ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1436-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի ներդրման, շահագործման և դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ հաշվի առնելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործընթացն անհրաժեշտ է ավարտել մինչև 2022 թվականի տարեվերջ, երկամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3․ Աշխատանքային խմբի անդամներին՝ ըստ անհրաժեշտության ապահովել համապատասխան ոլորտի մասնագետների ներգրավումը սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
14.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1436-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գերատեսչական ցանցի կառավարման և տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
14.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |