ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 204-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Սրբուհի Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Էթերի Ցոմայա» բառերը փոխարինել «Նինո Սպանդերաշվիլի» բառերով, «Սաշիկ Սուլթանյան Եզդիների ազգային կոմիտե ՀԿ համաձայնությամբ» բառերը՝ «Սաիդ Ավդալյան Երիտասարդ եզդիներ ՀԿ համաձայնությամբ» բառերով, «Սերգեյ Ռաչկո» բառերը՝ «Ալլա Մինասյան» բառերով, «Գալինա Գավրիլովիչ» բառերը՝ «Մարի Սիմոնյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
22.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |