվող ապացույցներով հիմնավորվում է Hyundai Elantra 2.0L» մակնիշի «37 BM 071» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փորձաքննության նպատակով Միշա Հակոբյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով և 1058-րդ հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Միշա Հակոբյանի՝ 2024 թվականի օգոստոսի 19-ի թիվ Դ-105554-24 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Hyundai Elantra 2.0L» մակնիշի «37 BM 071» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի փորձաքննության նպատակով Միշա Հակոբյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարված 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Միշա Հակոբյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |