ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 մարտի 2022 թ. |
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով և 18-րդ հոդվածի 2.1-րդ մասով` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել.
1) տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջները՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
2) տեղամասային կենտրոնների ցանկը ներկայացնելու օրինակելի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման |
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Տեղամասային կենտրոնը պետք է ունենա.
1) առնվազն մեկ քվեարկության սենյակ յուրաքանչյուր տեղամասի համար, որտեղ սենյակի մեկ կողմի երկայնքով հնարավոր լինի տեղադրել քվեարկության խցիկները՝ միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ՝ այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով, և բացառվի թիկունքում մարդկանց տեղաշարժը.
2) բավարար տարածք, բայց ոչ պակաս քան 30 ք.մ., տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, տեխնիկական սարքավորման մասնագետների աշխատասեղաններ տեղադրելու, ինչպես նաև քվեարկության օրը քվեարկության սենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց բնականոն գործունեությունն ապահովելու համար.
3) բավարար բնական և արհեստական լուսավորություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով քվեարկության խցիկների ներսում լուսավորությանը,
4) բնական օդափոխություն՝ քվեարկության սենյակը պարբերաբար օդափոխելու, իսկ ցուրտ եղանակին նաև ջեռուցում՝ սենյակում աշխատանքային պայմաններին համապատասխան ջերմաստիճան պահպանելու համար.
5) գործող սանհանգույց:
2. Հնարավորության դեպքում քվեարկության սենյակը պետք է տեղակայվի տեղամասային կենտրոնի շինության առաջին հարկում, ապահովվի առանձնացված մուտքով և ելքով։ Հնարավորության դեպքում տեղամասային կենտրոնի դուռն ունենա առնվազն 90 սմ լայնություն և դռան շեմքը լինի հարթ:
3. Տեղամասային կենտրոնի մուտքին մոտ գտնվող վայրում լինի ավտոկայանատեղի (առնվազն 2,4 մ լայնությամբ փոքր մարդատար ավտոմեքենաների համար, 3,4 մ՝ փոքր երթուղային ավտոբուսների համար), որտեղ լինի տեղադրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային խորհրդանիշը:
4. Հնարավորության դեպքում տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մուտքերը լինեն 120 սմ կամ նվազագույնը 90 սմ լայնությամբ, ունենան թեքահարթակներ (մինչև 20 սմ բարձրությամբ խոչընդոտի դեպքում թեքահարթակը պետք է լինի՝ 1:10 թեքությամբ, 20 սմ-ից ավելի բարձրությամբ խոչընդոտի դեպքում՝ 1:12 թեքությամբ):
5. Մատչելի տեղամասային կենտրոններում տեսանելի հատվածում լինեն մատչելիության միջազգային խորհրդանիշեր, որոնք ցույց են տալիս, որ շինությունը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար:
6. Համայնքի ղեկավարը սույն որոշման 2-րդ կետով սահմանված ձևով կազմում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում տեղամասային կենտրոնների ցանկը՝ նշելով տեղամասային կենտրոնների գտնվելու վայրը, ինչպես նաև տեղամասային կենտրոնների և քվեարկության սենյակների բնութագրերը։
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման |
Օրինակելի ձև
[ նշվում է տեղամասային կենտրոնները սահմանելու մասին իրավական ակտի համարը և ընդունման տարեթիվը ]
ՑԱՆԿ
[ նշվում է ընտրության անվանումը ] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
___________________ ՄԱՐԶ, ________________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ
Մարզ |
Համայնք |
Բնակավայր |
Տեղամասային կենտրոնների գտնվելու վայրի հասցե |
Տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներ |
||
Տեղամասային կենտրոնին հարող տարածքը (կայանատեղ) |
Կայանատեղի մեծ է 240 սմ |
այո □ ոչ □ | ||||
Մոտակա տրանսպորտային կանգառի առկայություն |
այո □ ոչ □ | |||||
Տեղամասային կենտրոնի շենք |
Տեղամասային կենտրոնի մուտքի դռան լայնությունը մեծ է 90 սմ |
այո □ ոչ □ | ||||
Մուտքի աստիճաններ |
այո □ ոչ □ | |||||
Թեքահարթակի առկայություն |
այո □ ոչ □ | |||||
Այլընտրանքային մուտքի առկայություն |
այո □ ոչ □ | |||||
Քվեարկության սենյակ |
Քվեարկության սենյակի մուտք մեծ է 90 սմ |
այո □ ոչ □ | ||||
Քվեարկության սենյակի գտնվելու հարկը |
||||||
Քվեարկության սենյակի մակերեսը մեծ է 30 ք.մ |
այո □ ոչ □ | |||||
Բավարար բնական լուսավորություն |
այո □ ոչ □ | |||||
Բավարար արհեստական լուսավորություն |
այո □ ոչ □ | |||||
Առանց պատուհանի պատի առկայություն |
այո □ ոչ □ | |||||
Հոսանքի աղբյուրի առկայություն |
այո □ ոչ □ | |||||
Ջեռուցման առկայություն կամ հնարավորություն |
այո □ ոչ □ | |||||
Օդափոխության հնարավորություն |
այո □ ոչ □ | |||||
Գործող սանհանգույց |
այո □ ոչ □ | |||||
Տեղամասային կենտրոնում հերթապահություն իրականացնող ոստիկանների սենյակ |
այո □ ոչ □ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական: