ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2021 թվականի N 964-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՊՈՂՈՏԱՅԻ N 48 ՀԱՍՑԵԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (պետական ցուցիչ 1.6.43) Մեսրոպ Մաշտոց պողոտայի N 48 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի թիվ 5 շքամուտքին կից արտաքին ապակեպատ վերելակի տեղադրում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
10.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |