ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-438-Ն |
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2019 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
4. Հաշվետու ժամանակաշրջանում Կառավարության կողմից իրականացված միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
5. Հանրապետության hամախառն ներքին արդյունքի 85%-ից ավելին ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Պետական բաժնեմաս ունեցող ընկերություններն ապահովում են տնտեսության մեջ ստացվող շահույթի չնչին մասը: Մասնավորեցման արդյունքում մասնավոր հատվածի ընկերությունների թիվն ավելացել է ևս 1 ընկերությունով: Մասնավորեցված ընկերությունը նպաստելու է իր գործունեության ոլորտում մրցակցության միջավայրի բարելավմանը, արդյունավետության բարձրացմանը և hամախառն ներքին արդյունքի աճին:
6. Հաշվետու ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցումից (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերից), և լուծարումից ստացված միջոցների հաշվին ամրագրվել է պետական և համայնքային բյուջեների մուտքերի զգալի ավելացում:
7. Հաշվետու ժամանակահատվածում Վարչապետի 2019թ․ ապրիլի 15-ի «2019թ․ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 412-Ա որոշման համաձայն՝ Կառավարության քննարկմանն են ներկայացվել 6 ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելու և 1 ընկերություն լուծարելու մասին Կառավարության որոշման նախագծեր, որոնցից ընդունվել են Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1533-Ա որոշումը («Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին) և Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշումը («Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին), ինչպես նաև նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացվել են 8 ընկերության գնահատման աշխատանքներ։
8. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել են հետևյալ փոփոխությունները.
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 19-ի ՀՕ-84-Ն օրենքով Ծրագրի N 1 հավելվածով հաստատված ցանկում առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել են «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90107) և «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 90109).
2) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-222-Ն օրենքով Ծրագրի N 1 հավելվածով հաստատված՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընկերությունների ցանկից հանվել է «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90122) և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90073).
3) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-259-Ն օրենքով Ծրագրի N 1 հավելվածով հաստատված ցանկում առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90110)։
9. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում ընդգրկված օբյեկտներից դասական աճուրդով մասնավորեցվել են 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
10. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56,887.4 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 29,720.9 հազար հայկական դրամ, (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարման ենթակա մուտքերը), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 27,166.47 հազար հայկական դրամ:
11. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 55,481.2 հազար հայկական դրամ:
12. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2019 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 1,406.1 հազար հայկական դրամ:
13. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
14. Աճուրդով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որոնց մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 1-ում:
15. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարողականը
1) Պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2019 թվականի ընթացքում ներդրումային, սոցիալական երաշխիքների ապահովման և այլ տիպի պարտավորություններ ստանձնել է 7 գնորդ:
2) 2 գնորդի կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 32,000.0 հազար հայկական դրամ և 100 000 ամերիկյան դոլարին համարժեք հայկական դրամ: Պրոֆիլի պահպանության պարտավորություններ ստանձնել է 5 գնորդ:
3) 3 գնորդի կողմից ստանձնված պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են:
4) Մասնավորեցման պայմանագրերով 2019 թվականի ընթացքում 1 գնորդի կողմից նախատեսված ներդրումային և 2 գնորդի կողմից ստանձնված՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները չեն կատարվել։
5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Հավելված 2-ում:
16. Ընկերությունների լուծարման գործընթացը
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ծրագրում ընդգրկված ընկերությունները կարող են լուծարվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
2) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Կառավարությունը կարող է որոշում ընդունել այդ ընկերությունների լուծարման մասին:
3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է եղել Ծրագրում ընդգրկված 5 առևտրային կազմակերպություն:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից 1 կազմակերպություն սնանկ է ճանաչվել և 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է:
5) Հաշվետու ժամանակահատվածում նշված լուծարվող կազմակերպություններում մարվել է 110,170.0 հազար հայկական դրամ կրեդիտորական պարտք, որից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 60,609.0 հազար հայկական դրամ, համայնքային բյուջե՝ 20,898.0 հազար հայկական դրամ, աշխատավարձի գծով` 23, 983.0 հազար հայկական դրամ, այլ կրեդիտորական պարտքի գծով՝ 4,680.0 հազար հայկական դրամ:
6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 74,961.0 հազար հայկական դրամ։
7) «Արաքս» փակ բաժնետիրական ընկերության ոչ պետական բաժնեմասի հայտնաբերված 95 սեփականատերերի համար որպես լուծարային արժեք հաշվարկվել է 11,303.1 հազար հայկական դրամ, որից 8,685.0 հազար հայկական դրամը փոխանցվել է նրանց հաշվեհամարներին, իսկ 2,618.1 հազար հայկական դրամը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես եկամտային հարկ։ Չհայտնաբերված 78 սեփականատերերին հասանելիք արժեքը՝ 7,436.9 հազար հայկական դրամ, փոխանցվել է, Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1402-Ա որոշման համաձայն, ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Պետական գույքի կառավարման կոմիտեի անվամբ բացված ավանդային հաշվին։
8) Ընկերությունների` հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները ներկայացված են Հավելված 3-ում:
2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
17. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
Հավելված 1 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված ընկերությունների մասին
Հ/Հ |
Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի) |
Գտնվելու վայրը |
Պետական կառավար-ման մարմնի անվանումը |
Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը |
Աճուրդի անց-կաց- ման ձևը |
Մեկնար- կային գինը (հազար հայկական դրամ) |
Աճուրդի հաղթողի առաջար-կած գինը (հազար հայկական դրամ) |
Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն- ները (հազար հայկական դրամ) |
Պայմա-նագրի կնքման ամսա-թիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
«Ընդերքաբան» բաց բաժնետիրա-կան ընկերություն (ծածկագիր` 62130) 100% պետական սեփականու-թյուն համարվող բաժնետոմս |
Իրավաբանա-կան հասցեն՝ ք. Երևան, Չարենցի 46 Գտնվելու վայրը՝ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փ. N 40/25 |
Պետական գույքի կառավար-ման կոմիտե |
Կառավա-րության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1377-Ա որոշում |
Դասա-կան |
2,023.99 |
2,023.99 |
16,898.4 |
08.02. 2019թ. 301-Ա |
Հավելված 2 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ/Հ |
Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը |
Նախատեսված պայմանագրային պարտավորություն-ները |
Կատարման ժամկետը |
Կատարման ընթացքը |
1. |
Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան փ. Գնորդ՝ Բագրատ Առաքելյան Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005թ. |
Պրոֆիլի պահպանում |
20.01.2019թ. |
Պահպանվել է: |
2. |
«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» փակ բաժնետիրական ընկերություն ՀՀ Կոտայքի մարզ, ք.Եղվարդ, Երևանյան 2 Գնորդ՝ «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Պայմանագիր՝ 874-ՈՒ 25.02.2016թ. |
100 000 ամերիկյան դոլարին համարժեք հայկական դրամի ներդրում |
25.02.2019թ. |
Պարտավորությունը չի կատարվել: Հաշվարկվել է 20 000 ամերիկյան դոլարին համարժեք հայկական դրամի տույժ: Գործը դատական վարույթում է: |
3. |
«Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ք. Երևան, Ֆուչիկի 30 Գնորդ՝ «Ս.Վ.Մալայանի ակնաբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Պայմանագիր` 601-Ու 07.10.2003թ. |
Պրոֆիլի պահպանում |
07.10.2019թ. |
Պահպանվել է: |
4. |
«Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսեր Գեղարքունիքի մարզ, գ.Նորատուս Գնորդ՝ «Միջազգային ռադիոցանց» փակ բաժնետիրական ընկերություն Պայմանագիր` 864-Ու 28.12.2010թ. |
Պրոֆիլի պահպանում |
29.12.2019թ. |
Պահպանվել է: |
5. |
Լոռու մարզ, Տաշիր քաղաքային համայնքի Վ.Սարգսյան փ., 4-րդ թաղամաս 36/1 հասցեում գտնվող գույք Գնորդ՝ Լոռու մարզի Տաշիր համայնք Պայմանագիր՝ 879-Ու 09.08.2018թ. |
32 000 000 հայկական դրամի ներդրում |
06.09.2019թ. |
Կատարվել է 32 770 000 հայկական դրամի ներդրում: |
6. |
«Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերության 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Օրջոնիկիձեի 5/1 Գնորդ՝ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Պայմանագիր՝ 880-Ու 21.11.2018թ. |
Պրոֆիլի պահպանում |
21.11.2019թ. |
Պարտավորությունը չի կատարվել: Հայց է ներկայացվել դատարան: |
7. |
Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005թ. |
Պրոֆիլի պահպանում |
24.02.2019թ. |
Գնորդի՝ 12.07.2019թ. գրությամբ հայտնվել է, որ «Բարեկամություն» կինոթատրոնի շենքի դահլիճում հրդեհ է բռնկվել։ Ոստիկանության Հրազդանի բաժնի 26.06. 2019թ. որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է։ |
Հավելված 3 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին Կառավարության որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
20904.8 |
«Արթիկի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 971-Ա որոշում |
Սնանկ: |
2. |
90111 |
«Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 940-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
3. |
62021 |
«Արաքս» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 266-Ա որոշում |
Լուծարված: |
4. |
90100 |
«Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1268-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է: |
5. |
90113 |
«Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն |
Պետական գույքի կառավարման կոմիտե |
Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1963-Ա որոշում |
Լուծարման գործընթացում է։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: