Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 860-Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՎԵՐՑՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ (ՈՒՆԵՑՈՂ) ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ժա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներից սահմանել բացառություն և փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք չպահանջել՝

1) տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում՝

ա․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանցից,

բ․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանցից,

գ․ Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղից բնակիչների բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված տրանսպորտային միջոցներ (բացառությամբ պետությանը կամ համայնքներին պատկանող կամ պետական կամ համայնքային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների) ունեցող իրավաբանական անձանցից․

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված սուբյեկտներից՝ տրանսպորտային միջոցը սահմանված կարգով օտարելու դեպքում։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով և ժամկետներում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում՝

1) որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե նշվում է բնակչության պետական ռեգիստրում առկա հասցեն.

2) սեփականատիրոջ ցանկությամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված հաշվառումը չի դադարեցվում, իսկ հատկացված հաշվառման համարանիշերը և վկայագիրը չեն փոխանակվում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


14.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան