ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 527-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ԵՎ ԹԵՆԻՍԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԱԿՐՈԲԱՏԻԿԱՅԻ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ԵՎ «ՇԵՆԳԱՎԻԹԻ ՆԵՏԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԿՈՒՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով և 24-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 23-րդ կետերով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց», «Շենգավիթի նետաձգության մարզակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպմամբ միավորել «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2. «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ նաև՝ Կազմակերպություն):
3. Սահմանել, որ․
3.1. Կազմակերպության առարկան ու նպատակներն են.
- համապատասխան մարզաձևերի (վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, բռնցքամարտ, լող, մականախաղ, սեղանի թենիս, մեծ թենիս, նետաձգություն, ցատկացանց, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և այլ մարզաձևեր) ուսումնամարզական ծրագրերի իրականացումը, մասսայականացումն ու զարգացումը
- մարզական համապատասխան կազմակերպությունների և ակումբների հետ սերտ համագործակցության հաստատումը՝ մեթոդական աջակցության, համատեղ միջոցառումների և մրցաշարերի կազմակերպման միջոցով,
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման որոշմամբ՝ Երևանի առաջնությունների կազմակերպումը,
- միջազգային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնություններին մասնակից մարզիկների նախապատրաստումը, այդ թվում նաև՝ ուսումնամարզական հավաքների միջոցով:
3.2. Կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով.
լրացուցիչ մանկավարժական ծրագրերի իրականացում, որը հաստատվում է վերադաս ստորաբաժանման ղեկավարի կողմից,
մասնավոր և անհատական մարզումների կազմակերպում,
ուսումնամարզական հավաքների և ճամբարների կազմակերպում,
մարզումների կամ մարզամշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով մարզադպրոցի համապատասխան մարզադահլիճների տրամադրում:
4. Հաստատել «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Կազմված է «____» ___________ 2022 թ. և բաղկացած է 9 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ ---- |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու «08» փետրվար 2022 թ. N 527-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետ ……………………………. Հ. Սարգսյան ԳՐԱՆՑՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
«02» 05 2012 թ.
գրանցման թիվ 222. 215. 95150
ՀՎՀՀ 02253231
ծածկագիր 41825721
02.05.2012 թ. գրանցված
կանոնադրության ___ _____
փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից
_____ ____ 20___թ.
աշխատակից՝
____________ ____________________
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»
Համայնքային ոչ առևտրային կազմակերպության
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(նոր խմբագրություն)
Ե Ր Ե Վ Ա Ն 2022 թ.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հանդիսանում է անվանափոխված «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (գրանցման N 222. 215. 95150, ծածկագիր 41825721, գրանցված 02.05.2012թ.) իրավահաջորդը, որը ստեղծվել է Երևանի քաղաքապետի 12.10.2011 թ. N4733-Ա որոշմամբ «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ-ի՝ գրանցված ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կենտրոնական մարմնի կողմից, գրանցման N 222.210.01251, վկայական N03Ա088309, 05.08.2010 թ. առանձնացման ձևով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:
Կազմակերպությունն իրավահաջորդն է նաև «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (վկայական N03Ա245155, գրանցման N 222. 215. 95155, գրանցված 02.05.2012թ.), «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (վկայական N03Ա245151, գրանցման N 222. 215. 95151, գրանցված 02.05.2012թ.) և «Շենգավիթի նետաձգության մարզակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (վկայական N03Ա1062761, գրանցման N 269. 215. 912761, գրանցված 09.06.2016 թ.):
1.2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնումների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3. Կազմակերպության հիմնադիրը Երևան համայնքն է (այսուհետ՝ Համայնք)՝ ի դեմս Երևանի ավագանու (այսուհետ՝ Հիմնադիր), իսկ հիմնադրի կողմից, որպես համայնքային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված մարմին հանդիսանում է Երևանի քաղաքապետը (այսուհետ՝ Քաղաքապետ):
1.4. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
1.5. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն Հիմնադրի որոշմամբ:
1.6. Կազմակերպությունը կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր, կամ ներկայացուցիչներ, որոնք ստեղծվում են Հիմնադրի որոշմամբ, և օրենքով սահմանված կարգով ենթակա են հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
1.7. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, խորհրդանիշ, ձևաթղթեր և ՀՀ օրենսդրությամբ չարգելված անհատականացման այլ միջոցներ:
1.8. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ:
1.9. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև Կազմակերպության պետական գրանցումը ծագած՝ Կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
1.10. Կազմակերպության անվանումն է՝
Հայերեն լրիվ՝ «Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, կրճատ՝ «Շենգավիթի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ.
Ռուսերեն լրիվ՝ «Комплексная спортивная школа административного района Шенгавит города Ереван» общинная некоммерческая организация, կրճատ՝ «Комплексная спортшкола Шенгавита» ОНКО.
Անգլերեն լրիվ՝ «Complex Sports School of Yerevan City Shengavit Administrative District» Community non commercial organization, կրճատ՝ «Complex Sports School of Shengavit» CNCO.
1.11. Կազմակերպության գտնվելու վայրն է. Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Եղիշե Թադևոսյան փողոց, շենք 11:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
2.1. Կազմակերպությունը ստեղծվում է ուսումնամարզական մասնագիտական կրթություն իրականացնելու համար: Կազմակերպությունը մարզական ուսումնական հաստատություն է:
2.2. Կազմակերպության գործունեության առարկան՝ ուսումնամարզական ծրագրի իրականացումն է:
2.3. Կազմակերպության նպատակներն են.
- համապատասխան մարզաձևերի (վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, բռնցքամարտ, լող, մականախաղ, սեղանի թենիս, մեծ թենիս, նետաձգություն, ցատկացանց, ակրոբատիկա, գեղարվեստական մարմնամարզություն և այլ մարզաձևեր) ուսումնամարզական ծրագրերի իրականացումը, մասսայականացումն ու զարգացումը,
- մարզական համապատասխան կազմակերպությունների և ակումբների հետ սերտ համագործակցության հաստատումը՝ մեթոդական աջակցության, համատեղ միջոցառումների և մրցաշարերի կազմակերպման միջոցով,
- ուսումնամարզական գործընթացի միջոցով Երևան քաղաքի հավաքական թիմերի համալրումը, հավաքականների թեկնածուների մարզական վարպետության բարձրացումը,
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման որոշմամբ՝ Երևանի առաջնությունների կազմակերպումը,
- միջազգային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնություններին մասնակից մարզիկների նախապատրաստումը, այդ թվում նաև՝ ուսումնամարզական հավաքների միջոցով:
2.4. Հիմնադրի որոշմամբ Կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով.
լրացուցիչ մանկավարժական ծրագրերի իրականացում, որը հաստատվում է վերադաս ստորաբաժանման ղեկավարի կողմից,
մասնավոր և անհատական մարզումների կազմակերպում,
ուսումնամարզական հավաքների և ճամբարների կազմակերպում,
մարզումների կամ մարզամշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով մարզադպրոցի համապատասխան մարզադահլիճների տրամադրում:
2.5. Կազմակերպության աշխատանքի հիմնական ցուցանիշն է համարվում՝
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ուսումնամարզական գործընթացի կազմակերպումը,
- խմբերի կայունության պահպանումը, Երևանի և ազգային հավաքական թիմերի համալրումը:
2.6. Կազմակերպությունն իրավունք ունի՝
- կազմակերպել ուսումնամարզական հավաքներ՝ համաքաղաքային, հանրապետական և միջազգային մրցումներին նախապատրաստվելու նպատակով:
- կազմակերպել ամառային ուսումնամարզական ճամբարներ՝ մարզվողների հանգիստը ուսումնամարզական գործընթացի շրջանակներում իրականացնելու նպատակով:
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել կապեր արտերկրների և միջազգային ուսումնական և մարզական համապատասխան կազմակերպությունների հետ:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
3.1. Կազմակերպության կառավարումն իրականացնում են Հիմնադիրը, Քաղաքապետը և Կազմակերպության գործադիր մարմինը՝ տնօրենը:
Քաղաքապետը, Կազմակերպության գործադիր մարմինը, նրա տեղակալները Կազմակերպության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ իրենց կողմից ներկայացվող Կազմակերպության:
3.2. Կազմակերպության Հիմնադիրն ունի Կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերվող ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝
ա) Կազմակերպության հիմնադրումը,
բ) Կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների՝ այդ թվում նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,
գ) Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը,
դ) Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող՝ համայնքին պատկանող գույքի կազմի հաստատումը,
ե) Կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը,
զ) Կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը,
է) Կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը:
3.3. Քաղաքապետն իրականացնում է Կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
3.4. Քաղաքապետը՝
ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
բ) իրականացնում է Կազմակերպության գործունեության վերահսկողությունը,
գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կազմակերպության գործադիր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները,
դ) լսում է Կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները,
ե) վերահսկողություն է իրականացնում Կազմակերպությանն ամրակցված համայնքային սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ,
զ) վերահսկողություն է իրականացնում Կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, Հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար,
է) հաստատում է Կազմակերպության կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը,
ը) հաստատում է Կազմակերպության տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվը, հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,
թ) իրականացնում է օրենքով, Հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:
3.5. Կազմակերպության գործադիր մարմինը.
ա) Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:
Կազմակերպության տնօրենն օրենքով, Հիմնադրի ու Քաղաքապետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրության, Հիմնադրի կամ Քաղաքապետի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
բ) Տնօրենի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որը Հիմնադրի անունից ստորագրում է Քաղաքապետը:
գ) Կազմակերպության գործադիր մարմնում նշանակված անձը պետք է բավարարի օրենքով նախատեսված պահանջներին:
դ) Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակվող անձը պետք է ունենա բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ:
Նա չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից:
ե) Կազմակերպության տնօրենը պաշտոնում նշանակվում է մրցույթով:
զ) Կազմակերպության տնօրենի պաշտոնում հավակնող անձինք պարտավոր են ներկայացնել Կազմակերպության զարգացման ծրագիր, ինչը կարող է կողմնորոշիչ և հիմնավոր գործոն հանդիսանալ Քաղաքապետի համար:
է) Տնօրենի պաշտոնում նշանակված անձը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը պատճառած վնասի համար:
ը) Կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը պարտավոր չէ կատարել Հիմնադրի, Քաղաքապետի օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
3.6. Կազմակերպության տնօրենը՝
ա) կատարում է աշխատանքի բաշխում տնօրենի տեղակալների միջև,
բ) առանց լիազորագրի հանդես է գալիս Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ,
գ) ՀՀ օրենսդրությամբ, Հիմնադրի և Քաղաքապետի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
դ) տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր: Կազմակերպության կազմում հիմնարկներ, մասնաճյուղեր կամ ներկայացուցչություններ ստեղծվելու դեպքում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է դրանց ղեկավարներին (տնօրեններին),
զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
է) սահմանում է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, կնքում է քաղաքացիաիրավական պայմանագրեր,
թ) ապահովում է Կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված համայնքային մարմին,
ժ) ուսումնամարզական յուրաքանչյուր տարվա սկզբում՝ մինչև հոկտեմբերի 5-ը կազմում և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման համաձայնեցմանն է ներկայացնում տվյալ ուսումնամարզական տարվա խմբերի համալրման (կոմպլեկտավորման) պլանը:
ժա) իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
4.1. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է Կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում Հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև Կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
4.2. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և /կամ/ սույն կանոնադրությանը համապատասխան իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
4.3. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է Կազմակերպությունը:
4.4. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
4.5. Հիմնադիրը կարող է Կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք: Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից Կազմակերպությանն ամրացված գույքը:
4.6. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման: Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը համայնքի անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Հիմնադրի կամ Քաղաքապետի որոշմամբ:
Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են համայնքային բյուջե:
4.7. Վարձակալության չհանձնված ամրացված գույքի օգտագործման արդյունքում Կազմակերպության ստացած եկամուտները Կազմակերպության սեփականությունն են: Կազմակերպությանն ամրացված գույքի ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հանդիսանում են Հիմնադրի սեփականությունը:
4.8. Հիմնադրի կողմից գույքը Կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
4.9. Հիմնադրի կողմից Կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ Կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
4.10. Կազմակերպության ֆինանսական միջոցների հիմնական աղբյուր են հանդիսանում ՀՀ պետական և համայնքային բյուջեներից հատկացումները, վճարովի ծառայություններից և սույն կանոնադրությամբ նախատեսված ու ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեության արդյունքում գոյացած սեփական միջոցները, իրավաբանական և ֆիզիկական անձանց կամավոր ներդրումներն ու հանգանակությունները, նվիրատվություններն ու նվիրաբերությունները, տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված մարզական, ուսումնամարզական, կրթամշակութային և այլ դրամաշնորհները:
4.11. Լիցենզավորված գործունեության տեսակներով Կազմակերպությունը կարող է զբաղվել միայն Կազմակերպության ստացած լիցենզիայի հիման վրա:
4.12. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է Հիմնադիրը:
4.13. Կազմակերպության կողմից իր կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.14. Կազմակերպության կողմից այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
4.15. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
4.16. Համայնքային կազմակերպությունը Հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
4.17. Կազմակերպության ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հիմնադիրն ու Քաղաքապետը:
4.18. Կազմակերպության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) լիազոր մարմնի կողմից ընտրված աուդիտորի կողմից:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
5.1. Համայնքային Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել Հիմնադրի որոշմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Համայնքային Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դատական կարգով:
5.2. Համայնքային Կազմակերպության լուծարման դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած գույքն ուղղվում է Երևանի բյուջե:
5.3. Համայնքային Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: