ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 413-Ա
«ԱՌՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՏԱՌԱՄԵՋԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 3,058,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Անտառամեջի դպրոցի համար սանհանգույցների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
17.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 413-Ա որոշման |
«Անտառամեջի դպրոցի համար սանհանգույցների կառուցում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Գեղարքունիքի մարզի Անտառամեջ բնակավայրի դպրոցի համար սանհանգույցների և կոյուղաջրերի սեպտիկ հորի կառուցման միջոցով նպաստել դպրոցի սաների և ուսուցիչների կենցաղային և հիգիենիկ պայմանների բարելավմանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում: Հարկային արտոնություն չի ակնկալվում: |
3. |
Բարեգործը |
«ARC USA» բարեգործական հիմնադրամ: ԱՄՆ, Փասադենա: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌՔ» բարեգործական հիմնադրամ (Երևան, Մամիկոնյանց 58-Ա, բն.2, ՀՎՀՀ` 00218098): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Անտառամեջ բնակավայր: Կրթության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
3,058,600 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Անտառամեջ բնակավայր: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Կոյուղաջրերի համար սեպտիկ հորի կառուցում - 150,000 դրամ, մայիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը: Դպրոցի որպես խորդանոց օգտագործվող մասնաշենքում երեք սանհանգույցի կառուցում - 2,908,600 դրամ, մայիսի 25-ից մինչև օգոստոսի 31-ը: |
10. |
Ձեռքբերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շինարարական աշխատանքների իրականացում 518,600 դրամ, նյութերի և գործիքների ձեռքբերում՝ 2,540,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Անտառամեջ բնակավայր: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
17.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |