ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1616-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ և 53-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1616-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Թմրամիջոցների տարածման դեմ պայքարի պատմությունը տևում է արդեն մեկ դարից ավելի, իսկ մասնագետներն այն համարում են 21-րդ դարի գլոբալ խնդիրներից մեկը, քանի որ դրանց չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության համար: Ավելին` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը, ազգի գենոֆոնդին:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն` թմրամիջոցների տարածումը և տարանցումն անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար, իսկ Հայաստանի Հանրապետության մասնակցությունն անդրազգային հանցագործությունների, այդ թվում` թմրամիջոցների տարածման դեմ միջազգային պայքարին, պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն է:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետական իրավասու մարմինների կարողությունների զարգացումն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացումն ապահովելու, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներպետական և միջազգային համագործակցությունն ամրապնդելու նպատակով՝ 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահի ՆԿ-226-Ն կարգադրությամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որով մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Նշված կարգադրության 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում, որոնց պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը համագործակցում է իրավասու գերատեսչությունների հետ:
4. Նշված ոլորտում միջգերատեսչական համագործակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել միջոցառումների տարեկան ծրագիր, որը նպատակաուղղված կլինի կանխելու, հայտնաբերելու թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները:
5. Բազմաթիվ երկրներում անվտանգության հիմնական սպառնալիքը մնում են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, մարդկանց թրաֆիքինգը, ինչպես նաև կազմակերպված հանցավորության այլ տեսակները, որոնց ֆինանսավորման հիմնական աղբյուրը միջազգային «սև շուկաներում» թմրամիջոցների իրացումից ստացվող եկամուտներն են: Ընդ որում` չնայած Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակմամբ պայմանավորված՝ հարևան երկրների հետ սահմանային հաղորդակցության սահմանափակությանը, այնուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը կարող է գրավիչ լինել անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի համար՝ ինչպես թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` Հանրապետություն ապօրինի ներկրման, այնպես էլ Հանրապետության տարածքի օգտագործմամբ դրանց տարանցիկ տեղափոխման համար:
6. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը միջազգային հանրության անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է, որի դեմ պայքարը պահանջում է մարդկային և ֆինանսական հսկայական միջոցներ և պետությունների համատեղ ջանքեր, քանի որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդումը, կապված տարբեր երկրների ակտիվ քաղաքական, տնտեսական, մշակութային ինտեգրացման հետ, մեկ երկրի, առավել ևս մեկ ծառայության շրջանակներում հնարավոր չէ լուծել: Անհրաժեշտ է մշակել և իրականացնել կանխարգելիչ համատեղ ծրագրեր` ուղղված թմրամիջոցների պահանջարկի նվազեցմանը, որը կբերի վերջինիս առաջարկի նվազեցմանը:
7. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամոլությունը, որպես տարածական և խիստ հակահասարակական ուղղվածություն ունեցող երևույթներ, համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում են՝ այնքանով, որ իրենց ծավալներով և մասշտաբներով ներառել են բոլոր աշխարհամասերը, ժողովուրդներին` անկախ վերջիններիս ազգությունից, սեռից, դավանանքից և սոցիալական պատկանելիությունից:
8. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ 2020 թվականի և 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-կանխարգելիչ և կազմակերպական բնույթի միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու հայտնաբերմանը:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՔՈՂԱՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՈՒ ՈՐԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
9. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն ակտիվացնելու, դրանց հակազդման գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով՝ 2020 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են եղել այդ երևույթների կանխարգելմանն ու բացահայտմանը:
10. 2020 թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործության 1226 դեպք՝ նախորդ տարվա 1088-ի դիմաց: Գրանցվել է աճ 138 դեպքով կամ 12.6%-ով: Բացահայտումը կազմել է 43 տոկոս (2019 թ.` 54):
Հանցագործության 1226 դեպքերից 532-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2019 թ. համեմատ գրանցվել է իրացման դեպքերի աճ 24 դեպքով կամ 4.7 տոկոսով (2019 թ.` 508):
Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարչական իրավախախտումների 256 դեպք (2019 թ.` 299): Նվազումը կազմել է 43 դեպք կամ 16.8 տոկոս:
11. Չնայած այն հանգամանքին, որ հաշվետու ժամանակահատվածում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների դեմ պայքարի ցուցանիշները աճել են, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ:
12. 2019-2020 թթ. ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ շարունակում է բարձր մնալ այս հանցատեսակի լատենտայնությունը և հանցավորության ամբողջական պատկերը չի արտացոլվում գրանցված հանցագործությունների քանակական ցուցանիշներում:
13. 2019-2020 թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների սխեմատիկ պատկերը հետևյալն է.
ՀՀ քր. օր-ի հոդվածներ |
2019 թ. |
2020 թ. |
դեպք +/- | |
266-274 հոդվածներ |
1088 |
1226 |
+138 | |
266 հ |
508 |
532 |
+24 | |
Այդ թվում՝ |
266 հոդ. 1 և 2 մասեր |
419 |
436 |
+17 |
266 հոդ. 3 մաս |
76 |
88 |
+12 | |
266 հոդ. 4 մաս |
13 |
8 |
-5 | |
|
267 հոդ. |
3 |
35 |
+32 |
267.1 հոդ. |
163 |
222 |
+59 | |
268 հոդ. |
339 |
341 |
+2 | |
269 հոդ. |
1 |
2 |
+1 | |
270 հոդ. |
0 |
0 |
0 | |
272 հոդ. |
0 |
0 |
0 | |
273 հոդ. |
74 |
94 |
+20 | |
|
274 հոդ. |
0 |
0 |
0 |
14. Նշված դեպքերից չբացահայտված են մնացել 409-ը (2019 թ.` 270), որից 236-ը` ՀՀ քր. օր.-ի 266-րդ հոդվածի, 5-ը` 268-րդ հոդվածի, իսկ մնացածը՝ այլ հոդվածների հատկանիշներով:
15. 2019-2020 թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատասխանատվության ենթարկված անձանց սխեմատիկ պատկերը հետևյալն է.
|
2019 թ. |
2020 թ. | |||
|
անձ |
տոկոս |
անձ |
տոկոս | |
Ընդամենը |
510 |
X |
490 |
X | |
Այդ թվում՝ |
կին |
30 |
5,8 |
21 |
4.2 |
Օտարերկրացի |
46 |
9 |
23 |
4.7 | |
Նախկինում դատապարտված |
10 |
1,9 |
6 |
1.2 | |
Անչափահաս |
10 |
1,9 |
4 |
0.8 | |
18-ից 24 տարեկան |
45 |
8,8 |
40 |
8.1 | |
25-ից 29 տարեկան |
65 |
12.7 |
65 |
13.3 | |
30-ից 49 տարեկան |
52.7 |
240 |
49 |
49 | |
49-ից բարձր |
23.7 |
141 |
28.8 |
28.8 |
16. Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձաքննության ներկայացված անձանց օրգանիզմներում հայտնաբերված թմրամիջոցները` ըստ խմբերի.
|
2019 թ. |
2020 թ. | ||
|
անձ |
տոկոս |
անձ |
տոկոս |
Ընդամենը` |
571 |
X |
498 |
X |
կաննաբիս |
394 |
69 |
379 |
76.1 |
ափիոն |
41 |
7,1 |
28 |
5.6 |
սինթետիկ |
132 |
23,1 |
91 |
18.3 |
կոկաին |
4 |
0,7 |
0 |
0 |
Վերը նշված անձանց տարիքային կազմը հետևյալն է`
|
2019 թ. |
2020 թ. | |||
|
անձի |
տոկոս |
անձ |
տոկոս | |
Ընդամենը` |
571 |
X |
498 |
X | |
Այդ թվում՝ |
կին |
17 |
2,9 |
8 |
1.6 |
օտարերկրացի |
11 |
1,9 |
5 |
1 | |
անչափահաս |
15 |
2,6 |
10 |
2 | |
18-ից 25 տարեկան |
97 |
16,9 |
124 |
24.8 | |
26-ից 35 տարեկան |
173 |
30,3 |
150 |
30.2 | |
35-ից բարձր |
286 |
50,2 |
214 |
43 |
17. Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած տվյալների՝ 01.01.2020 թ. դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառման մեջ են 7209 անձ, որոնցից 4532-ը՝ կաննաբինոիդային, 2671-ը` օփիոդային, 6-ը` կոկաին խմբի թմրամոլներ են:
18. Հայաստանի Հանրապետությունում «Մեթադոնային փոխարինող բուժման տրամադրում ափիոնատիպ նյութերից» ծրագրի շրջանակներում 31.12.2019 թ. դրությամբ Երևան քաղաքում հաշվառված է 290 շահառու, Վանաձորում` 14-ը, Գյումրիում` 10-ը, Կապանում` 16-ը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում` 169:
19. 2021 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված 625 հանցագործություն (2020 թ. 6 ամիս 552): Գրանցվել է աճ 73 դեպքով կամ 13.2%-ով:
Դրանցից 214-ը իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են (2020 թ. 6 ամիս –273 ): Նվազումը կազմել է 59 դեպք կամ 21.6%:
2021 թ. 6 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտման 99 դեպք (2020 թ. 6 ամիս-107): Նվազումը կազմել է 8 դեպք կամ 8.0%:
20. 2019-2020 թթ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների սխեմատիկ պատկերը հետևյալն է.
ՀՀ քր. օր.-ի հոդվածներ |
2020 թ. 6 ամիս |
2021 թ. 6 ամիս |
| |
266-274 հոդվածներ |
552 |
625 |
+73 | |
266 հ |
273 |
214 |
-59 | |
Այդ թվում՝ |
266 հոդ. 1 և 2 մասեր |
219 |
188 |
-31 |
266 հոդ. 3 մաս |
49 |
24 |
-25 | |
266 հոդ. 4 մաս |
5 |
2 |
-3 | |
|
267 հոդ. |
14 |
3 |
-11 |
267.1 հոդ. |
87 |
231 |
+144 | |
268 հոդ. |
172 |
165 |
-7 | |
269 հոդ. |
2 |
2 |
= | |
|
270 հոդ. |
0 |
0 |
|
272 հոդ. |
0 |
0 |
| |
273 հոդ. |
4 |
10 |
+6 | |
|
274 հոդ. |
0 |
0 |
- |
2021 թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում գրանցված թմրամիջոցների հետ կապված հանցագործություններից 625 հանցագործություններից չբացահայտված են մնացել 147-ը (2020 թ. 6 ամիս -92), որից 53-ը` ՀՀ քր. օր.-ի 266-րդ, 92-ը` 267.1-րդ և 2-ը` 268-րդ հոդվածների հատկանիշներով:
2020-2021 թթ. 1-ին կիսամյակների ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց սխեմատիկ պատկերը հետևյալն է.
|
2020 թ. 6 ամիս |
2021թ. 6 ամիս | |||
|
անձ |
տոկոս |
անձ |
տոկոս | |
Ընդամենը՝ |
221 |
X |
211 |
X | |
Այդ թվում՝ |
կին |
9 |
4 |
10 |
4.7 |
օտարերկրացի |
15 |
6,7 |
7 |
3.3 | |
նախկինում դատապարտված |
3 |
1,3 |
10 |
4.7 | |
անչափահաս |
1 |
0,4 |
3 |
1.4 | |
18-ից 24 տարեկան |
17 |
7,7 |
19 |
9 | |
25-ից 29 տարեկան |
28 |
12,6 |
28 |
13.3 | |
30-ից 49 տարեկան |
117 |
53 |
110 |
52.1 | |
49-ից բարձր |
58 |
26,3 |
51 |
24.2 |
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ փորձաքննության ներկայացված անձանց օրգանիզմներում հայտնաբերված թմրամիջոցներն՝ ըստ խմբերի
|
2020 թ. 6 ամիս |
2021 թ. 6 ամիս | ||
|
անձ |
տոկոս |
անձ |
տոկոս |
Ընդամենը՝ |
260 |
X |
148 |
X |
կաննաբիս |
189 |
72,7 |
117 |
79 |
ափիոն |
16 |
6,2 |
0 |
0 |
սինթետիկ |
55 |
21,1 |
31 |
21 |
կոկաին |
0 |
0 |
0 |
0 |
Վերը նշված անձանց տարիքային կազմը հետևյալն է՝
|
2020 թ. 6 ամիս |
2021 թ. 6 ամիս | |||
|
անձ |
տոկոս |
անձ |
տոկոս | |
Ընդամենը՝ |
260 |
X |
148 |
X | |
Այդ թվում՝ |
կին |
5 |
1,9 |
6 |
4 |
օտարերկրացի |
5 |
1,9 |
1 |
0.7 | |
անչափահաս |
7 |
2,7 |
6 |
4 | |
18-ից 25 տարեկան |
55 |
21,2 |
44 |
29.7 | |
26-ից 35 տարեկան |
92 |
35,3 |
43 |
29.1 | |
35-ից բարձր |
106 |
40,8 |
55 |
37.2 |
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած տվյալների` 01.01.2021 թ. դրությամբ «թմրամոլ» ախտորոշմամբ հաշվառված է 7392 անձ:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
21. Սույն ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ տարեկան ծրագրերով սահմանված ուղղությունները:
22. Սույն ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և իրականացվում են՝ պահպանելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքները:
23. Ելնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթներից` Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի ծրագրի հիմնական նպատակներ են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
2) թմրամոլության, թմրամիջոցների հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը նպաստող պայմանների և ծնող պատճառների վերացումը.
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նախականխումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավապահ մարմինների և այլ կազմակերպությունների համակարգված գործունեության ապահովումը.
4) անչափահասների և երիտասարդության շրջանում թմրամիջոցների գործածման նվազեցումը և վերջնականապես զրոյական դարձնելը:
24. Ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության և դրա հետ կապված հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ պետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում.
2) օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, մասնավորապես` թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համակողմանի վերլուծություն, դրանց կատարելագործում, համապատասխանեցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
3) թմրամոլության առաջնային կանխարգելում, թմրամոլության նվազեցում` դրա կանխման և արդյունավետ բուժման իրականացման միջոցով.
4) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ծավալի նվազեցում.
5) թմրամիջոցներից կախում ունեցող անձանց բուժման արդյունավետ կազմակերպում, նարկոլոգիական ծառայության արդիականացում և սոցիալական վերականգման համակարգի ներդրում.
6) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում միջազգային, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության զարգացում և ամրապնդում.
7) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի օգտագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկվածության բարձրացում.
8) պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում.
9) թմրամոլության և դրա հասցրած վնասի մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում, քանի որ աշխարհի բազում երկրներում որպես ապօրինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սպառող օգտագործվում են երեխաները, ինչն իրենից ահռելի վտանգ է ներկայացնում:
25. Սույն ծրագրով սահմանված նպատակներից և խնդիրներից ելնելով` Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում և իրականացնում են տարբեր միջոցառումներ: Մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծումը կանխելու և հայտնաբերելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն ակտիվորեն մասնակցում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շրջանակներում մշտապես անցկացվող «Կանալ» հակաթմրանյութային գործողությանը.
2) Ամեն տարի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իրականացվում է նաև «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
IV. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26. Թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ 2022 թվականի ընթացքում նպատակահարմար է իրականացնել մի շարք միջոցառումներ հետևյալ ուղղություններով`
1) կատարելագործել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը և դրանք համապատասխանեցնել միջազգային պայմանագրերին` միաժամանակ ապահովելով դրանց կիրառելիությունը: Այս նպատակով անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային շարունակական վերլուծություն, անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` ՄԱԿ-ի 1961 թ., 1971 թ., և 1988 թ. կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան.
2) թմրամոլության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դեմ պայքարում անցկացնել օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումներ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային անցման կետերում և մաքսային հսկողության գոտիներում ուժեղացնել հսկողությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգ ճանապարհով փոխադրումների նկատմամբ, ապահովել սահմանային արդյունավետ վերահսկողություն.
3) զարգացնել զինվորականների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությունը` համագործակցելով զինվորականների շրջանում թմրամիջոցի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքի համակողմանի և ամբողջական բացահայտման աշխատանքներում.
4) ինտենսիվացնել լրատվամիջոցներով թմրամոլության հասցրած վնասների և հետևանքների վերաբերյալ հաղորդումները, դրանց մասնակից դարձնել համապատասխան մասնագետների` բժիշկների, հոգեբանների, մանկավարժների.
5) բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հասցրած վնասի վերաբերյալ: Այս ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները՝ հատկապես ռիսկային խմբերում.
6) ուսումնասիրել թմրամիջոցների տարածման դեմ պայքարի առաջավոր միջազգային փորձը, այդ թվում` կազմակերպել տվյալ ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական վերապատրաստում Անկախ պետությունների համագործակցության մասնակից, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ և եվրոպական այլ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում, Հայաստանի Հանրապետությունում միջազգային փորձը ներդնելու նպատակով անցկացնել սեմինարներ, խորհրդակցություններ.
7) իրականացնել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման և վերականգնողական միջոցառումներ. այս ուղղությամբ նպատակային կլինի արդիականացնել նարկոլոգիական ծառայությունները, ապահովել բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը, ապահովել նարկոլոգիական ծառայությունում հաշվառված անձանց զբաղվածությունը.
8) անչափահասների և երիտասարդության շրջանում իրականացնել առողջ ապրելակերպին նվիրված միջոցառումներ. այս նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել և անցկացնել սպորտային-առողջարարական և զանգվածային մարզական միջոցառումներ, թմրամոլության դեմ պայքարի թեմաներով սեմինարներ,
էլեկտրոնային և զանգվածային լրատվական միջոցներով իրականացնել քարոզչություն` անչափահասների զբաղվածությունն ապահովվելու և նրանց կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հավանական գործածումը կանխելու նպատակով:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
27. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրագործման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նախատեսվում է իրականացնել հետևյալ աղբյուրներից`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով համապատասխան պետական մարմնին տվյալ տարվա համար հատկացված գումարներ.
2) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տեխնիկական և խորհրդատվական գծով դոնոր պետությունների միջոցներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներ.
4) այլ աղբյուրներ:
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
28. Ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն իրենց դրական անդրադարձը կունենան թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործում: Մասնավորապես՝ ծրագրի իրագործումից ակնկալվող արդյունքներն են`
1) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար անհրաժեշտ օրենսդրական բազայի կատարելագործումը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին.
2) բնակչության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված վնասների վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացումը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը.
3) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում` սահմանային մաքսակետերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության նկատմամբ հսկողության ուժեղացումը.
4) միջազգային համագործակցության ամրապնդումը և կապերի սերտացումը.
5) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների առաջարկի և պահանջարկի նվազեցումը.
6) նարկոլոգիական հիվանդների բուժման որակի և արդյունավետության բարձրացումը.
7) թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության և համագործակցության արդյունավետության բարձրացումն ու ամրապնդումը.
8) նյութատեխնիկական բազայի վերազինումը, որը կնպաստի ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետազոտման և նույնացման օպերատիվությանը, մասնավորապես` ծխախառնուրդներում` սփայսերում, սինթետիկ կաննաբինոիդների հայտնաբերմանը, քանի որ առկա տեխնիկան շատ հնամաշ է և հետագա օգտագործման համար՝ գրեթե անպիտան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1616-Լ որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարող մարմինը |
Կատարման ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի կատարելագործումը և դրանց համապատասխանեցումը միջազգային պայմանագրերին | |||||
1. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող՝ ՀՀ ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում՝ ՄԱԿ-ի կոնվենցիաների և միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան |
ՀՀ գործող օրենսդրության կատարելագործում և համապատասխանեցում ՀՀ միջազգային հանձնառություններին |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
2021 թ. իրականացված աշխատանքների արդյունքների հիման վրա ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարին վերաբերող դիդակտիկ նյութերի և դրանց կից նկարագրական զեկույցների նախապատրաստում (հայերեն, ռուսերեն, անգլերեն) |
Հնարավորություն կտա ներկայացնել հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքները միջազգային հանդիպումներում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
ՄԱԿ-ի Թմրամիջոցների միջազգային վերահսկման գրասենյակի կողմից տրամադրած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ի հայտ եկած նոր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ընդգրկում ՀՀ-ում հսկման ենթակա նյութերի ցանկում, համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարում դրանց չափերը սահմանող ենթաօրենսդրական ակտերում |
Կնվազեցնի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օպերատիվ-կանխարգելիչ և հատուկ միջոցառումների անցկացում | |||||
4. |
Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջպետական համաձայնագրերի, միջազգային ծրագրերի դրույթների իրականացում |
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. |
5.1. ՀՀ պետական սահմանի անցման կետերում և մաքսային հսկողության գոտիներում հսկողության ապահովման կատարելագործում 5.2. ՀՀ ոստիկանության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կինոլոգիական կենտրոնների նյութատեխնիկական բազայի ընդլայնում և հզորացում |
ՀՀ մաքսային սահմաններով ապօրինի տեղափոխվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հայտնաբերում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ոստիկանություն |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
6. |
«Կանալ» տարածաշրջանային օպերատիվ-կանխարգելիչ համալիր միջոցառմանը մասնակցության ապահովում |
Տարածաշրջանային համագործակցության ամրապնդում, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների` մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներմուծման կանխում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
7. |
Զինծառայողների շրջանում թմրամոլության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում և այդ գործընթացում իրավապահ մարմինների հետ համագործակցության ապահովում |
Զինծառայողների շրջանում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գործածման կանխարգելում և դրանց գործածման դեպքերի բացահայտում |
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
3. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հասցրած վնասի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում | |||||
8. |
8.1. Հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների հետ համատեղ հատուկ հաղորդումների, թեմատիկ ֆիլմերի և սոցիալական տեսահոլովակների պատրաստում և ցուցադրում, ինչպես նաև զետեղում վարկանիշային էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում 8.2. Թմրամոլության կանխարգելման նպատակով քարոզչական աշխատանքների կազմակերպում և անհրաժեշտ տեղեկատվության տարածում |
Թմրամոլության և դրա հասցրած վնասների մասին բնակչության իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ԶԼՄ-ներ (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
4. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոլորտի ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, միջազգային համագործակցության զարգացում | |||||
9. |
ԱՊՀ և ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ մարմինների ուսումնական հաստատություններում հանրապետության իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանումների ծառայողների ներգրավում վերապատրաստման կամ գիտելիքների կատարելագործման այլ ծրագրերի |
Համապատասխան աշխատակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործում, փորձի փոխանակում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
10. |
«2019-2023 թթ. համար հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցների միջպետական ծրագրի իրագործման ուղղությամբ ԱՊՀ մասնակից- պետությունների ղեկավարների խորհրդի» որոշմամբ հաստատված կետերի շարունակական իրականացում |
Համատեղ օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումների անցկացման արդյունքում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի իրացման հետ կապված հանցագործությունների նախականխում և հայտնաբերում |
ՀՀ ոստիկանություն |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
11. |
11.1. Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային փորձի՝ ՀՀ-ում ներդրման նպատակով խորհրդակցությունների, սեմինարների մասնակցության ապահովում 11.2. Ակտիվ մասնակցություն փորձագիտական և աշխատանքային խմբերում |
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ համագործակցության ամրապնդում, ծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացում, առաջավոր գիտական փորձի փոխառում ու ներդրում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
12. |
ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավասու ստորաբաժանումների նյութատեխնիկական վերազինման ապահովում |
Իրավասու ստորաբաժանումների առկա տեխնիկական միջոցների բարելավում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
13. |
ՀՀ տարածքում գործող քիմիական ոլորտի կազմակերպությունների և այլ տնտեսավարող սուբյեկտների կողմից իրենց արտադրական կարիքների համար օգտագործվող և շրջանառության մեջ գտնվող, ՄԱԿ-ի 1988 թ. Կոնվենցիայի ցուցակներով հսկվող նյութերի շարժի նկատմամբ հսկողության ապահովում |
Պրեկուրսորների մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության, դրանց ապօրինի առևտրի կամ ընդհատակյա լաբորատորիաների հայտնաբերմանն ուղղված քայլերի ապահովում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
5. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց վերականգնողական միջոցառումներ | |||||
14. |
14.1. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած անձանց վերականգնողական աշխատանքներ իրականացնող ծառայությունների կարիքների ուսումնասիրություն և առաջարկությունների ներկայացում 14.2. Նարկոլոգիական ծառայությունում հաշվառված՝ դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվող կամ բուժման կուրսը հաջողությամբ ավարտած անձանց ընդգրկում պետական զբաղվածության կարգավորման ծրագրերում |
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի գործածումը դադարեցրած, ռեմիսիայի շրջանում գտնվող, բուժման կուրսն ավարտած անձանց ինտեգրումը հասարակություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ, (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
15. |
Բնակչության և թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում կանխարգելման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների և նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների, մարզային, համայնքային սոցիալական ծառայությունների միջև սերտ համագործակցության ապահովում |
Կանխարգելման ծրագրերի արդյունավետության բարձրացում, նարկոլոգիական բժշկական օգնության և ծառայության առավել մատչելիության ապահովում, սոցիալական դեպքի վարման շրջանակներում ռիսկային գործոնների բացահայտում և համապատասխան կառույցների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում |
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
16. |
Սոցիալական ծառայությունների շրջանակում` թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալական կարիքների ամբողջական գնահատում և դրանց համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում |
Սոցիալական ծրագրերում թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ- վերականգնողական անհրաժեշտ օգնության ցուցաբերում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
6. Անչափահասների և երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումներ | |||||
17. |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում թմրամոլության կանխարգելման վերաբերյալ թեմաներով ուսուցման իրականացում |
Անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման վտանգների մասին իրազեկվածության բարձրացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում |
18. |
Ֆիզիկական պատրաստականության, առողջարարական և մարզական զանգվածային քարոզչություն` տպագիր, էլեկտրոնային և զանգվածային լրատվության միջոցներով |
Հանրությանը իրազեկում, ֆիզիկական պատրաստականության և սպորտի դերի բարձրացում |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, մարզական հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
19. |
Ըստ բնակության վայրերի՝ պարզ տիպի խաղահրապարակների ստեղծում |
Համայնքների բակերում և հանգստի գոտիներում (զբոսայգիներ, պուրակներ) խաղահրապարակների ստեղծում` հագեցած պարզ տիպի մարզասարքերով (պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ ու սարքեր և այլն) |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
(Երևանի քաղաքապետարան,
ՀՀ մարզպետարաններ, համայնքապետարաններ) |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
20. |
Հանրակրթական դպրոցներում սովորողների, ուսուցիչների և ծնողների շրջանում դասընթացների և սեմինարների անցկացում՝ միտված անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելմանը |
Անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման կանխարգելում, թմրամոլության և դրա հասցրած վնասների մասին անչափահասների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ոստիկանություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ)
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ԶԼՄ-ներ (համաձայնությամբ) |
2022 թվականի ընթացքում |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |