ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 926-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող՝ 21,768,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Դեբետ համայնքի տանիքների վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Պապ և Դավիթ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06922391) և Արագած Ժորայի Նազլուխանյանի հետ (նույնականացման քարտ՝ 004231445, տրված՝ 22/08/2014 թ. 033-ի կողմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-02 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,874,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
2) «Գունաշեն» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06938563) և Արայիկ Նորայրի Սարգսյանի հետ (նույնականացման քարտ՝ 000201632, տրված՝ 03/11/2012 թ. 018-ի կողմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-06 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանո րոգման աշխատանքների իրականացում՝ 2,454,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3) «Պապ և Դավիթ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06922391) և Աշոտ Աղվանի Պապինյանի հետ (նույնականացման քարտ՝ 004762944, տրված՝ 14/10/2014 թ. 018-ի կղմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-01 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 5,388,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
4) «Պապ և Դավիթ» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06922391) և Արծրուն Սուրենի Ղազարյանի հետ (անձնագիր՝ AR0508245, տրված՝ 13/11/2017 թ. 033-ի կողմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-03 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 2,612,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
5) «Գունաշեն» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06938563) և Ժաննա Քյարամի Պողոսյանի հետ (նույնականացման քարտ՝ 000231845 տրված՝ 07/11/2012 թ. 066-ի կողմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-05 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,118,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
6) «Գունաշեն» ՍՊ ընկերության (ՀՎՀՀ` 06938563) և Տիգրան Արտավազդի Սիմոնյանի հետ (նույնականացման քարտ՝ 011823176 տրված՝ 25/12/2020 թ. 018-ի կողմից) 2021 թվականի օգոստոսի 11-ին կնքված թիվ 11/08/2021-04 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 4,319,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
12.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 926-Ա որոշման |
«ԴԵԲԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) նախատեսում է ՀՀ Լոռու մարզի, Դեբետ համայնքի բնակիչների հետ համատեղ վերակառուցել համայնքի թվով 6 տների տանիքները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորումը իրականացվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ֆինանսավորման տեղաբաշխումը իրականացվելու է հետևյալ կերպ՝ շինարարի կողմից վերակառուցվող տանիքի շինարարա- կան աշխատանքների նախահաշվի 80% վճարելու է հիմնադրամը, իսկ 20% բնակիչը։ Ծրագիրը արդեն ներկայացվել է Դեբետ համայնքի բնակիչներին և ձեռք է բերել մեծ հեղինակություն։ Ծրագրի նպատակն է բարելավել Դեբետի բնակիչների կենցաղային պայմանները։ Ավելի որակյալ, ապահով և ջերմամեկուսացված տանիք ստանալով, բնակիչները ձմռան ցուրտ ամիսներին կծախսեն մի քանի անգամ քիչ էներգիա իրենց բնակարանները ջեռուցելու համար։ Այս ծրագրի օգնությամբ Դեբետ համայնքի պատկերը երկնքից այլևս կփոփոխվի։ Տանիքները փուլ առ փուլ կվերափոխվեն և կգա մի օր երբ բոլոր տանիքները կլինեն կարմիր, ապահով, ջերմամեկուսացված և էկոլոգիապես մաքուր։ Սա Դեբետի զարգացման հիմնական ծրագրի միայն մեկ փոքր մասն է։ Մենք հույս ունենք, որ հաջորդ փուլով մասնակիցների թիվը կլինի անհամեմատ շատ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարօ Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
● ՀՀ Լոռու մարզ, Դեբետ համայնք ● Համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 21,768,600 (քսանմեկ միլիոն յոթ հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնք։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Թվով 6 տան վերակառուցման աշխատանքներ ընդամենը 21,768,600 ՀՀ դրամ արժողու- թյամբ, 2021 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի շրջանակներում ներմուծումներ չեն նախատեսվում։ Ծրագրի շրջանակներում կնքվելու են միայն շինարարական աշխատանքների կատարման կապալի պայմանագրեր 21,768,600 ՀՀ դրամի շրջանակներում։ Այդ պայմանագրի շրջանակներում կապալառուն պարտավորված է լինելու իր սեփական միջոցներով և նյութերով իրականացնել տանիքների վերակառուցումը։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի, Դեբետի համայնքապետարանների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
12.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |