ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 899-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 406-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 406-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «118,408,200 դրամ» բառերը փոխարինել «117,668,200 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
05.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 899-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահպանության բարելավում | |||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից | |||||||||
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ | |||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Դիլիջան» ազգային ՀՎՀՀ՝ 07610657 պարկ» ՊՈԱԿ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճ. 2 | |||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շրջակա միջավայրի պահպանություն | |||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
117 668 200 դրամ, որից 16 982 700 դրամը նախորդ տարվա մնացորդը | |||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն | |||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը | |||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 2021 թվականի մայիսի 10–ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31–ը – 117 668 200 դրամ, այդ թվում՝ 1. Ծառայությունների ձեռքբերում – 7 385.0 հազար դրամ, 2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում – 6 477.44 հազար դրամ, 3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում – 13 716.56 հազար դրամ, 4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում – 500.0 հազար դրամ, 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում – 1 310.0 հազար դրամ, 6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում – 1 550.0 հազար դրամ, 7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում – 17 950.0 հազար դրամ, 8. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր – 68 779.2 հազար դրամ: | |||||||||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 7 385.0 հազար դրամ, այդ թվում` ● էլեկտրաէներգիա – 655.0 հազար դրամ, ● գազի բաշխում – 900.0 հազար դրամ, ● առողջության ապահովագրման ծառայություն – 2 430.0 հազար դրամ, ● տեսագրման սարքերի տեղադրման ծառայություն – 2 000.0 հազար դրամ, ● աշխատակիցների վերապատրաստման ծառայություններ – 900.0 հազար դրամ, ● տպագրության՝ ներառյալ ծրագրային մշակման և ներդրման ծառայություններ – 400.0 հազար դրամ, ● գովազդային ծառայություններ – 100.0 հազար դրամ։ 2. Արտադրական հատուկ հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 6 477.44 հազար դրամ, այդ թվում՝ ● արտադրական հատուկ հագուստ պահպանության բաժնի աշխատակիցների համար – 3201.0 հազար դրամ (66 հատ), ● կիսաճտքավոր կոշիկներ – 1 276.44 հազար դրամ (66 զույգ): ● բաճկոնակներ – 2000.0 հազար դրամ (40 հատ): 3. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 13 716.56 հազար դրամ, այդ թվում` ● սեղմված բնական գազ – 6 210.0 հազար դրամ (23000 կգ), ● բենզին «ռեգուլյար» – 3 164.8 հազար դրամ (6880 լիտր), ● դիզելային վառելիք – 1 320.0 հազար դրամ (3000 լիտր), ● շարժիչի յուղեր – 360.0 հազար դրամ (150 լիտր), ● շարժիչի յուղեր – 300.0 հազար դրամ (100 լիտր), ● շարժիչի յուղեր – 168.0 հազար դրամ (40 լիտր), ● հակասառեցուցիչ նյութեր – 225.0 հազար դրամ (150 լիտր), ● կապարաթթվային կուտակիչներ – 80.0 հազար դրամ ● կապարաթթվային կուտակիչներ – 84.76 հազար դրամ ● կապարաթթվային կուտակիչներ – 180.0 հազար դրամ ● ավտոմեքենաների անիվներ – 440.0 հազար դրամ (8 հատ), ● ավտոմեքենաների անիվներ – 384.0 հազար դրամ (8 հատ), ● ավտոմեքենաների անիվներ – 300.0 հազար դրամ (4 հատ), ● ավտոմեքենաների անիվներ – 500.0 հազար դրամ (2 հատ): 4. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 500.0 հազար դրամ, այդ թվում` ● պատգարակներ – 500.0 հազար դրամ (10 հատ): 5. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 310.0 հազար դրամ, այդ թվում` ● կենտրոնական պրոցեսոր – 200.0 հազար դրամ (1 հատ), ● պահարան հերբարիումների համար – 300.0 հազար դրամ (1 հատ), ● դյուրակիր համակարգիչ – 400.0 հազար դրամ (1 հատ), ● օպերատիվ հիշողության քարտեր – 160.0 հազար դրամ ● փաստաթղթերի պահման պահարաններ – 250.0 հազար դրամ (2 հատ): 6. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 1 550.0 հազար դրամ, այդ թվում` ● շարժական տնակ – 700.0 հազար դրամ (1 հատ), ● հեռադիտակներ – 100.0 հազար դրամ (2 հատ), ● շեղբեր – 100.0 հազար դրամ (10 հատ), ● շղթայավոր սղոց – 500.0 հազար դրամ (5 հատ), ● գազի բալոններ – 150.0 հազար դրամ (1 հատ): 7. Շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17950.0 հազար դրամ, այդ թվում` ● hանգստի կենտրոնների կառուցման աշխատանքներ – 17 950.0 հազար դրամ։ | |||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր – 7 385.0 հազար դրամ ● Ծառայությունների ձեռք բերում – 7 385.0 հազար դրամ: | |||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, շրջակա միջավայրի նախարարություն | |||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66–Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25–րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
05.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |