ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 12-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 89,069,917 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում Covid-19 համաճարակի հետևանքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2021 թվականի արտադրության, Mitsubishi L 200 մակնիշի, նույնականացման համարը` MMBMCV5HONH002763, 17,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ներառյալ փոխադրման և այլ ծախսերը, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 12-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է համավարակ- ների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի տարածքում COVID-19 համավարակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով: Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսա- վորման աղբյուրը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզում, այն առնչվում է սոցիալական բնագավառին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 89,069,917 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են ՀՀ Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի 100 ընտանիքներ և 200 երեխաներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 07.01.2022–15.09.2022 թթ. ժամանակաշրջանում։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրում ընդհանուր 59,893,917 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1 ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 16,459,200 ՀՀ դրամ, 1.2 ծրագրի շահառու նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների և խնամքի միջոցների տրամադրում` 3,291,840 ՀՀ դրամ, 1.3 առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաներ՝ 3,640,000 ՀՀ դրամ, 1.4 COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ և քննարկումներ` 400,000 ՀՀ դրամ, 1.5 նյութեր հոգեբանական-սոցիալական գործունեության համար (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 600,000 ՀՀ դրամ, 1.6 կարճաժամկետ մասնագիտական դասընթացների գումար (շահառուների համար)` 1,645,920.00 ՀՀ դրամ, 1.7 ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկայի (նոթբուքեր և այլն) տրամադրում ՝ 12,250,000 ՀՀ դրամ, 1.8 ծրագրի շահառուներին դպրոցական դասագրքերի վճարների տրամադրում՝ 660,000 ՀՀ դրամ, 1.9 առաջին անհրաժեշտության ապրանքներ սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)` 5,486,400 ՀՀ դրամ, 1.10 իրավաբանական աջակցություն ծրագրի շահառու 50 ծնողներին և 50 երեխաներին` 404,400 ՀՀ դրամ, 1.11 գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթաց՝ 888,797 ՀՀ դրամ, 1․12 գյուղատնտեսական գործունեության համար սերմերի, բուծման համար կենդանիների, գործիքների, սարքավորումների տրամադրում՝ 13,167,360 ՀՀ դրամ, 1.13 շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանու- թյան ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տպագրում և տրամադրում` 1,000,000 ՀՀ դրամ:
2. Ծրագրի անձնակազմի աշխատավարձեր՝ կազմում է 14,400,000 ՀՀ դրամ (թվով 4 աշխատակից), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), (սոցիալական աշխատողներ, հոգեբաններ): Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 14,776,000 ՀՀ դրամ, որից 1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 2,551,000 ՀՀ դրամ, 2. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ, քարթրիջի լիցքավորման ծախսեր՝ 360,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր), 3. hեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ, (ծրագրային ծախսեր) 4. ֆինանսական և բանկային վճարներ` 120,000 ՀՀ դրամ, 5. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում ● վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ,● ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ, ● սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ: 6. աշխատակազմի աշխատավարձ` (հաշվապահ, ծրագրի համակարգող)` 1,680,000 7. ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 8,250,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման» ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցություն տրամադրելու նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում` ընդհանուր 59,893,917 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1 ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սննդի փաթեթի ձեռքբերում՝ 16,459,200 ՀՀ դրամ, 1.2 ծրագրի շահառու նորածիններին և երեխաներին տրամադրելու նպատակով հիգիենայի փաթեթների ձեռքբերում` 3,291,840 ՀՀ դրամ, 1.3 առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութերի (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաների ձեռք բերելու՝ 3,640,000 ՀՀ դրամ, 1.4 COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացների և քննարկումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 400,000 ՀՀ դրամ, 1.5 հոգեբանական-սոցիալական գործունեության համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)`600,000 ՀՀ դրամ, 1.6 շահառուների համար կարճաժամկետ մասնագիտական դասընթացների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերում ` 1,645,920 ՀՀ դրամ, 1.7 ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկայի (նոթբուքեր և այլն) ձեռքբերում ՝ 12,250,000 ՀՀ դրամ, 1.8 ծրագրի շահառուներին դպրոցական դասագրքերի վճարների տրամադրում՝ 660,000 ՀՀ դրամ, 1.9 սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն) առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռքբերում` 5,486,400 ՀՀ դրամ, 1.10 ծրագրի շահառու ծնողներին և երեխաներին իրավաբանական աջակցություն տրամադրելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 404,400 ՀՀ դրամ, 1.11 Գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում՝ 888,797 ՀՀ դրամ, 1․12 շահառուների գյուղատնտեսական գործունեությունը կազմակերպելու համար սերմերի, բուծման համար կենդանիների, գործիքների, սարքավորումների ձեռքբերում՝ 13,167,360 ՀՀ դրամ, 1.13 շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տրամադրման նպատակով տպագրական ծառայությունների ձեռքբերում` 1,000,000 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսերը (ազատման ենթակա) 1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 2,551,000 ՀՀ դրամ, 2. գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 360,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր), 3. հեռահաղորդակցության ծախսերի ձեռքբերում` 480,000 ՀՀ դրամ, 4. ֆինանսական և բանկային ծառայությունների ձեռքբերում` 120,000 ՀՀ դրամ, 5. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում ● վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ, ● ապահովագրական ծառայությունների ձեռքբերում՝ 60,000 ՀՀ դրամ, ● սպասարկման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 300,000 ՀՀ դրամ: 6. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 8,250,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման» ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 14,776,000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 16.58 տոկոսը: Այդ թվում. 1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 2,551,000 ՀՀ դրամ, 2. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ, քարթրիջի լիցքավորման ծախսեր՝ 360,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր), 3. հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ, (ծրագրային ծախսեր) 4. ֆինանսական և բանկային վճարներ` 120,000 ՀՀ դրամ, 5. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում ● վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ, ● ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ, ● սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ: 6. Աշխատակազմի աշխատավարձ` (հաշվապահ, ծրագրի համակարգող)` 1,680,000 7. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 8,250,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Իջևան քաղաքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման» ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմա- կերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |