ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 119 |
քաղ. Մոսկվա |
«ՓՈՔՐԱՉԱՓՍ ՆԱՎԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 026/2012) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 15-ի թիվ 33 որոշմամբ ընդունված՝ «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 026/2012) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 119 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 026/2012) կատարվող
1. Տեքստում համապատասխան հոլովով «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «տեխնիկական կանոնակարգ» բառերով, համապատասխան հոլովով «Մաքսային միության միասնական մաքսային տարածք» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Միության մաքսային տարածք» բառերով, համապատասխան հոլովով «Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան» բառերով, համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություններ» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Միության անդամ պետություններ» բառերով։
2. «Նախաբան» բաժինը հանել:
3. 1-ին հոդվածում՝
ա) 4-րդ կետում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների վրա, ինչպես նաև դրանց ներկայացվող պահանջների հետ կապված՝ նախագծման, շինարարության, շահագործման, օգտահանման գործընթացների վրա։»․
երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով՝
«41. Եթե փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումների նկատմամբ ընդունվում են փոքրաչափս նավերին, փրկարարական միջոցներին և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումներին ներկայացվող պահանջներ սահմանող՝ Միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնք տարբերվում են, բայց չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, ապա փոքրաչափս նավերը, փրկարարական միջոցները և (կամ) փոքրաչափս նավերի համար սարքավորումները պետք է համապատասխանեն Միության բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։»․
գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Այն նավերը, որոնց վրա չի տարածվում սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, բերված են ցանկում՝ համաձայն թիվ 1 հավելվածի։»․
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 և 52 կետերով՝
«51. Ջրային օբյեկտներում ակտիվ հանգստի համար նախատեսված միջոցները, այդ թվում՝ ատրակցիոնները, փոքրաչափս նավեր չեն համարվում։
Ջրային օբյեկտներում ակտիվ հանգստի համար նախատեսված միջոցների թվին են պատկանում՝ փչովի լողացող միջոցները, բացառությամբ նավերի, քարշակվող միջոցները (ջրային դահուկներ, վեյքբորդներ, «բանաններ», օղակներ և այլն), առագաստա-պարաշյուտային միջոցներ (առագաստասահնակներ, կայտբորդինգի, վինդսերֆինգի տախտակներ և այլն) և նշված նշանակության այլ միջոցներ, այդ թվում՝ ստորջրյա որսորդության և դայվինգի համար։
52. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է փոքրաչափս նավերի համար հետևյալ սարքավորումների և փրկարարական միջոցների վրա՝
ա) ղեկանիվներ, կառավարման մեխանիզմներ և մետաղաճոպաններ՝ հավաքված
բ) վառելիքի բաքեր և ճկափողեր.
գ) գործարանային պատրաստման ելանցքներ և լուսանցույցներ․
դ) փրկաբաճկոնակներ.
ե) փրկօղակներ.
զ) լաստեր փրկարարական։»
է) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]:
4. 2-րդ հոդվածի 7-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«աերոբոտ (աերոնավակ)՝ նավ, որը, որպես շարժիչ ուժ, օգտագործում է օդային պտուտակը և ունի ջրատարողունակ իրան
հիդրոցիկլ՝ անտախտակամած փոքրաչափս նավ՝ քարշային շարժիչով, որը հագեցված է ջրանետիչով, նախատեսված է նստած, կանգնած կամ ծնկների վրա այն վարելու համար, մարդկանց՝ մեկը մյուսի հետևից անմիջապես իրանի վրա տեղակայմամբ, այլ ոչ թե դրա ներսում»
բ) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«փոքրաչափս նավ՝ նավ, որի երկարությունը 20 մետրից ավելի չէ, և դրա վրա մարդկանց գտնվելու թույլատրելի թիվը 12 մարդուց ավելի չէ»
գ) իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«տախտակամածով փոքրաչափս նավ՝ փոքրաչափս նավ, որի կողեզրի գծով սահմանափակված տարածքի հորիզոնական պրոյեկցիան ներառում է ցանկացած համակցություն՝
անջրանցիկ ամբողջական ծածկից
անջրանցիկ ծածկից՝ վերնակառույցով (խցիկով).
անջրանցիկ ռեցեսից».
դ) տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«նավ օդաբարձիկի վրա՝ նավ, որն ընթացքի ժամանակ պահպանվում է ջրի (գրունտի, սառույցի և այլն) վրա՝ հատակի տակի խոռոչի մեջ անընդհատ մղվող օդի ավելցուկային ճնշման ուժերի օգնությամբ»։
5. 4-րդ հոդվածում՝
ա) 11-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Փոքրաչափս նավերին ներկայացվող անվտանգության պահանջները սահմանված են թիվ 2 հավելվածով։
Փոքրաչափս նավերի շարժունակության պահանջները, այդ թվում՝ թիվ 2 հավելվածով սահմանվածները, աերոբոտերի վրա չեն տարածվում։»
բ) 41-րդ կետը՝
լրացնել «(բացառությամբ հիդրոցիկլների)» բառերով
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Հիդրոցիկլների շահագործման ժամանակ պարտադիր է անհատական փրկարարական միջոցների առկայությունը՝ ըստ հիդրոցիկլում գտնվող մարդկանց թվի։»։
6. 5-րդ հոդվածի 69-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«69. Փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և փոքրաչափս նավերի համար սարքավորումների համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապահովվում է դրա անվտանգության պահանջների ուղիղ կատարմամբ կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:
Փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և փոքրաչափս նավերի համար սարքավորումների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:»։
7. 7-րդ հոդվածի 76-րդ կետում՝
ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին շրջանառության մեջ բաց թողնվող փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և փոքրաչափս նավերի համար սարքավորումների համապատասխանության հավաստումն իրականացվում է մինչև շրջանառության մեջ դրանք բաց թողնելը։»
բ) 2-րդ ենթակետի երկրորդ պարբերության մեջ «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում» բառերով։
8. 8-րդ հոդվածում՝
ա) անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 8. Միության շուկայում շրջանառության միասնական նշանով փոքրաչափս նավերի, փրկարարական միջոցների և փոքրաչափս նավերի համար սարքավորումների մակնշումը»
բ) 82-րդ կետը «փոքրաչափս նավերը,» բառերից հետո լրացնել «փրկարարական միջոցները և փոքրաչափս նավերի համար սարքավորումները» բառերով
գ) 83-րդ կետը «փոքրաչափս նավերը» բառերից հետո լրացնել «, փրկարարական միջոցները և փոքրաչափս նավերի համար սարքավորումները» բառերով
դ) 84-րդ կետը «փոքրաչափս նավի» բառերից հետո լրացնել «, փրկարարական միջոցի կամ փոքրաչափս նավերի համար սարքավորման» բառերով
ե) 85-րդ կետում՝
«փոքրաչափս նավերի» բառերից հետո լրացնել «, փրկարարական միջոցների և փոքրաչափս նավերի համար սարքավորումների» բառերով
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
9. 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
10. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Փոքրաչափս նավերի անվտանգությանմասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 119 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
այն նավերի, որոնց վրա չի տարածվում «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 026/2012)
1. Փրկարարական և հերթապահ մակույկներ՝ ծովային և գետային նավերի համար։
2. Բացառապես մրցումների և մարզումների համար նախատեսված ցանկացած տեսակի սպորտային նավեր, որոնք այդպիսին են հայտարարվել արտադրողի կողմից։
3. Ամֆիբիաներ։
4. Էկրանապլաններ։
5. Զբոսանքային սուզանավեր (ստորջրյա ապարատներ)։
6. Փորձարարական նավեր։
7. Նավեր, որոնք պատրաստված կամ սարքավորված են ձկնորսության, բեռների, ուղևորների փոխադրման, քարշակման, օգտակար հանածոների որոնում, հետախուզում և արդյունահանում իրականացնելու, շինարարական, ճանապարհային, ջրատեխնիկական և նման այլ աշխատանքների, նավատարման և սառցահատման անցկացման համար, ինչպես նաև ջրային օբյեկտներն աղտոտվածությունից և աղբակալումից պաշտպանելու ուղղությամբ միջոցառումներ անցկացնելու համար։
8. Այլ փոքրաչափս նավեր, որոնց հատուկ կառուցվածքային հատկանիշները ապահովում են դրանց դինամիկական տեղաշարժման այլընտրանքային եղանակները։
9. Փոքրաչափս նավեր՝ 2,5 մետրից պակաս երկարությամբ, որոնց կառուցվածքով նախատեսված չէ շարժիչի տեղադրում։»։
11. Սույն տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածի «Նավարկության ծովային շրջանների փոքրաչափս նավերի փրկարար և ազդանշանային միջոցների մատակարարման նորմերը» աղյուսակի «Հեռացվածությունը (ծովային մղոններով) օրվա ցերեկային ժամերին» վանդակում «200-ից ավելի» բառերը փոխարինել «200 և ավելի» բառերով։
12. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելվածի 3-րդ կետի «ա» ենթակետում և 4-րդ կետում «Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012)» բառերով։
13. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 7 հավելվածում՝
ա) 1-ին կետի չորրորդ պարբերության մեջ «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ)» բառերով, «Մաքսային միության մասնակից պետությունների ազգային օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ» բառերով․
բ) տեքստում համապատասխան հոլովով «Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «տեխնիկական կանոնակարգ» բառերով, «Մաքսային միության անդամ պետության» բառերը փոխարինել «անդամ պետության» բառերով։
14. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 8 հավելվածի թիվ 1 աղյուսակում՝
ա) 1.1 կետում «6 մետրից պակաս» բառերը փոխարինել «6 մետր և պակաս» բառերով
բ) 2-րդ կետում երկրորդ վանդակում՝
1-ին և 2-րդ ենթակետերը հանել․
3-րդ ենթակետում «Ղեկային անիվներ» բառերը փոխարինել «Ղեկանիվներ» բառով։
15. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածում՝
ա) 1-ին կետում՝
հինգերորդ պարբերության մեջ «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում» բառերով:
տասներեքերորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության անդամ պետության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության» բառերով
«սույն տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «Փոքրաչափս նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 026/2012) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ)» բառերով
«Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգի» բառերով
տասնչորսերորդ պարբերության մեջ՝
«Մաքսային միության անդամ պետության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության» բառերով
«սույն տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգի» բառերով
«Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգի» բառերով․
բ) 2-րդ կետում՝
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հայտատուն կարող է սերտիֆիկացման հայտով դիմել Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրման համապատասխան ոլորտ ունեցող սերտիֆիկացման ցանկացած մարմին։»
հինգերորդ պարբերության մեջ «ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության դասակարգչի» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան» բառերով։
վեցերորդ պարբերության մեջ «սույն» բառը հանել․
գ) 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «սույն» բառը հանել․
դ) 7-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ «Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով.
երրորդ պարբերության մեջ «Միասնական» բառը փոխարինել «միասնական» բառով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: