ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 449-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Երեխաների քաղաք» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
01.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 449-Ա որոշման |
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՔԱՂԱՔ»
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Երեխաների քաղաք» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում անձի բազմակողմանի զարգացման գործընթացին՝ ստեղծելով բոլորի համար հասանելի՝ մասնագիտական կողմնորոշման, կյանքի հմտությունների զարգացման և որակյալ կրթության հնարավորություններ։ «Երեխաների քաղաքը» նախատեսում է հիմնել ոչ ֆորմալ կրթության օղակ, Ստեղծարար կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդները ՀՀ ամբողջ տարածքից կարող են անվճար ստանալ մասնագիտական կարողություններ և հմտություններ։ Կենտրոնն ապահովելու է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելի միջավայր, որն էլ կնպաստի ոչ ֆորմալ ուսուցման գործընթացում ներառականության ապահովմանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. «Ռենովաբիս» եկեղեցական կազմակերպություն Հասցե՝ Kardinal-DՓpfher-Haus, Domberg 27, D-85354 Freising, Germany 2. «Աջակցություն կարիքավոր եկեղեցուն» եկեղեցական կազմակերպություն Հասցե՝ Bischof Kindermann Str. 23, 61462 KՓnigstein, Germany 3. «Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսների խորհուրդ» Հասցե՝ 3211 Fourth Street, NE Washington, DC, 20017-1194 USA 4. «Կաթոլիկ Մերձավոր Արևելքի աջակցության ասոցիացիա» Հասցե՝ 1011 First Avenue, New York, NY 10022-4195, USA 5. «Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդ» Հասցե՝ Circonvallazione Aurelia 50, 00165 Rome, Italy |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` ք. Գյումրի, Հ. Սարգսյան փ․, 3-րդ նրբանցք, տուն 8 ՀՎՀՀ՝ 05514397 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Արարատի մարզ, համայնք Շահումյան, Երևանյան փողոց 5 հողամաս ՀՀ, Արարատի մարզ, համայնք Շահումյան, Երևանյան փողոց 7 հողամաս ՀՀ, Արարատի մարզ, համայնք Տափերական հողամաս Բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքն է 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ-ում բնակվող 14 տարեկանից բարձր երիտասարդները |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը՝ 01․09․2021 Ավարտը՝ 31․12․2026 |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
600 անձի համար նախատեսված կամպուսի կառուցում՝ 5,800,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 01․05․2022-01․08․2026 600 աշակերտի համար նախատեսված ոչ ֆորմալ կրթության կենտրոնի կառուցում՝ 5,200,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 01․05․2023-01․07․2025 Ոչ ֆորմալ կրթության կենտրոնի համար անհրաժեշտ կահավորանքի ձեռքբերում և ներմուծում՝ 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 01․09․2025-31․08․2026 Ջերմոցների կառուցում՝ 1,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 01․07․2025-01․03․2026 (Օգտագործվելու է նաև փորձարկումների և ուսուցման համար)։ Հողմակայանների կառուցում՝ 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, 01․07․2025-01․03․2026 (Օգտագործվելու է նաև փորձարկումների և ուսուցման համար)։ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպական ծախսեր՝ ավտոմեքենաների վառելիք, կոմունալ ծախսեր, աշխատավարձ, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր՝ 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կամպուսի և ոչ ֆորմալ կրթության կենտրոնի շինարարության աշխատանքներ՝ 5,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Կամպուսի և ոչ ֆորմալ կրթության կենտրոնի շինարարության համար անհրաժեշտ շինանյութի ձեռքբերում (ՀՀ տարածքում) և ներմուծում (արտերկրից)՝ 6,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Ոչ ֆորմալ կրթության կենտրոնի դասասենյակների, լաբորատորիաների կահավորանքի ձեռքբերում (ՀՀ տարածքում) և ներմուծում (արտերկրից)՝ 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքներ՝ 1,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (հարկային արտոնություն չենք ակնկալում) Հողմակայանների ներմուծման և տեղադրման աշխատանքներ՝ 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (հարկային արտոնություն չենք ակնկալում) Գրասենյակային պարագաների ձեռքբերում, կոմունալ ծառայությունների ձեռքբերում, ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր՝ 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աշխատավարձ՝ 1,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Կոմունալ ծախսեր, ավտոմեքենաների վառելիքի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր՝ 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ Կազմակերպական ծախսերը կազմում են 2,500,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Անմիջական համագործակցություն կիրականացվի Արարատի մարզպետարանի, Տափերականի և Շահումյանի համայնքապետարանների, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Վարչական Խորհրդի կողմից: Վերահսկումը կատարվելու է այցերի, զեկուցագրերի և վերստուգիչ միջոցառումների միջոցով: Մարզպետարանը ու համայնքապետարանն ազատ են ընտրել ու կիրառել վերահսկողության իրենց մեխանիզմները: ՀՀ կառավարութան 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղե- կությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
01.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |