Գլխավոր տեղեկություն
Համար
N 769-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (24.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2020 թվականի N 769-Ա

 

«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ-Եմ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և պատերազմի ընթացքում վիրավորում ստացած կամ զոհված անձանց ընտանիքներին, անհատույց բաշխելու նպատակով, «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված հագուստի (56 տեղ, 1,253.3 կգ ընդհանուր քաշով, 34,092 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 13,788 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 23.12.20 N 826-Ա) 

2. «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 7

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2020, N 826-Ա 24.12.2020, N 769-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան