ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2021 թվականի N 940-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված քաղաքացիների կողմից հանձնվող 5 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` սահմանելով, որ դրանց պահպանման ծախսերը կատարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված քաղաքացիների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 940-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ |
Քաղաքացու անունը, հայրանունը ազգանունը |
Քաղաքացիների անձնագրային (նույնականացման քարտի) տվյալները |
Գույքի անվանումը |
Հաշվառման համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
1. |
Վահան Վոլոդյայի Հակոբյան |
001348911, տրված՝ 24.12.2012 թ. 004-ի կողմից |
UAZ 39094 (ՈՒԱԶ 39094) |
34 QU 066 |
2008 |
XTT39094480452196 |
2. |
Արմեն Ռուդիկի Սահակյան |
009327362, տրված՝ 31.01.2018 թ. 027-ի կողմից |
UAZ 3163 PATRIOT 2.7 (ՈՒԱԶ 3163 ՊԱՏՐԻՈՏ 2.7) |
36 PZ 786 |
2007 |
XTT316300700700087 |
3. |
Գեորգի Միհրանի Ստեփանյանց |
AU0239166, տրված՝ 20.04.2021 թ. 011-ի կողմից |
UAZ 31514 (ՈՒԱԶ 31514) |
33 DS 249 |
1999 |
Հենասարքի համարը՝ 0000301 |
4. |
Հովհաննես Ժորայի Ջուլհակյան |
006416069, տրված՝ 11.05.2017 թ. 008-ի կողմից |
HYUNDAI ELANTRA 1.8 L (ՀՅՈՒՆԴԱԻ ԷԼԱՆՏՐԱ 1.8 Լ) |
37 AT 403 |
2012 |
5NPDH4AE3DH186802 |
5. |
Արծրուն Անդրանիկի Խոջումյան |
AR0580825, տրված՝ 06.02.2018 թ. 038-ի կողմից |
UAZ 315195 (ՈՒԱԶ 315195) |
առանց հաշվառման համարանիշի |
2008 |
XTT31519580555447 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
