ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 444-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 239,970,052 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանում Covid-19 համաճարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
01.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 444-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ հայաստանյան «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է ծանր սոցիալ-հոգեբանական վիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և սոցիալ-հոգեբանական անմիջական աջակցության ցուցաբերումը։ Ուստի «ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ն ձեռնարկում է ծրագիր և ջանքեր չի խնայում Լեռնային Ղարաբաղում 2020 թ.-ի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմի և Covid-19 համավարակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մոտ 200 ընտանիքներին և 500 երեխաներին վերոնշյալ աջակցության ցուցաբերման համար: Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում Ավստրիական զարգացման գործակալությունը: |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է քաղաք Երևանում և Տավուշի մարզում, այն առնչվում է սոցիալական բնագավառին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 381,820 Եվրոյին համարժեք 239,970,052 ՀՀ դրամ (1 Եվրոն կազմում է 628.49 ՀՀ դրամ): |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են սոցիալական ռիսկի ենթակա 500 երեխաներ, 200 ընտանիքներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 20.05.2021–30.04.2024 թվականների ընթացքում։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձ՝ 3 տարվա համար (սոցաշխատող, հոգեբան, սեմինարավար, իրավաբան, քաղիրավական պայմանագրով այլ աշխատակիցներ) կազմում է մոտ 115,830 707 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում)։ 2) Աշխատակազմի սուպերվիզի (հոգեբանական աջակցություն)՝ 282,820 ՀՀ դրամ (ծրագրային ծախս)։ 3) Տրանսպորտային ծախսեր (այցելություն շահառուներին, տնայցեր, հանդիպումներ)՝ 4,525,128 ՀՀ դրամ։ 4) Նյութական աջակցության տրամադրում՝ 3 տարվա համար կազմում է 66,745,638 ՀՀ դրամ, որից՝ □ Սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի/դպրոցական համազգեստների, կոմունալ վճարների, մանր վերանորոգման ծախսեր, որոնք կազմում են 33,749,913 ՀՀ դրամ, □ Բժշկական աջակցություն (դեղահաբեր, վիտամիններ, օժանդակ սարքեր/ սարքավորումներ, աննշան վիրաբուժական միջամտություններ), որոնք կազմում են 15,712,250 ՀՀ դրամ, □ Կրթական պարագաներ, գրենական պիտույքներ շահառու երեխաների համար, որոնք կազմում են 8,484,615 ՀՀ դրամ, □ Հեռավար ուսուցումն ապահովելու նպատակով տրամադրվելիք կրթական պարագաներ (ինտերնետ կապ, պլանշետներ և այլն)` 7,541,880 ՀՀ դրամ, □ Զարգացնող խաղեր «Երեխայահեն կենտրոնների» համար՝ 1,256,980 ՀՀ դրամ։ 5) Վերանորոգման, կահավորման և տեխնիկայի ձեռքբերման ծախսեր՝ ծրագրի գործողության ընթացքում կազմում են 2,513,960 ՀՀ դրամ □ «Երեխայահեն կենտրոնների» վերանորոգում՝ 1,256,980 ՀՀ դրամ (ծրագրային ծախս), □ Կահույքի և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում «Երեխայահեն կենտրոնների» համար՝ 1,256,980 ՀՀ դրամ (ծրագրային ծախս): 6) Վերապատրաստման ծախսեր (շահառուների համար (Հոգեբանական աջակցություն))` տարածքի վարձակալություն, նյութեր, սնունդ՝ 1,256,980 ՀՀ դրամ։ 7) Տպագրական ծախսեր (պաստառների, թռուցիկների և այլ անհրաժեշտ նյութերի տպագրություն «Երեխայահեն կենտրոնների» համար) (ծրագրային ծախսեր)՝ 942,735 ՀՀ դրամ։ 8) Միջոցառումներ/քննարկումներ/կլոր սեղաններ (Հյուրասիրություն, նյութեր, լուսաբանում)՝ 942,735 ՀՀ դրամ։ Կազմակերպական ծախսերը` 3 տարվա համար կազմում են 46,929,348 ՀՀ դրամ: 1) Աշխատակազմի ծախսեր՝ 33,033,434 ՀՀ դրամ (ծրագրի համակարգող, ֆինանսական մասնագետ) (հարկային արտոնություն չի պահանջվում) 2) Տրանսպորտային/գործուղման այլ ծախսեր (օրապահիկներ, մոնիթորինգ այցելություններ և այլն)՝ 1,822,621 ՀՀ դրամ 3) Ծրագրի իրականացման համար հատկացված գրասենյակների/տարածքների վերանորոգում (Երևան, Տավուշ)՝ 1,256,980 ՀՀ դրամ 4) Վերոնշյալ գրասենյակների կահավորում (աթոռներ, սեղաններ, պահարաններ և այլն)՝ 1,037,009 ՀՀ դրամ 5) Համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների/տեխնիկայի ձեռքբերում՝ 3,896,638 ՀՀ դրամ (ծրագրային ծախս) 6) Գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի կոմունալ ծառայություններ՝ 3,167,590 ՀՀ դրամ, որից՝ □ Ինտերնետ ծառայություն, հեռախոս՝ 1,357,538 ՀՀ դրամ □ Հանրային ծառայությունների վճարներ (ջուր, էլեկտրաէներգիա, ջեռուցում և այլն)՝ 1,810,052 ՀՀ դրամ։ 7) Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ 3 տարվա համար՝ 2,715,077 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր): |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Աշխատակազմի սուպերվիզիա (հոգեբանական աջակցություն)՝ 282,820 ՀՀ դրամ։ 2) Տրանսպորտային ծախսեր (այցելություն շահառուներին, տնայցեր, հանդիպումներ)՝ 4,525,128 ՀՀ դրամ։ 3) Նյութական աջակցության տրամադրում՝ 3 տարվա համար կազմում է 66,745,638 ՀՀ դրամ, որից. □ Սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի/դպրոցական համազգեստների, կոմունալ վճարների, մանր վերանորոգման ծախսեր, որոնք կազմում են՝ 33,749,913 ՀՀ դրամ, □ Բժշկական աջակցություն (դեղահաբեր, վիտամիններ, օժանդակ սարքեր/ սարքավորումներ, աննշան վիրաբուժական միջամտություններ), որոնք կազմում են 15,712,250 ՀՀ դրամ, □ Կրթական պարագաներ, գրենական պիտույքներ շահառու երեխաների համար՝ կազմում է 8,484,615 ՀՀ դրամ, □ Հեռավար ուսուցումն ապահովելու նպատակով տրամադրվելիք կրթական պարագաներ (ինտերնետ կապ, պլանշետներ և այլն)` 7,541,880 ՀՀ դրամ, □ Զարգացնող խաղեր «Երեխայահեն կենտրոնների» համար՝ 1,256,980 ՀՀ դրամ։ 4) Վերանորոգման, կահավորման և տեխնիկայի ձեռքբերման ծախսեր ծրագրի գործողության ընթացքում կազմում է 2,513,960 ՀՀ դրամ, □ «Երեխայահեն կենտրոնների» վերանորոգում՝ 1,256,980 ՀՀ դրամ (ծրագրային ծախս), □ Կահույքի և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում «Երեխայահեն կենտրոնների» համար՝ 1,256,980 ՀՀ դրամ (ծրագրային ծախս): 5) Վերապատրաստման ծախսեր (շահառուների համար (Հոգեբանական աջակցություն))` տարածքի վարձակալություն, նյութեր, սնունդ՝ 1,256,980 ՀՀ դրամ։ 6) Տպագրական ծախսեր (պաստառների, թռուցիկների և այլ անհրաժեշտ նյութերի տպագրություն «Երեխայահեն կենտրոնների» համար) (ծրագրային ծախսեր)՝ 942,735 ՀՀ դրամ։ 7) Միջոցառումներ/քննարկումներ/կլոր սեղաններ (հյուրասիրություն, նյութեր, լուսաբանում)՝ 942,735 ՀՀ դրամ։ Կազմակերպական ծախսեր. 1) Ծրագրի իրականացման համար հատկացված գրասենյակների/տարածքների վերանորոգում (Երևան, Տավուշ)՝ 1,256,980 ՀՀ դրամ 2) Վերոնշյալ գրասենյակների կահավորում (աթոռներ, սեղաններ, պահարաններ և այլն)՝ 1,037,009 ՀՀ դրամ 3) Համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների/տեխնիկայի ձեռքբերում՝ 3,896,638 ՀՀ դրամ (ծրագրային ծախս) 4) Գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի կոմունալ ծառայություններ՝ 3,167,590 ՀՀ դրամ, որից՝ □ Ինտերնետ ծառայություն, հեռախոս՝ 1,357,538 ՀՀ դրամ □ Հանրային ծառայությունների վճարներ (ջուր, էլեկտրաէներգիա, ջեռուցում և այլն)՝ 1,810,052 ՀՀ դրամ 5) Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ 3 տարվա համար՝ 2,715,077 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր) |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը 3 տարվա համար կազմում են 46,929,348 ՀՀ դրամ։ Այդ թվում՝ 1) Աշխատակազմի ծախսեր՝ 33,033,434 ՀՀ դրամ (ծրագրի համակարգող, ֆինանսական մասնագետ) (հարկային արտոնություն չի պահանջվում) 2) Տրանսպորտային/գործուղման այլ ծախսեր (օրապահիկներ, մոնիթորինգ այցելություններ և այլն)՝ 1,822,621 ՀՀ դրամ 3) Ծրագրի իրականացման համար հատկացված գրասենյակների/տարածքների վերանորոգում (Երևան, Տավուշ)՝ 1,256,980 ՀՀ դրամ 4) Վերոնշյալ գրասենյակների կահավորում (աթոռներ, սեղաններ, պահարաններ և այլն)՝ 1,037,009 ՀՀ դրամ 5) Համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների/տեխնիկայի ձեռքբերում՝ 3,896,638 ՀՀ դրամ (ծրագրային ծախս) 6) Գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի կոմունալ ծառայություններ՝ 3,167,590 ՀՀ դրամ, որից՝ □ Ինտերնետ ծառայություն, հեռախոս՝ 1,357,538 ՀՀ դրամ □ Հանրային ծառայությունների վճարներ (ջուր, էլեկտրաէներգիա, ջեռուցում և այլն)՝ 1,810,052 ՀՀ դրամ 7) Գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ 3 տարվա համար՝ 2,715,077 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր) |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
01.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |